🌬 5

37 1 0
                                    

Երբ բոլորն արդեն նստել էին ուտելու ու սենյակում բավականին ժխոր էր,Չոնգուկն այլևս չդիմանալով՝տվեց իրեն հուզող հարցը.
֊Ով էր այն օմեգան Մինգյու։
֊Թեհյոնը,այստեղի ամենահայտնի օմեգան է,իհարկե վատ իմաստով,֊երկու այտերում հավաքված ուտելիքի պատճառով բառերի կեսը հազիվ էր արտասանում։
֊Ինչպե՞ս թե վատ,֊Չոնը՝խնձորը ձեռքին քարացավ։
֊Հենց այդպես,֊կուլ տվեց բերանում եղածը,֊ոչ մեկի հետ նորմալ չի շփվում,միշտ խոժոռ է,բարկացած ու մռթմռթան։Մեր հետ չի ուտում,չի խաղում,մրցույթներին ու, հաճախ նաև դասերին չի մասնակցում...մի խոսքով տարօրինակն ու անշնորհքի մեկն է։
֊Բայց ինչո՞ւ,չե՞ք հետաքրքրվել,միգուցե որևէ պատճառ կա։
֊Հահ,ինչ֊որ հիվանդություն ունի,որը կանխելու համար շփումը քչացրել է,և այլն, և այլն...չեմ կարող հաստատ ասել,թե ինչ,բայց կարծեմ հենց դրա համար էլ այստեղ է հայտնվել։
Չոնգուկի մարմնով դող անցավ։
Մի՞թե միայն հիվանդության պատճառով կարելի է սեփական երեխային մանկատուն գցել։
֊Պարզ է,֊շարունակեց ուտել,֊կարծում եմ,եթե ինձ ևս նման բանի պատճառով մանկատուն գցեին,ես էլ նույն պահվածքը կունենայի։
Մինգյուն նայեց Չոնին,ու հայացքից կարելի էր հասկանալ,որ դիմացինին գժի տեղ է դրել։
֊Գիշերն ինձ էիր տարօրինակ ասում,բայց հիմա ավելին քան համոզված եմ,որ տարօրինակը դու ես։
֊Օհ,ինչ հետաքրքիր է,բոլոր
տարօրինակներով մի տեղում ենք հավաքվել,֊քմծիծաղեց Չոնն ու հրեց սկուտեղը,֊այլևս չեմ ուզում,կուլ չի գնում։
֊Լավ կանես ուտես,թե չէ Չիմինի հյոնը...
֊Չիմինի հյոնիդ քեզ պահիր լա՞վ,եթե չեմ ուզում...
֊Չիմին հյոնը իր չէ,որ ինչ֊որ մեկը իրեն պահի,֊օմեգան չգիտես,թե որտեղից հայտնվեց տղաների գլխավերևում,֊վեջ տվեք երեխայությանն ու կերեք,֊նայեց Չոնին,֊մինչև վերջ...
֊Չեմ ուզում։
Չիմինը ծանր հոգոց հանեց,գիտեր,որ կռվելն անիմաստ է,նորեկներից ցանկացածը սկզբում նման կերպ է իրեն պահում,սովոր էր։Գլուխը աջ ու ձախ անելով պտտվեց,որ գնա,բայց զարմացած կանգ առավ։
֊Թե՞...
Ճաշարանում միանգամից լռություն տիրեց,ապա շշուկները տարածվեցին,բոլորը զարմացած նայում էին օմեգային,ով սկուտեղը ձեռքին կանգնել էր ու շուրթերն էր կծոտում։
֊Կարո՞ղ եմ նստել,֊հարցրեց ու նայեց բերանները բաց մնացած ալֆաներին։
֊Ոչ,֊Մինգյուն էր։
Թեն,տղայի ասածին ուշադրություն չդարձնելով՝նայեց Չոնգուկի դեմքին։
֊Հյոն,֊դիմելաձևից Չոնն ապշեց,֊կարո՞ղ եմ նստել։
Չոնի բերանը առանց ձայնի բացվում֊փակվում էր,ի՞նչ է,իրենի՞ց են թույլտվություն հարցնում։
Երկար լռությունից հետո,Թեհյոնը քմծիծաղեց.
