Մաս 3

78 6 0
                                    

Արդեն մոտ 2 շաբաթ էր անցել իմ տեղափոխությունից այս համալսարան, բայց ոչինչ իմ կյանքում էականորեն չէր փոխվել։Դասեր, դասերից հետո հանրակացարան և այդպես շարունակ։Նույնիսկ ընկերներ չունեմ կամ ես շատ եմ վախեցնւմ նրանց, կամ պարզապես չեն ցանկանում ինձ հետ ընկերանալ։Լսարանում ոչ ոք ինձ հետ չէր խոսում կարծես ես չկայի այնտեղ։Ես արդեն լուրջ մտադրություններ ունեմ Հայաստան վերադառնալու։

EXO-ին համարյա չեմ տեսել, նրանց մի քանի անգամ տեսել եմ մուտքի մոտ ու միջանցքում։ Բոլորը խելագարվում էին նրանց համար, հատկապես աղջիկները։ նրանք վառ էին շպարվում, կարճ  հագնվում , որպեսզի նրանց ուշադրությանը արժանանան։  Երբեք չեմ ցանկացել տարբերվել և աչքի ընկնել , դա ինձ պետք չէ։Ես ուղղակի ցանկանում եմ սովորել,ավարտել համալսարանը և հասնել իմ նպատակներին։

Մի օր,երբ վերադառնում էի համալսարանից, հանրակացարանի մոտակայքում ձայներ լսեցի։ Որոշեցի չխառնվել և գնալ իմ ճանապարհով, բայց հետաքրքրությունս ինձ հաղթեց, և ես գնացի ձայների կողմը։Այդ ձայները կրկին մարզադաշտի կողմից էին, որտեղ ես առաջին անգամ տեսա EXO-ին։ Մոտենալով ես տեսա գետնին ընկած մի երիտասարդի, իսկ նրա կողքին հավաքված տղաներին ուշադիր նայելով տեսա որ դա EXO խումբն է։ Նրան դաժանորեն ծեծում էին այդ տղային։Տեսնելով դա ես մեծ հիսթափություն ապրեցի,քանի որ նրան իմ ամենասիրելի խումբն էին, իմ հիացմունքի և ոգեշնչման առարկան, իսկ այդ ամենը հիմա չքացավ իմ առաջ։Ես հիմա նայում էի այդ ամենին և չգիտեյի ինչ անեմ, նրան այնքան էին ծեծել,որ նա կորցրել էր գիտակցությունը։ Մի պահ ինձ թվաց, որ նա մահացել է։Ես արագ մոտեցա նրան չնկատելով, որ բոլորը զարմացած ինձ էին նայում ։ես փորձում էի ուշքի բերել նրան, չհասկանալով, թե ինչպես են արցունքները անընդհատ հոսում աչքերիցս։Հետո ինչ- որ մեկը մոտեցավ ինձ այդ ժամանակ ես նոր հասկացա, թե  ինչի մեջ եմ ընկել։ կամաց շրջվելով նրա կողմը և տեսա շատ բարձրահասակ  մեկին ես միանգամից ճանաչեցի նրան դա Կրիսն էր։ Նրա սարսափելի հայացքը արդեն իսկ վախ էր ներշնչում։ Նա մի քանի վայրկյան աչքը չէր կտրում ինձնից, որից ես փշաքաղվեցի, ապա ցանկանում էր որևէ բան ասել , բայց չհասցրեց, քանի որ ինչ-որ մեկը ոստիկանություն էր զանգահարել և նրանք լսելով սուլիչների ձայները արագ հեռացան։Այդ տղային տարան հիվանդանոց, քանի որ նրա հետ ոչ ոք  չկար, ես նույնպես գնացի նրա հետ։Հիվանդանոցում ասացին, որ նա շատ արյուն է կորցրել և ամբողջ գիշեր անգիտակից կմնա։

Վերադառնալով տուն ինձ թվաց ,որ ինչ -որ մեկը ինձ հետևում է, բայց մտածելով որ այդ ամենը այսօրվա տպավորություններից է  ուշադրություն չդարձրեցի։


Սեր առաջին հայացքիցWhere stories live. Discover now