Համալսարանում ամեն օրս նման էր մղձավանջի: Եվ այդ մղձավանջի պատճառը միայն նա էր : Իմ ամբողջ կյանքում չկար այնպիսի մի մարդ, որին այնքան շատ կատեի, որքան Կրիսին: Նա ամեն ինչ անում էր որ ես կոտրվեի: Մի օր, երբ լսարան մտա, նրանք իմ գլխին ալյուր լցրեցին, մի օր էլ միջանցքով քայլելիս Կրիսը ինձ ոտք գցեց և ես ընկա: Բոլորը ծիծաղում էին ինձ վրա: Անկախ ամեն ինչից ես չէի կոտրվում, բայց լինում էին պահեր, երբ գալիս էի տուն և լաց լինում: Չգիտեմ կարոց եմ դիմանալ այս ամենին, թե ոչ:
Սրճարանում
- Տղեք հերիք է տանջենք այդ աղջկան մեղկ է վերջիվերջո աղջիկ է - ասաց Չենը:
- Ես համաձայն եմ Չենի հետ եկեք վերջ տանք այս ամենին- ավելացրեց Սյումինը:
- Առաջ, եթե նեղացնում էինք, ապա միայն տղաներին, իսկ աղջիկներին երբեք: Կրիս ինչո՞ւ այդ աղջկա հանդեպ այդպիսի հակակրանք ունես- հարցրեց Կայը:
Կրիսը չպատասխանեց, նա իր մտքերի մեջ էր խորասուզված:
-Ես կասեմ, թե ինչու - ասաց Լուհանը:
Բոլորը մի մարդու պես շրջվեցին նրա կողմը: Կրիսը նույնպես հայացքը սևեռեց Լուհանի կողմը:
- Որովհետև Կրիս Աննան քեզ դուր է գալիս, ասեմ ավելին դու սիրահարված ես, դու խենթանում ես այդ աղջկա համար, բայց միևնույն ժամանակ խենթանում, որ նա Ջունկիի հետ է:
Ադպիսով դու ցանկանում ես նրա ուշադրությունը գրավել , թեկուզ դա լինի վատ ձևով, բայց դու միայն մեկ բան չես հասկանում, որ այդպիսով նրան ավելի ես հեռացնում քեզնից: Ես հասկանում եմ, որ քո մեջ խանդն ու կատաղություն է խոսում, բայց հասկացի, դու նրան աստիճանաբար կկորցնես, եթե չգնաս և չպատմես քո զգացմունքների մասին:
Կրիսը ոչինչ չասաց միայն լռեց, բայց բոլորն էլ հասկացան, որ Լուհանը միանգամայն ճիշտ էր:
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։