Մաս 5

51 5 0
                                    

EXO ինձ նկատելով ցանկանում էին մոտենալ, բայց չհացրեցին, ես նորից հետ գնացի հիվանդանոց։ Ջուն Կիին զարմացավ,որ ես հետ վերադարձա։Ես նրան ասացի,որ EXO-ն հիվանդանոցում է ,բայց նա ինձ հանգստացրեց և ասաց , որ մեզ ոչինչ չեն կարող անել քանի դեռ մենք հիվանդանոցում ենք։Այդ գիշեր ես մնացի հիվանդանոցում։

Առավոտյան հիվանդանոցից միանգամից գնացի դպրոց, դասերը հանգիստ անցան և ես վերադառնում էի տուն,բայց քանի որ ականջակալներով էի չէի լսում,որ ինձ հետևում էին։Քիչ հետո զգացի,որ մոտակայքում կասկածելիորեն  հանգիստ է,իսկ հետո ոտնաձայներ լսեցի և դրանք մի հոգու չէին պատկանում։Վախը պատեց սիրտս , և ես սկսեցի ավելի արագ քայլել,նրանք էլ արագացրեցին քայլերը։ Վախից նույնիսկ չէի համարձակվում հետ նայել։Ամբողջ խիզախությունս հավաքելով շրջվեցի և տեսա ՆՐԱՆՑ.......

1 րոպե լուռ նայում էին ինձ կարծես ոտքից գլուխ ուսումնասիրում էին։Այդ հայացքից ես ինձ ահավոր վատ էի զգում։Առաջինը մոտեցավ ինձ Սեհունը, նա այնքան մոտ էր կանգնած,որ ես մի քայլ հետ գնացի։Նա սկսեց շոյել վարսերս,բայց ես նրա ձեռքը մի կողմ գցեցի և ասացի.

- Ես չեմ թողնի որ ինձ նեղացնեք  ինչպես Ջուն Կիին եք նեղացնում։

-Օ՜ ինչ խիզախն ենք մենք- լկտի ձայնով ասաց Սեհունը։

Հետո մոտեցավ մեկը, ումից ես ամենից շատն էի վախենում ՝  Կրիսը։Նա մոտեցավ սառը հայցքով նայեց և ասաց.

-Քո բախտը չի բերել ասեմ ինչո՞ւ"

-Ես չպատասխանեցի։

-Լավ ես կասեմ։Այն մարդիկ, որոնք առնչվում են մեզ հետ մեծ խնդիրների մեջ են ընկնում։Դու էլ օգնելով այդ հիմար անհաջողակին մտար մեր ՄԵԾ սև ցուցակը։Եթե ինչ-որ մեկին պատմես, թե ինչ ես տեսել երեկ երեկոյան, քեզ համար շատ վատ կլինի, բայց հավատա ես դա չէի ցանկանա անել-ժպտալով ասաց նա։

Երբ նրանք  արդեն հեռանում էին Սեհունը շրջվեց և ասաց.

-Հա մոռացա ասեմ համալսարանում քեզ շաաաատ անակնկալներ են սպասում։

Ես վազելով գնացի տուն փակվեցի սենյակում և սկսեցի բարձր ձայնով լաց լինել նույնիսկ չէի նկատել, որ սենյակակիցս իմ ձայնից արթնացել էր։Նա զարմացած հայացքով նայում էր ինձ և չգիտեր ինչ ասել։

-Ինչի հենց ես, ինչի այս ամենը ինձ հետ պեք է պատահեր- բղավում էի ես։

Այդ աղջիկը մոտեցավ և կարեկցանքով նայեց ինձ։

-Ես Մին Յու Ռան եմ, պարզապես կարող ես Յու Ռա ասել։Ինչո՞ւ ես այս վիճակում ինչ-որ մեկը քեզ նեղացրել է , եթե  պատմես հաստատ քեզ ավելի լավ կզգաս։

Եվ իսկապես ինձ անհրաժեչտ էր մարդ որի մոտ ես կարող էի դատարկվել։Ես ամեն ինչ պատմեցի Յու Ռային, նա մի քանի վայրկյան լռեց, ապա ասաց.

-Հըմ վիճակդ վատ է, նրանք մեր համալսարանի ամենաազդեցիկ տղաներն են և ինչ նրանք ասում են անպայման անում են։

Հիմա ի՞նչ պետք է անեմ ես իզուր եկա Կորեա։

-Մի լացիր կարևորը պետք է ոժեղ լինես, և հավատաս քո ուժերին- ասաց Յու Ռան։

-Շնորհակալ եմ որ լսեցիր ինձ, հավատա քո կարիքը ես հիմա շատ ունեի։

-Չարժե։ Դե լավ արի քնենք վաղը շուտ ենք արթնանալու։


Սեր առաջին հայացքիցWhere stories live. Discover now