Առավոտյան մենք բարձր տրամադրությամբ գնացինք դպրոց։Ես և Յու Ռան գնացինք կանգառ, որպեսզի ավտոբուս նստենք։ Յու Ռան այնքան զվարճալի պատմություններ պատմեց, որ տրամադրությունս սկսեց բարձրանալ։ Մի քանի րոպե հետո տրանսպորտը եկավ և մենք ծիծաղելով և իրար հրմշտելով բարձրացանք ավտոբուս։
Երբ հասանք համալսարանի կանգառ մենք արագ դուրս եկանք։ Շենքի մոր ես տեսա նրանց,կարծես ինձ էին սպասում,թե ինձ թվում է։
Համալսարանում բոլորը տարօրինակ հայացքով նայում էին մեզ վրա, ավելի շատ ինձ։Մեկը անտարբեր, մեկը զայրացած, մյուսը խղճացող։ Երբ ես մտա լսարան և նստեցի ինձ նախատեսված տեղում հետո միայն հասկացա , որ լսարանում բոլորի հայացքները ուղղված էին իմ կողմը։Երբ ուսուցիչը ներս մտավ բոլորը կանգնեցին սկզբում կանգնեց ավագը և դա ...... Կայն էր։
Դասերից հետո ես արագ դուրդ եկա լսարանից և գնացի Յու Ռային փնտրելու։ Ես նրան գտա բուֆետում։ Յու Ռան տեսնելով ինձ վազեց իմ կողմը և անհանգիստ հայացքով հարցրեց։
- Հըն ի՞նչ է պատահել, ինչու՞ ես այդքան գունատ։
- Ինչու՞ ինձ չես ասել որ մեր որ մեր ավագը Կայն է։
-Իսկ դա ինչ կփոխեր։
-Դու պետք է ինձ ասեիր , որ ես անակնկալի չգայի։
Լավ կներես -ասաց նա։
Երբ դասերը վերջացան ինձ հետ ամեն ինչ կարգին էր և դա ինձ ուրախանալու պատճառ տվեց։ Ես SMS գրեցի Յու Ռային, և մենք պայմանավորվեցինք, որ ինքը ինձ կսպասի համալսարանի մուտքի մոտ։ Երբ մենք դուրս էինք գալիս ես մի պահ կանգ առա, որպեսզի կոշիկներս կոճկեմ, և հենց այդ պահին ինձ վրա ինչ-որ զզվելի հեղուկ լցվեց։ Այդ զզվելի հեղուկը ծովամթերք էր։ Ամբողջ համալսարանը հավաքված էր բակում և բարձր ծիծաղում էին ինձ վրա։ Ես ուզում էի լաց լինել, բայց զսպում էի արցունքներս, որպեսզի նրանք տեսնեն, որ ինձ կոտրելը հեշտ բան չէ։ Հետո աչքովս ընկավ նրանց զզվելի դարձած հայացքները, որոնք այնպես էին նայում, կարծես ուզում էին ասել "Տեսար դու պարտվեցիր, դու ոչինչ ես" ։ Դրանից հետո ես չդիմացա և արտասվեցի։ Եվ հանկարծ ինչ-որ մեկը բռնում է ձեռքիցս և տանում անհայտ ուղղությամբ։ Հետո միայն հասկացա, որ դա Ջուն Կին էր։
-Հըն քեզ հետ ամեն ինչ նոռմալ է ։
- Արդեն լավ եմ, իսկ դու ե՞րբ ես դուրս գրվել հիվանդանոցից։
-Այսօր և որոշեցի միանգամից հիվանդանոցից գալ համալսարան և ճիշտ արեցի։
- Դու չպետք է այդպիսի բան անեիր նրանք էլի քեզ կծեծեն։
-Այդպիսի բաներ մի ասա դու այդ վիճակում ես իմ պատճառով և ես պարտավոր էի այդպես վարվել։
Յու Ռան եկավ և մեր զրույցը ընդհատվեց։ Նա արագ մոտեցավ ինձ և շնչակտուր սկսեց հարցեր տալ, թե ինչպես եմ ,արդյոք ինչ-որ տեղ ցավեր չունեմ ։Նրան հանգստացնելուց հետո մենք պատրաստվում էինք գնալ տուն։ Ջուն Կին ցանկանում էր մեզ ճանապարհել, բայց ես մերժեցի։ Նա մերժումներ չընդունելով ճանապարհեց հանրակացարան։ն Երբ մենք տուն հասանք Յու Ռան արագ տուն բարձրացավ մեզ մենակ թողնելով։
- Դե լավ վաղը կհանդիպենք։ Բարի գիշեր։
Երբ Ջուն Կին բարձրացրեց գլուխը նրա հայացքի մեջ այնքան թախիծ ու տղրուէյուն կար։
Նա դողացող ձայնով ասաց.
- Կներես ինձ, որ քեզ այս ամենի մեջ ներքաշեցի ամեն ինչի մեջ ես եմ մեղավոր։ Ես երևի պետք է հեռանամ համալսարանից որ նրանք քեզ հանգիստ թողնեն։
-Այդպիսի բան չանես ես ինձ մեղավոր կզգամ քո առաջ , և եթե նույնիսկ հեռանաս դա ոչինչ չի փոխի նրանք արդեն ընկած են իմ ետևից։
-Դե ուրեմն թուլ տուր քեզ պաշտպանել այդ հղբացածներից։
-Եթե դու այդպես ես ուզում լավ դարձիր իմ պահապան զինվորը- ժպտացի ես։
- Դե լավ գնա արդեն ուշ է։
-Լավ լավ արդեն գնում եմ ։Բարի գիշեր։
-Բարի գիշեր- ասացի ես։
Դասերը այքան շատ էին որ դրանք անելուց հետո մենք պառկեցինք քնելու։ Քունս չէր տանում աչքերիս առաջ էին գալիս այսօրվա դեպքերը։
- Յու Ռա-շշնջացի ես։
-Ասա- իմ կողմը շրջվելով ասաց նա ։
- Կպատմես ինձ EXO-ի մասին։
- Հիմա՞
- Հա
- Դե լավ կպատմեմ։
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։