Նորից այդ գրողի տարած զարթուցիչը: Այնպես եմ ատում դասերը ստեղծողին: Հերթական ձանձրալի երկուշաբթին: Ընդհանուր առմամբ ես սիրում եմ համալսարանը, բայց միակ բանը որ ինձ դուր չի գալիս, դա չափից շատ կանոններն են, որոնց մենք պետք է հետևենք: Կանոններով ապրելը ինձ համար չէ: Մի կերպ ինձ տրամադրելով վեր կացա անկողնուց , լոգանք ընդունեցի և շնչակտուր վազեցի դասի: Բարեբախտաբար չուշացա: Նստեցի ինձ հատկացված տեղում և սկսեցի կրկնել դասերը: Շուտով զանգը հնչեց , և ներս մտավ մեր կուրսղեկը հայտարարություն անելու:
- Երեխաններ խնդրում եմ բոլորդ զբաղեցրեք ձեր տեղերը, ես հայտարարություն ունեմ անելու: Քանի որ տարեվերջ է մենք որոշել ենք կազմակերպել երեկույթ: Բոլորդ պետք է ունենաք ձեր զույգը: Դեռ հստակ օր չկա, բայց երևի թե այն կլինի այս ամսվա վերջ:
Դասերից ես արագ դուրս եկա լսարանից և միջանցքում տեսա Յուռային: Նա մի հայացք գցեց իմ կողմը և անցավ: Ես դեռ բարկացած եմ նրա վրա և չգիտեմ կարող եմ արդյոք մի օր ներել նրան, թե ոչ:
Հանկարծ ինչ-որ մեկը բռնեց թևիցս և սեղմեց պատին:
- Կարոտել եմ քեզ
- Ես էլ - շշնջացի ես
-Ես չեմ տեսնում, թե ինչքան- հեգնական պատասխանեց Կրիսը
Ամոթից ամբողջ դեմքս կարմրել էր:
- Չես պատկերացնի, թե ինչքան ես քո ադ պահվածքով ինձ խելքահան անում: Գիտես հիմա ի՞նչ եմ ուզում:
Նա բարձրացրեց գլուխս և ասաց.
- Իսկ հիմա ես խելագարվելու չափ ուզում եմ համբուրել քեզ:
Կրիսի համբույրները այնքան նուրբ և զգացմունքային էին, որ ես ուղղակի հալվում էի նրա գրկում, բայց գրողը տանի ինչու՞ նրա ամեն համբուրի ժամանակ սկսում եմ դողալ, և ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում:
- Դեռ նոր զգացողություններին չես սովորել:
Նա ինչ է կարողանում է մտքեր կարդալ:
- Այդպիսի զարմացած հայացքով վրաս մի նայի, ուղղակի այնպես ես դողում կարծես դրսում -30°C ցուրտ լինի- ասելով դա նա սկսեց բարձր ձայնով ծիծաղել:
Ես ինձ մի տեսակ վատ զգացի և բռունցքով թեթևակի հարվածեցի նրա ուսին:
- Հեգնում ես ինձ:
- Ախր ինչ ասացի որ- ուսին դիպչելով ասաց նա:
- Ոչինչ, քեզ հասնում ա- նեղացած պատասխանեցի ես
Նա մոտեցավ և գրկեց ինձ:
- Կներես ինձ փոքրիկս, ես ուղղակի կատակ էի անում:
- Ներում եմ, բայց միայն այս անգամ:
- Օ այնքան ուրախ եմ, որ կարողացա արժանանալ Ձերդ Մեծության ներմանը:
- Շնորհակալ եղիր ստրուկ- ծիծաղեցի ես:
- Լսում և հնազանդվում եմ: Իսկ Ձերդ Մեծությունը գնալու՞ է երեկույթի:
- Այո իհարկե :
- Իսկ ու՞մ հետ:
- Դեռ չեմ ընտրել:
- Ախ չեք ընտրել:
Նա ցանկանում էր մոտենալ, բայց ես չգիտես ինչու փախա նրանից և վազեցի համալսարանի մարզադաշտի կողմը: Կրիսն էլ հետևիցս, և ոչ մի կերպ չէր ուզում հանձնվել: Հանկարծ ոտքս սայթաքեց և ես ընկա: Կրիսը տեսնելով դա ցանկացավ օգնել, բայց չհացրեց և ընկավ վրաս:
- Կրիս վեր կաց վրայիցս, անհարմար է, մեզ կարող են տեսնել:
- Չեմ ուզում: Հանգիստ եղիր այստեղ ոչ ոք չկա:
- Վեր կաց ասացի- ես ցանկացա վեր կենալ, բայց նա իր մարմով ավելի ուժեղ սեղմեց գետնին:
- Թույլ կտամ միայն այն ժամանակ,երբ ասես ում հետ ես գնալու երեկույթին:
-Քեզ հետ եմ գնալու, քեզ հետ: Հիմա գոհ ես՞:
Ավելի քան - ժպտաց նա: Ես սիրում եմ քեզ:
- Ես էլ քեզ:
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։