Ինքնաթիռը վայրէջք կատարեց Սեուլի Ինչհոն օդանավակայանում։ Ահավոր հուզված էի, չէ որ առաջին անգամ էի Կորեայում՛ իմ երազանքների երկրում։ Ես ընդունվել եմ Սեուլի ամենահայտնի համալսարաններից մեկը։Դա իմ երազանքն էր ,և այդ երազանքին հասնելու համար ինձնից շատ ջանք ու եռանդ էր պահանջվում։Եվ ահա ես այստեղ եմ ։
Հա չներկայացա, անունս Աննա է , ես 20 տարեկան եմ , ապրում եմ Հայաստանում։ Եկել եմ Կորեա սովորելու նպատակով։
Երբ նստեցի տաքսի վարորդը տեսնելով որ ես տեղացի չեմ սկսեց պատմել Կորեայի , Սեուլի մասին։Ես նրան չէի լսում ,այլ վայելում էի Սեուլը , այն իսկապես գեղեցիկ էր ծաղկած սակուռաները նրան հեքիաթային գեղեցկություն էին պարգևում։Վճարելով վարորդին իր հասանելիք գումարը ես քայլեցի դեպի համալսարանի դարպասները , որոնք շատ մեծ էին ու շքեղ ։ Այդպիսի համալսարաններ ես միայն ֆիլմերում էի տեսել։
Մուտքի մոտ հանդիպեցի մի կնոջ , որը ուղեկցեց ինձ տնօրենի սենյակ։Երբ բարձրանում էի սանդուղքներով , ինձ մի տարօրինակ զգացում պատեց , կարծես ինձ հետևում էին։
Թղթաբանության հարցերը լուծելուց հետո ես դուրս եկա տնօրենի սենյակից և խորը շունչ քաշեցի։Բարի գալուստ Կորեա։
Սա իմ առաջին աշխատանքն է խնդրում եմ խիստ չդատել։
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։