֊Լավ,կներեք։
Պտտվեց ու սկուտեղը սեղաններից մեկի վրա թողնելով՝դուրս գնաց։
֊Աչքերիս չեմ հավատում,֊լսվեց կողքի սեղանից։Աղջիկը,որը խոսում էր,ուշադիր Չոնին էր նայում,֊պարոն <<ատում եմ բոլորին>>֊ը իր ոտքով ճաշարան էր եկել։
֊Գործիդ նայիր Հերին,֊սպառնալից ասաց Մինգյուն։
֊Ի՞նչ է կատարվում,֊շշնջաց Չոնը,
չնայած դրա կարիքը բացարձակ չկար։
֊Լուռ շարունակեք նախաճաշել,֊խիստ ասաց Չիմինը,ապա մոտեցավ Մինգյույին,֊ինչո՞ւ նման բան արեցիր։
֊Ե՞ս,֊ցուցամատով ինքն իրեն ցույց տվեց։
֊Մինգյու...
֊Ներիր հյոն,֊Մինգյուն մեղավոր նայեց մեծին չնայած չէր կարողանոում հասկանալ,թե ինչո՞ւմն է խնդիրը։
֊Ներեեղություն խնդրիր Թեհյոնից,ոչ թե ինձնից...
֊Հյոոոն,֊Մինգյուն շան քոթոթի աչքերով նայեց Չիմինին,ում սիրտը տեղից դուրս էր թռչում,երբ տղային նման վիճակում էր տեսնում։
֊Ինչո՞ւ պետք է ներեղություն խնդրի,եթե վատ բան չի արել,֊մեջ ընկավ Չոնգուկն ու հարցական նայեց տղաներին։
֊Չոնգուկ...ի դեպ շատ գեղեցիկ անուն ունես,֊ասաց Չիմինը,իսկ Մինգյուն աչքերը կլորացրեց,֊Թե...
֊Հեյ,իմն ավելի գեղեցիկ է...
֊Լռիր Մինգյու,֊Չիմինի խիստ հայացքից ալֆան կծկվեց,բայց ոչ վախից,ուղղակի ներսում թիթեռնիկները սկսեցին պար գալ,֊ինչ էի ասո՞ւմ,հա...Թեհյոնն առաջին անգամ եկել էր,որ բոլորի հետ ուտի,չնայած բոլորի չէ,քո...ու...
֊Ու ես նրան չեմ ճանաչում,֊Չոնը ընդհատեց օմեգային,֊ի՞նչ իմանամ՝ով է,որ թողնեմ կողքիս նստի։
֊Ու Մինգյուն քեզ ոչինչ չի՞ ասել,֊Չիմը կասկածամտորեն նայեց ալֆային,֊միայն թե չասես՝ոչ,այս բամբասկոտը ոչինչ պահել չգիտի։
֊Հյոն,֊Մինգյուն նեղացած նայեց օմեգային,հետո Չոնին ու շուրթերը սեղմելով՝ ավելացրեց,֊ճիշտ է...
Չիմինի շութերին թեթև ժպիտ երևաց։
֊Չոնգուկ,հասկանում եմ,դեռ մեկ օր էլ չկա,որ այստեղ ես,դեռ նորմալ չենք ծանոթացել,երեկոյան,երբ բոլորով հավաքվենք,կծանոթանանք,բայց մինչ այդ,խնդրում եմ քեզ Թեհյոնի հետ զգույշ վարվիր լա՞վ։Ուրիշ ոչինչ չեմ ուզում,֊ապա նայեց Մինգյույին,֊դու նույնպես։
֊Ի՞նչ հիվանդ է։
֊Փաստորեն դրա մասին էլ ես հասցրել ասել,֊Չիմինը նորից Մինգյույին նայեց,ով մեղավոր ժպտաց։
֊Այո,֊ծամում ու ծամում էր,֊բայց ինքս էլ չգիտեմ,թե ինչ հիվանդություն ունի։
֊Ասթմա։
֊Դա թեթև շնչառական խնդիր չէ՞,֊հարցրեց Չոնը։
֊Տարբեր մարդկանց մոտ տարբեր է արտահայտված,Թեի մոտ մի փոքր շատ...
֊Եվ ի՞նչ է լինում...
֊Նա...
Հենց այդ պահին սենյակ մտավ տիկին Մինան ու աչքերը լցրած նայեց Չիմինին։
֊Թեհյոնը դուրս վազեց,հետ պահել չկարողացա...

Քո շունչը...Место, где живут истории. Откройте их для себя