Մաս 18

15 1 1
                                    

Այսօր երեկույթի օրն է, բայց ես ոչինչ չեմ հասցնում անել:  Հիմա երևի բոլորը արդեն պատրաստ են, իսկ ես նոր եմ սկսել : Իմ պանիկայից մոտ մեկ ժամ անց ես արդեն պատրաստ էի: Վերջին անգամ ինձ հայելու մեջ նայելով ես դուրս եկա տնից:

Երեկույթը կազմակերպվել էր ինչ-որ ակումբում, ես ինձ փոքր ինչ անսովոր էի զգում, քանի որ այդպիսի վայրեր չեմ հաճախել: Մտնելով ներս տեսա բազմաթիվ հավաքվածների, որոնցից մեծ մասին ես ճանաչում էի, կամ տեսել էի:  Այստեղ էր հավաքվել ամբողջ համալսարանը: Մի մասը պարում էին, մի մասը նստած էին բառի սեղանի շուրջ, իսկ մնացածները տեղավորվել էին իրենց հատկացված սեղանների շուրջ և զրուցում էին: Ինձ ծանոթ մարդկանցից ոչ ոքի չգտնելով, ես սառած կանգնել էի և չգիտեի ի՞նչ անել, ու՞ր գնալ:

- Ինչու՞ ես մենակ կանգնել այստեղ սիրելիս

- Չգիտեմ

- Ի դեպ շատ գեղեցիկ ես

- Շնորհակալ եմ:

Դրանից հետո ես նրան չէի լսում : Ես ուղղակի կանգնած հիանում էի նրանով: Ինչպես միշտ նա հիասքանչ տեսք ուներ, բայց այսօր  փոքր  ինչ ավելի, քան հիասքանչ: Կրիսը հագել էր սև սմոկինգ, որը նրա շատ էր սազում  և ավելի ընդգծում նրա սլացիկությունը: Մազերը գեղեցիկ հարդարված էին, կարծես հեքիաթի արքայազն լիներ: Այն արայազնը, որի մասին միշտ երազել եմ:   Ես գամված նայում էի նրան, աչքերս կարծես չէին ենթարկվում ինձ: 

- Աննա դու ինձ լսու՞մ ես 

- Այո,այո լսում եմ, ինչ էիր ասում որ

- Հիմա դա կարևոր չէ - քմծիծաղով պատասխանեց Կրիսը 

- Ինչու՞ ես ծիծաղում 

- Նոր այնպես էիր ինձ նայում, կարծես հայացքով պատրաստ էիր մերկացնել: Այստեղ չէ,ոչ հիմա սիրելիս: Խոստովանիր այնքան գեղեցիկ եմ , որ չես կարողանում աչքդ վրայիցս կտրել;

- Ոչ այդպիսի բան չկա, ուղղակի մտքերով էի ընկած

- Երևի մտքերդ իմ մասին էին: 

- Դու անուղղելի ես :

- Հարմարվիր արևս, իսկ հիմա  կարող եմ ձեզ պարի հրավիրել:

- Փորձեք

- Խնդրում եմ տվեք ձեր ձեռքը: 

Ես հազիվ էի կարողանում ծիծաղս զսպել:

- Այդ երբանից ես սովորել այդպես խոսել: Կարծես իսկական ջենտլմեն լինես: 

- Այն օրվանից, երբ դու իմ կյանք մտար:

 Մենք ձեռք ձեռքի բռնած մտանք պարահրապարակ:  Բոլորի ուշադրության կենտրոնում մենք էինք, հավաքվածները աչքները չէին կտրում մեզնից: Մենք կանգնած էինք սրահի հենց մեջտեղում, երբ հանկարծ Կրիսը քաշեց ինձ իր կողմը: Մեր մարմինները շատ մոտ էին, և դրանից ես ինձ անհարմար էի զգում: Ոչ ոք չէր խախտում լռությունը  միայն անթարթ նայում էինք իրար: Բայց այդ լռությունը ավելին էր  քան  հազարավոր բառերը: Նա այնպես էր նայում ինձ, կարծես գիտեր իմ մտքերը, կարծես կարող էր ներթափանցել հոգուս ամենամութ անկյունները: Ես հասկացա, որ ուղղակի կորչում եմ նրա աչքերի մեջ: Կրիսը կախարդել էր ինձ: Կարծես լաբիրինթոսում լինեմ,որից հնարավոր չէ դուրս գալ: Այդ մտորումներից ինձ արթնացրեց Կրիսի ձայնը:

- Ի՞նչ է եղել,այսօր ամբողջ օրը մի տեսակ լարված ես

- Ոչինչ, ուղղակի մի փոքր անհանգիստ եմ 

- Ինչու՞ ես անհանգստանում, չէ որ դու իմ կողքին ես 

- Ինքս էլ չգիտեմ, երևի այսպիսի վայրերին դեռ չեմ հարմարվել 

Մի պահ գլուխս կախեցի,բայց երբ բարձրացրի , տեսա որ Կրիսը ուշադիր ինձ է նայում:

- Հըն ինչի՞ ես այդպես նայում

- Ուղղակի բախտավոր եմ, որ քո նման աղջիկը հիմա իմ կողքին է: Քանի որ գիտեմ, որ քիչ առաջ դու ինձ ընդհանրապես չէիր լսում, նորից կրկնեմ : Այսօր դու այնքան գեղեցիկ ես, որ քեզ տեսնելով, ես կորցրեցի խոսելուս ունակությունը:  Կարծես հրեշտակ լինես, իմ հրեշտակը։

Միայն հիմա ես հասկացա, որ երաժշտությունը ավարտվել է, և որ միայն մենք ենք մնացել բեմի վրա:

- Եվ հիմա ես մահու չափ ուզում եմ քեզ համբուրել:

Այդ խոսքերից հետո նա համբուրեց ինձ: Բոլորը սկսեցին ծափահարել  և սուլել: Հնչեց ուրախ երաժշտություն, և մենք սկսեցինք պարել : Ես այնքան երջանիկ էի, որ մոռացել էի ամեն ինչի մասին, անհանգստությունս անցել էր, բայց ուրախությունս երկար չտևեց:


Սեր առաջին հայացքիցWhere stories live. Discover now