Աչքերը բացեց ու հասկացավ,որ գիշեր է,թե ժամը քանիսն է՝չգիտեր ու չէր էլ ուզում իմանալ,բայց որ իրեն անծանոթ սենյակում է,դա հաստատ։Մի քանի րոպե պահանջվեց,որ հիշի անցած օրվա դեպքերն ու հասկանա,թե որտեղ է։
Քմծիծաղեց,վրայի ծածկոցը,որը երևի դայակներից մեկն է գցել,մի կողմ հրեց ու նստեց։
֊Զուգարա՞ն ես ուզում,֊մթության ու լռության մեջ հանկարծակի հնչած ձայնից Չոնը սարսռաց,կողք նայեց ու պատուհանի մոտ նկատեց ինչ֊որ մեկի ուրվագիծը,֊ներիր չէի ուզում վախեցնել,֊ասաց տղան։
֊Բան չկա,֊անգույն ձայնով ասաց Չոնգուկն ու վեր կենալով՝մոտեցավ տղային,֊ինչո՞ւ քնած չես,֊հարցրեց,հետո զարմանքով նայեց բաց պատուհանին և միայն այդ ժամանակ զգաց ծխի հոտը։
Դիմացինը,որը իր տարիքին կլիներ,ավելի բարձրահասակ էր,գեղեցիկ,բայց հայացքից կարելի էր հասկանալ,որ միամիտն է,կամ էլ այդպիսինն է ուզում երևալ,ձեռքերը մեջքի հետևում դրած հենվել էր պատուհանագոգին։
֊Անունդ ի՞նչ է։
֊Մինգյու,֊պատասխանեց ալֆան,այո,ալֆա էր,դրանում Չոնը համոզված էր։
֊Ինձ էլ ծխախոտ տուր Մինգյու,֊ասաց ու հաճույքով նկատեց դիմացինի կուչ գալը։
֊Ի՞...ի՞նչ ծխախոտ...
֊Դե,վերջ տուր,֊դեմքը թույլ խոժոռելով ասաց Չոնգուկը,֊վրայիցդ հոտը փչում է,իսկ ձեռքերիդ միջից ծուխ է դուրս գալիս,ի՞նչ է,հիմա՞ր եմ։
Մինգյուն մեղավոր ժպտաց,ձեռքերն առաջ բերեց ու ծխախոտի համարյա կես եղած գլանակը բերանը դրեց։
֊Ներիր,֊շրթունքներով պահեց ծխախոտը,իսկ ձեռքերը սկսեցին թափառել գրպանների վրայով,֊նրանք եթե իմանան՝ինձ կսպանեն,֊քմծիծաղեց ու նոր գլանակը մեկնեց Չոնին,֊շենքում ծխելը արգելվում է ու ընդհանրապես ծխելը արգելվում է,բայց հրաժարվել չեմ կարողանում։
Չոնը վառեց ծխախոտն ու ծուխը հաճույքով ներս քաշեց։
֊Սենյակում մենա՞կ էիր քնում։
֊Այո,էի...հիմա՝քեզ հետ։
֊Պարզ է...
Այլևս ոչինչ չխոսեցին,լռության մեջ ավարտեցին սկսածը ու իրար բարի գիշեր մաղթելով պառկեցին։Բայց ոչ մեկը քնել չկարողացավ,նայում էին առաստաղին ու մտածում.Չոնը՝իր հետ կատարվածի մասին,
Մինգյուն՝Չոնի։
֊Ինչո՞ւ ես այստեղ հայտնվել,֊Մինգյուն չդիմացավ,գլուխը թեքեց դեպի Չոնն ու նայեց նրան։
֊Մահացել են,֊միայն մեկ բառ ու ամբողջ ներաշխարհը տակնուվրա էր լինում։
֊Ցավում եմ...
֊Իսկ դո՞ւ։
֊Չգիտեմ,֊Մինգյուն ժպտաց,֊երբևէ նրանց չեմ տեսել,երևի անցանկալի եմ եղել...
