Մաս 2

97 7 2
                                    


Գտնելով իմ հոսքը ես չէի համարձակվում մտնել լսարան, քանի որ դասը դեռ չէր ավարտվել։Վախս մի կողմ դնելով մտա լսարան, այդ պահին բոլորի ձայները լռեցին, և բոլորը նայեցին իմ կողմը կարծես ուրվական էր նրանց առջև կանգնած։Ես շատ լարված էի, բայց հաղթահարելով վախս,մոտեցա ուսուցչին,որը նույնպես հետաքրքրասեր հայացքով նայում էր ինձ։

-Բարև Ձեզ , ես Աննա Սահակյանն եմ, եկել եմ Հայաստանից։Հուսով եմ կընկերանանք,-ասացի ես։

Ուսուցիչը ողջունեց ինձ և ժպտալով, ասաց որ նստեմ իմ նոր տեղը։

Մոտ 10 րոպե անց զանգը հնչեց,և բոլորը աշխուժացան՝մի մասը դուրս եկան, մի մասը, որոնք մնացել էին լսարանում խոսում, կատակում էին իրար հետ, ոմանք էլ միայնակ լքված նստած էին և ոչ ոքի հետ չէին խոսում։

Ես հիասթափված էի, քանի որ ոչ ոք ինձ չմոտեվավ և չխոսեց ինձ հետ, բոլորը զբաղված էին իրենց գործերով։Մեր մոտ Հայաստանում նոր աշակերտներն շատ ջերմ էին  ընդունում գալիս էին ծանոթանալու։Այդպիսին չէր իմ երազանքների Կորեան։Քիչ հետո ձանձրանալով, ես դուրս եկա լսարանից, որպեսզի գոնե ծանոթանամ համալսարանին, քանի որ այն մեծ էր, շատ ժամանակ էր հարկավոր այն մանրամասն ուսումնասիրելու համար։երբ դուրս եկա համալսարանի բակ, այնտեղ ոչ ոք չկար բոլորը գնացել էին տուն երևի միայն  ես ու պահակն էինք մնացել։

-Ավելի լավ է, որ շենքում մարդ չկա այդպես ավելի հանգիստ կուսումնասիրեմ համալսարանը,- մտածեցի ես։

Բոլոր լսարանները և այլ սենյակները տեսնելուն պես, ես գնացի համալսարանի մարզադաշտի կողմը, բայց   այնտեղ ես  միայնակ չէի։Այնտեղ բասկեդբոլ էին խաղում  12 երիտասարդ տղաներ, նրանք բավականին հմայիչ էին։Մի պահ մտածեցի, որ նրանք  K-POP ասղեր են և ես չէի սխալվում. նրանք հայտնի EXO խմբի անդամներն էին և, քանի որ ես K-POP-ի ֆանատ եմ շատ էի զարմացել նրանց այնտեղ տեսնելով,չէ որ նրանք վերջ ի վերջո աստղեր են, որնոց համար խելագարվում է Կորեայի կեսը, և նաև ես։Նրանք այնքան լավ էին խաղում, որ ես չհասկացա թե ինչպես տարվեցի նրանց խաղով ժամանակի մասին մոռանալով։Լավ է, որ նրանք զբաղված էին խաղով չնկատեցին ինձ և ես աննկատ հեռացա խաղադաշտից։

Սեր առաջին հայացքիցWhere stories live. Discover now