Մեզ համար ժամանակը կարծես կանգ էր առել։ Ես և Կրիսը դուրս չէինք պարահրապարակից այնքան երջանիկ էինք միասին։ Բոլորը ասում էին, որ մենք խնջույքի ամենագեղեցիկ զույգն ենք։ Իհարկե նրանցից շատերին ճանաչելով գիտեմ, որ նրանք այդ կարծիքին չէին, ուղղակի ցանկանում էին Կրիսի աչքին բարձրանան։ Բոլորը պարում էին, երբ հանկարծ երգը անջատվեց և լասվեց հաղորդավարի ձայնը։
- Հըն ո՞նց է ձեր տրամադրությունը
-Ընտիր- բղավեցին բոլորը
-Շատ լավ է, իսկ հիմա առաջարկում եմ խաղ խաղալ։ Համաձայն եք՞
- Այո
-Իսկ հիմա ես կասեմ խաղի կանոնները։Այն պետք է խաղալ զույգերով։Աղջիկները պետք է փակեն աչքերը և հոտով գտնեն իրենց զույգին։ Հաղթողին կամ հաղթողներին սպասվում է խրախուսական նվեր, երկու ռոմանտիկ ֆիլմի տոմս։ Ցանկացողները հավաքվեն բեմահարթակում։
Հայտարարությունից հետո Կրիսը մոտեցավ ինձ։
-Արի մասնակցենք
- Ոչ, չեմ ուզում
- Գոնե հիմա մի համառիր, արի ուրախ կանցնի
- Լավ համոզեցիր
Մենք բարձրացանք բեմ։ Մեզ հետ ևս մասնակցում էին 8 զույգ։
- Ահա մեզ միացան մեր 9 խիզախ զույգերը։ Կխնդրեմ աղջիկներին այս աչքերի համար նախատեցված կապիչներով փակել աչքերը։ Բոլորը պատրաստ են, սկսեցինք։
Ես գիտեմ, որ Կրիսին չեմ գտնելու, բայց պարտվելու դեպքում էլ չեմ տխրի։ Ահավոր անհարմար է, երբ քեզ լրիվ անծանոթ մարդկանցից հոտ ես քաշում։ Ընտրությունս կանգ առավ երրորդ համարի տղայի վրա և ես զարմանալիորեն ճիշտ էի, դա Կրիսն էր։
- Տպաորիչ էր, ապրես
- Ի՞նչը
- Դու
- Հերիք է ամաչացնես ինձ։ Առանց դրա էլ ես ինձ անհարմար եմ զգում
- Այքան հաճելի է, որ ճանաչում ես իմ բույրը
- Դա ուղղակի պատահականություն էր Կրիս
- Դու կարող ես այդպես մտածել սիրելիս, բայց ես այլ կարծիքի եմ
Մեզ հետ հաղթող ճանաչվեց ևս մեկ զույգ և մեզ հանձնեցին մեր տոմսերը։
Մենք միացան տղաներին ։
- Հըն, ո՞նց են մեր սիրահարները- ժպտալով հարցրեց Չանյոլը։
- Ավելի լավ քան երբևէ- պատասխանեց Կրիսը։ Չէ՞ Ան։ Աննա՞։
- Հըն ինչ-որ բան էիր ասում
- Աննա մի տեսակ ես, բան է եղել՞։
- Ոչ ուղղակի մի տեսակ անհանգիստ եմ։
- Երևի անհանգիստ ես։ Առաջին անգամ ես այսպիսի տեղ եկել- հարցրեց Սուհոն։
- Այո, երևի դրանից է։
- Թուլացիր, վիսկի կուզե՞ս- հարցրեց Բեկը
- Ոչ, ես չեմ խմում
- Իրո՞ք չես խմում- հարցրեց Սեհունը
- Այո
- Ես էլ եմ ուզում, որ իմ ընկերուհին քեզ նման լինի։
Գիտեք ի՞նչ եմ իմացել։ Որ մեր համալսարան նոր ուսանողներ են գալիս ասում են նրանցից մեկը հայտնի տիպ է, ինչ-որ միջազգային մրցույթի մրցանակակիր է։
-Հետաքրքիր է, Կայ էլ ի՞նչ գիտես նրանց մասին։
- Գիտեմ որ 3 աղջիկ են 1 տղա, այդքանը։
Այդ պահին մեր խոսակցությունը ընդհատվեց։
- Բարև բոլորին։
Երաժշտությունը այնքան բարձր էր, որ ես սկզբում չհասկացա, թե դա ու՞մ ձայն էր , երբ շրջվեցի տեսա Ջուն Կիին։
-Բարև- պատասխանեցի ես
- Աննա կարո՞ղ եմ քեզ պարի հրավիրել
- Կարող ես
- Աննա ես քեզ թույլ չեմ տալիս նրա հետ պարել
- Կրիս հանգիստ եղիր, մենք ընկերներ ենք։ Պարելու մեջ ոչ մի վատ բան չկա ։
- Աննա ես չեմ ուզում, որ իմ ընկերուհին ուրիշ տղայի հետ պարի
-Կրիս հերիք է քեզ երեխայի պես պահես։ Մեկ պար և վերջ։ Ես շուտ կվերադառնամ, խոստանում եմ։
Նա չպատասխանեց, երբ ես բարձրացա բեմ աչքովս ընկավ նրա զայրացած դեմքը։ Այս ամենը նրան դուր չէր գալիս։
- Դե պատմիր,ո՞նց ես- հարցրես Ջուն Կին
- Փառք Աստծո արդեն լավ եմ
- Ինձ ճիշտն ասա Կրիստ քեզ չի նեղացնում
- Ոչ հանգիստ եղիր մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Նա այնքան հոգատար է, այնքան բարի։ Նա արդեն այն Կրիսը չէ, ում մենք ճանաչում էինք։
- Ուրախ եմ ձեզ համար- ժպտալով ասաց Ջուն Կին
- Մի քիչ էլ քեզնից պատմիր, ինչպե՞ս ես։
- Ինձ մոտ ամեն ինչ նույնն է։
- Իսկ չես ցանկանում դու ինքդ քո կյանքում ինչ-որ բան փոխել։ Ինչով կարող եմ քեզ օգտակար լինել, դու միայն ասա։
- Աննա հիմա ես չեմ ուզում խոսել իմ անձնական կյանքի մասին։ Արի ուղղակի պարենք և լավ ժամանակ անց կացնենք։
- Եղավ, բայց խոստացիր, որ մենք դեռ հետ կգանք այս խոսակցությանը։
- Խոստանում եմ։
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։