֊Տարօրինակն ես,֊Չոնգուկը պտտվեց կողքի,գլուխը հենեց ծալված ձեռքին ու խոժոռ նայեց տղային,֊ինչո՞ւ ես ժպտում։
֊Քեզ կարո՞ղ եմ վստահել։
֊Արա ինչ ուզում ես,֊ուսը թոթվեց։
֊Լավ,֊շուրթերը լիզեց ու շարունակեց,֊այսքան ժամանակ ոչ ոքի չեմ ասել,բայց...չէ,չմտածես,թե ընկերներ չունեմ,ունեմ...ինչևէ...ինձ համար միևնույն է,թե ով է ինձ լույս աշխարհ բերել,ինչու է թողել,հետաքրքիր չէ,֊Մինգյուն նստեց ու հենվեց պատին,֊ինչ֊որ տեղ շնորհակալ եմ,որ այստեղ եմ հայտնվել։
֊Հիմար ես,֊Չոնը ունքերը խոժոռեց,չէր հարցնում։
֊Միգուցե,֊Մինգյուն ծիծաղեց ու աչքերը հառեց առաստաղին,֊բայց այստեղ գտել եմ այն մարդուն,ում հետ ուզում եմ անցկացնել կյանքիս մնացած մասը,֊ձայնի մեջ այնքան կյանք ու ուրախություն կար,որ մի ամբողջ երկրի ժողովրդի կհերիքեր,բայց Չոնը զզվանքով դեմքը խառնեց։
֊Ընկել ես սիրո ճիրանները,֊Չոնը քմծիծաղեց ու պառկեց։
֊Այն էլ ինչպես,֊Մինգյուն նայեց տղային ու հաճույքով նկատեց,որ նորեկը ժպտում է,֊սիրում եմ,չէ ավելի ճիշտ,խելագարվում եմ նրա համար։ Ընդհամենը մեկ տարի...դուրս կգամ այստեղից ու ամոււսնության առաջարկություն կանեմ։
Չոնգոււկը ծիծաղեց ու ինքն էլ նստեց՝ոտքերը տակը ծալելով։
֊Փաստորեն մանկատնից չէ։
֊Մանկատնից է։
֊Հաա,ինքն էլ է հաջորդ տարի դուրս գալու։
֊Ոչ...
Չոնը զարմացած նայեց տղային։
֊Հապա ի՞նչ,ձե՞ռք ես առնում։
֊Իհարկե ոչ,֊Մինգյուն ծիծաղեց,֊նա այստեղ....ուսուցիչ է...
Չոնի աչքերը ճակատը բարձրացան։
֊Չէ դու իրոք տարօրինակն ես,֊թարս հայացք գցեց ալֆայի վրա,֊քանի՞ տարեկան է։
֊Բայց տարիքն ի՞նչ կապ ունի,֊Մինգյուն խոժոռվեց,֊շատ մեծ չէ...ութ տարի,֊վերջին բառերը համարյա շշուկով ասաց։
֊Ծերանոցից,֊Չոնգուկը քմծիծաղեց ու պառկեց նորից։
֊Ինքդ ես ծերանոցից տխմար,֊Մինգյույի բարձը ուղիղ թռիչքով ուղևորվեց Չոնգուկի գլխին։
Ալֆան ծիծաղեց ու ձեռքերը բարձի տակը դրեց՝մտադրվելով քնել։
֊Վաղը կծանոթացնես նրա հետ այդ ժամանակ կասեմ՝ծեր է,թե՝ ոչ...
֊Գիտե՞ս սկզբում ինձ դուր էիր գալիս...
֊Աստված հեռու պահի,֊մռթմռթաց Չոնգուկը,ով արդեն կիսաքնած էր։
֊Հիմար,այդ առումով չէ,֊Մինգյուն արագ առաջ եկավ ու խոժոռ նայեց պառկածին։
֊Աստված հեռու պահի բոլոր առումներից,֊ասաց Չոնն ու հաջորդ վայրկյանին ընկավ երազների գիրկը։
Մինգյույի բերանը բաց էր մնացել,հենց նոր իրեն սրիկայաբար նեղացրին ու առանց ներեղություն խնդրելու քնեցին։
֊Ոչինչ,ես քեզ վաղը առումներ ցույց կտամ,ապուշ...
Ալֆան պառկեց ու ինքն էլ չհասկացավ,թե ոնց քնեց,չնայած առանց բարձի անհարմար էր։
Մինգյուն շատ լավ հասկանում էր,որ այդ բարձն այլևս չի օգտագործելու,
քանի որ ներկա պահին այն գտնվում էր քնած Չոնգուկի ոտքերի արանքում։
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...