Կրիս
Ինչու՞ են նրա արցունքները ազդում ինձ վրա, ինչու՞ եմ ցանկանում հետ գնալ դահլիճ, ինչու՞ եմ ցանկանում սեղմել նրան կրցքիս հանգստացնել ասել որ ամեն ինչ լավ է, որ ոչինչ էլ չի պատահի,որ ես կպաշտպանեմ նրան,բայց մեկ է չեմ կարողանում, հպարտությունս թույլ չի տալիս: Այո ես գիտակցում եմ, որ ես ահավոր համառ եմ ու հպարտ, և այն ինչ սկսել եմ պետք է ավարտին հասցնեմ: Ես ահավոր բարկացել էի,երբ նրան տեսա այդ հիմարի հետ տանիքում: Բոլորը պատկերացնում են,որ ես սառը և անզգացմունքայինի մեկն եմ, բայց իրականում ես այդպիսին չեմ ,ավելի ճիշտ ես այդպիսին եմ արտաքուստ: Դա դիմակ է, խաղ, որը ես խաղում եմ: Ինձ իրականում ճանաչում են միայն իմ ընկերները, մյուսների համար ես դաժան, գոռոզ, և վախեցնող Կրիսն եմ, իսկ ընկերներիս համար Վու Ֆանը: Ես Աննային նկատեցի հենց առաջին օրվանից, երբ նա եկավ համալսարան: Սկզբում նա ուղղակի ինձ դուր եկավ, հետո երբ նա տեսավ մեզ այդ ծեծի ժամանակ ես սկսեցի լուրջ հետաքրքրվել : Օր օրի ես ավելի ու ավելի էի տարվում նրանով: Մի օր ես ես ցանկանում էի ասել նրան, որ անտարբեր չեմ, բայց հասկացա, որ Աննան վախենում է ինձնից և որոշեցի սկզբում շահել նրա վստահությունը, բայց այդ երկուսին տեսնելուց հետո արյունը գլուխիս տվեց ես սկսեցի չարանալ այդ փսլնքոտի վրա, Աննայի վրա, ինձ վրա, որ սիրահարվեցի նրան: Այնքան աղջիկներ կան, որ երազում են լինել ինձ հետ, իսկ ես ընտրեցի ոչնչով աչքի չընկոնղ աղջկա, որը ինձ չի էլ նկատում և նույնիսկ վախենում է ինձնից: Եվ ես զայրութս մեղմելու համար որոշեցի դաժան գտնվել և պատժել նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառել, բայց Աննայի արցունքները տեսնելով կասկածում եմ կարող եմ շարունակել այս ամնը թե ոչ:
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։