Այսօր դասերից հետո որոշեցի գնալ զգեստ ընտրելու, քանի որ վաղը երեկույթն էր: Ճիշտն ասաց ինձ միշտ թվում էր, որ ոչ մի զգեստ ինձ չի սազում, որովհետև ես միշտ կրել եմ ավելի պրակտիկ, հարմարավետ, ինչու տղայական հագուստ: Եվ հիմա ես ինձ ընդհանրապես չեմ պատկերացնում երեկոյան զգեստով: Խանութում փորձեցի գրեթե բոլոր զգեստները, բայց դրանցից ոչ մեկը ինձ դուր չեկավ: Վերջապես ընտրությունս կանգ առավ մի սպիտակ զգեստի վրա: Այն այնքան էլ շքեղ և գրավիչ չէր, բայց նրա պարզությամբ այն ինձ դուր եկավ:
- Այս զգեստը Ձեզ շատ է սազում- ասաց վաճառողուհին:
- Շնորհակալ եմ: Չեք հավատա, բայց դուք առաջին մարդն եք, ով ինձ զգեստով է տեսնում:
Զգեստի հետ միասին գնեցի համահունչ բաց շագանակագույն կոշիկներ: Վերջ հիմա ես լիովին պատրաստ եմ գրավել աշխարհը:
Խանութից դուրս գալուց հետո բարձր տրամադրությամբ գնում էի հանրակացարան, բայց ճանապարհին պատահական հանդիպեցի EXO- ին:
Բոլորը տեսնելով ինձ արագ վազեցին իմ կողմը:
"Աստված իմ կածես երեխաներ լինեն"- մտածեցի ես: Ով կմտածեր, որ նրանք այն ահավոր վախենալու տղերքն են, որոնցից բոլորը այդքան սարսափում էին, ընդ որում նաև ես:
- Ի՞նչ կա այս կողմերում գեղեցկուհի- ասաց Չենը
- Եկել եմ երեկույթի համար զգեստ գնելու:
- Գնեցի՞ր- հարցրեց Կրիսը:
- Այո: Ինչու՞ ես հարցնում:
- Ուղղակի հարցնում եմ:
- Երեկույթ ասացիք հիշեցի: Ով ու՞մ հետ է գնալու- հարցրեց Կայը:
- Դե հիմա կարևոր չի ում հետ ենք գնալու, քանի որ մեզ համար այս համալսարանում չկա մեկը, որը արժանի և համապատասխան լինի- ասաց Սեհունը:
- Հարյուր տոկոս - ասաց Տաոն:
- Աննային դա չի վերաբերվում - ավելացրեց Սեհունը:
- Ինչ մեծ կարծիք ունեք Ձեր մասին տղաներ- ասացի ես:
- Չէ որ դա է իրականությունը Ան դու գիտես, թե այս մոլորակի վրա քանի աղջիկ է ցանկանում գրավել մեր ուշադրությունը:
- Լավ, լավ էլ ոչինչ չեմ ասում:
Ինչքան էլ դժվար էր դա ընդունել, բայց նրանց խոսքերում ճշմարտություն կար:
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։