Մաս 15

35 2 1
                                    


Անցել է մոտ մեկ ամիս այն օրվանից, երբ  ես ու Կրիսը  սկսեցինք հանդիպել : Համալսարանում հանգիստ էր և ոչ ոք ինձ էլ չէր անհանգստացնում: Չգիտեմ,թե ինչն էր պատճառը, որ բոլորը փոխեցին իրենց կարծիքը իմ մասին: Երևի պատճառ հանդիսացավ այն, որ բոլորը գիտեին, որ ես Կրիսի ընկհերուհին եմ և պարզապես վախենում էին ինձ հետ շփվել:  Այդ օրը, երբ Կրիսը ինձ ընկերություն անելու առաջարկություն արեց ես երջանկությունից յոթերորդ երկնքում էի և առանց երկար բարակ մտածելու դրական պատասխան տվեցի:  Հենց այդ նույն օրը ես գնացի Ջուն Կիի մոտ և ամեն ինչ պատմեցի նրան: Նա ինձ  լուռ լսելուց հետո ասաց, որ ներողության կարիք չկա, քանի որ մենք չենք ընտրում ում սիրել:  Նրա դեմքին մի թախծոտ ժպիտ հայտնվեց որից ես ինձ շատ վատ  զգացի: Դա իսկապես ինձ ցավ էր պատճառում և սկսսեցի լաց լինել: Ջուն Կին տեսնելով դա սկսեց մաքրել արցունքներս և ասաց.

-Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Դու արդեն այնքան շատ ես լացել: Բավական է: Ես չեմ սիրոմ, երբ աղջիկները լաց են լինում: 

Այդ խոսքերից հետո ես ավելի շատ հուզվեցի: Այդ պահին նա գրկեց ինձ: 

- Կներես, կներես ինձ խնդրում եմ: Ես քեզ արժանի չեմ: Կներես, որ իմ խոսքերով քեզ ցավ եմ պատճառում:  Ջուն Կի դու իսկապես շատ լավ մարդ ես բարի, հոգատար իմ ամեն մի դժվար պահին դու միշտ իմ կողքին էիր և միշտ պաշտպանել ես ինձ: Դու անփոխարինելի ընկեր ես: Ես արժանի չեմ քեզ, քո սիրուն, հոգատարությանը,քանի որ չեմ կարող տալ այն, ինչ դու ես ուզում ինձնից: Ես ի սրտե ցանկանում եմ , որ դու մի օր գտնես քո կյանքի կեսին, որի հետ դու իսկապես երջանիկ կլինես: Կներես...այդ պահին Ջուն Կին մատը հպեց շուրթերից հասկացնելով որ էլ չշարունակեմ: 

- Դու այքնան երկար խոսեցիր հերիք է, հիմա իմ հերթն է խոսելու:  Ես շնորհակալ եմ քեզ այն լավ պահերի,այն լավ օրերի համար, որ մենք միասին ենք անցկացրել: Շնորհակալ եմ այն ուշադրության, հարգանքի համար,որը ստացել եմ քո կեղմից:  Քեզնից առաջ ոչ ոք  համալսարանում ինձ չէր էլ նկատում: Իսկ եթե նկատում էին, ապա միայն օգտագործեկու կամ նսեմասնելու համար: Դու միակն էիր, որ չվախեցար, և օգնության ձեռք մեկնեցիր: Ես հիմա եմ մտածում և  հասկանում, որ քո փոխարեն ես այդպես չէի վարվի և վախկոտի նման կփախչեի այնտեղից:  Ես չեմ կարող  վստահեցնել, որ իմ սերը քո նկատմամբ մի օր կանցնի, բայց  իմացիր, որ  ցանկացած պահին կարող ես հանգիստ ինձ դիմել և ես խոստանում եմ որ միշտ կողքիդ կլինեմ:  Ես ցանկանում եմ քեզ միայն լավը: Երջանիկ եղիր կարևոր չե, թե ում հետ միայն երջանիկ եղիր, դրանից ես ինձ կրկնակի երջանիկ կզգամ:  Թող քո կյանքը դասավորվի այնպես, ինչպես դու ես ուզում և քեզ մի խորհուրդ երբեք հետ չնայես, այն ինչ անցել է արդեն անցյալում է և այն էլ հետ չես բերի:  Երջանիկ եղիր սիրելիս: Եվ նա գնաց, իսկ ես դեռ մի քանի րոպե լուռ և  քարացած կանգնել և նայում էի նրան  կարծես  կորցրել էի խոսելու և քայլելու ունակությունը:

Սեր առաջին հայացքիցWhere stories live. Discover now