Առավոտյան զարթուցիչի ձայնը հուշում էր որ դասի գնալու ժամանակն է։ Մենք արագ հավաքվեցինք և շտապեցինք կանգառ, որպեսզի չուշանանք ավտոբուսից։ Բարեբախտաբար հասցնելով ես և Յուռան արագ շտապեցինք համալսարան, բայց դարպասների մոտ մեզ արդեն սպասում էին։ Նրանք իրաի հետ խոսում էին և բարձր ծիծաղում ,բայց տեսնելով ինձ լրջացան և իրենց հայացքները ուղղեցին իմ կողմը։ Ես վախից շունչս պահել էի և չգիտեյի ինչ անել, ու՞ր գնալ, բայց հետո որոշեցի ցույց չտալ իմ վախը և վստահ քայլերով գնացի դեպի համալսարանի շենքի կողմը ,բայց հանկարծ ինչ-որ մեկը քաշեց ձեռքիցս։
-Ու՞ր ես շտապում գեղեցկուհի- հեգնական տոնով ասաց Կրիսը։
-Կույր ես չես տեսնում, թե այնքան հիմար ես որ պետք է հասկացնեմ - ասացի ես"
Չգիտեմ որտեղից իմ մեջ այդքան խիզախություն հայտվեց, որ ես կարողացա նրան այդպիսի պատասխան տալ։ Նա սկզբում անակնկալի եկավ, բայց հետո իրեն հավաքելով ընդունեց իր մշտական անտարբեր, սառը ոչինչ չասող դեմքը։Ովքեր
այդ ժամանակ խոսում էին լռեցին և սկսեցին նայել մեզ սպասելով իրադարձություննեի հետագա զարգացմանը ։ Կրիսի դեմքը նույնն էր, բայց ես հասկանում էի որ նա կատաղած է ,այն էլ շատ ես դա հասկացա նրա ձեռքերից, որոնք կծկված վիճակում էին։ Ինձ մի պահ թվաց, որ ամեն վայրկյան նա կարող է ինձ հարվածել, դրանից վախենալով ես արագ վազեցի համալսարան ։ Մտնելով շենք բարձրացա տանիք։Բարեբախտաբար իմ ետևից ոչ ոք չեր եկել։ Միայնակ մնալով ես չդիմացա և սկսեցի լացել։ Ետևում ձայներ լսեցի և ինչ-որ մեկը ամուր գրկեց ինձ ես անակնկալի եկա և գլուխս թեքեցլով տեսա Ջուն Կիին ։ Ես նրա աչքերում արցունքներ նկատեցի։ Ես նույնպես գրկեցի նրան և մենք այդպես մոտ րոպե կանգնաց մնացինք;
-Ես երբեք քեզ միայնակ չեմ թողնի և կպաշտպանեմ ինչ գնով էլ որ լինի քո նման աղջիկը արաժանի չէ այս ամենին։ Ես դեր չեմ տեսել բարի, խիզախ և միաժամանակ համեստ և փխրուն աղջկա։ Ես հասկացել եմ որ այս փոքր ժամանակահատվածում դու ինձ համար հարազատ մարդ ես դարձել, մարդ որին ես պարտավոր եմ պաշտպանել։
Ես ահավոր տպավորվել էի նրա խոսքերից և չգիտեյի ինչ ասել։Դեռ ոչ ոք ինձ այդպիսի խոսքեր չէր ասել։
- Դու մայննակ չես լինելու մենք միասին կպայքարենք նրանց դեմ և հավատա անպայման կհաղթենք չէ որ բոլոր հեքիաթներում բարին հաղթում է չարին- ասացի ես։
-Բայց կյանքը հեքիաթ չէ և կյանքում միշտ չէ որ այդպես է լինում ։
-Ես գիտեմ որ դժվար է լինելու, բայց միասին մենք կարող ենք ես դրան հավատում եմ;
Ջուն Կին նայելով ժպտաց և գրկեց ինձ։ Զարմանալիորեն ես ինձ այնքան հանգիստ և էի զգում նրա հետ, կարծես վաղուց ճանաչում էի նրան ։
Այդ պահին մենք չէինք էլ նկատել որ մեզ հետևում էր ինչ-որ երրորդ մեկը։
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։