Դե դու գիտես որ նրանք հայտնի խումբ են ու միլիոնավոր ֆանատներ ունեն ։ Ես կպատմեմ քեզ նրանց մութ կողմերի մասին որոնց մասին քչերը գիտեն։
Նրանց լիդերը Կրիսն է ։ Շատ դաժան տիպն է քեզ ասեմ։ Ունի հարուստ հայր , վայելում է հարգանք բոլորի մոտ։ Ասում են այդ հարգանքը հիմնված է վախի վրա։ Ոչ մի աղջիկ բաց չի թողնում։ Ահավոր սրտակեր է։ Չի սիրում սևահեր աղջիկներին , պատճառաբանելով, որ նրանք չափազանց խելացի են, իսկ խելքը աղջկան պետք չէ։ Դրանից է որ բոլոր ընկերուհիները շիկահեր էին։ Շատ ինքնահավան է, գոռոզ ու ինքնավստահ։
Սուհոն երկրորդն է խմբում։ Նրա բարի դեմքին չխաբնվես, նա այդպիսին չէ ինչպիսին բոլորը նրան պատկերացնում են։ Ծնողները տնօրինում են մեծ խանութների ցանց։ Շատ ընկերուհիներ չի ունեցել։ Այդ կողմից զուսպ է։ Շատ զզվելի բնավորություն ունի, սիրում է նվաստացնել նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս։
Չանյոլը բոլորից ուրախն է։ Արագության սիրահար է, սիրում է թանկարժեք մեքենաներ։ Ահավոր կնամոլ է։ Ցանկացած աղջկա ցանկանում է անկողին քարշ տալ։ Ոչ ոք չգիտի, թե ինչու է նա միշտ ուրախ, կասկածներ կան որ նա թմրամոլ է։
Լուհանը աղջիկների կողմից ամենասիրվածն է։ Կասկածներ կան որ նա համասեռամոլ է, քանի որ նրա կողքին ոչ ոք աղջիկ չի տեսնել։ Ապահովված ընտանիքից է։ Ընտանիքը ունի սրճարանների ցանց։
Սեհունը նրանցից ամենափոքրն է։ Շատ լկտի, անդաստիարակ մի խոսքով ծնողների կողմից երես տված երեխա է։ Սիրում է բոլորին ձեռք առնել։ Մոտ է Լուհանի հետ։
Կայը շատ լավ է սովորում։ Դասարանի ավագն է ու առաջատարը ուսման մեջ, բայց ոչ միայն ուսման։ Նա նաև ինչպես գիտես շատ լավ է պարում։ Շատ ինքնահավան գոռոզի մեկն է ոչ մեկի հետ չի շփվում բացի այդ 11-ից։
Դիոն շատ առեղծվածային է ։ Լռակյած է ոչ ոքի հետ չի խոսում։ Վատ բաներ էլ չեմ նկատել, բայց թե ինչու է նրանց հետ շփվում չգիտեմ։ Չնայած կարող է դա ընդամենը դիմակ է ։
Բեկհյոնը Չանյոլի մոտ ընկերն է։Նրանք երկուսն էլ միշտ ուրախ են։ Նա նույնպես սրտակեր է ։ Շատ է սիրում միշտ խնամված լինել ասում են ընկերուհի ունի , բայց թե ով է ոչ ոք չգիտի։
Չենը լավն է երևում, համենայն դեպս ինձ այդպես է թվում։ Ոչ ոքի չի նեղացնում և շատ լավ ձայն ունի։
Լեյը նետրալ է նա ոչնչի չի խառնվում։ Նա կարծես անթեչի լինի ամեն ինչ նրա մեջ անթերի է, և ձայնը և պարը և դեմքը, նա ոտքից գլուխ իդեալական է ։
-Այնպես ես խոսում կարծես սիրահարված լինես։- ծիծաղեցի ես։
- Չե ինչ ես ասում։ Ես,սիրահարված Լեյին բացառվում ա - ոգեվորված գոռաց Յու Ռան։
-Հըն ու՞մ բաց թողեցի հաա Տաոին ու Սյումինին։
Տաոն շատ ա հետևում իրեն։ Քունգ Ֆու ա պարապում ։ Միշտ լուրջ է։ Հետաքրքիրն այն է , որ նա ու Կրիսը մոտ ընկերներ են ։
Սյումինը տարօրինակ է հչում, բայց շատ է սիրում թխվածքաբլիթներ։ Ասում են, ով շատ համեղ թխվածքաբլիթներ թխի և ինքը հավանի կդառնա իր ընկերը։
Երևի այդքանը։
Դե լավ արդեն ուշ է արի քնենք վաղը շուտ ենք արթնանալու դրա հետ մեկտեղ ստուգողական ունենք։
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։