🌬 8

38 2 0
                                    

Օմեգայի մասին մտքերը հանգիստ չէին տալիս։Եթե դրանք լինեին նուրբ,բարի,զուտ ընկերական,կամ թեկոււզ թեթև հրապուրանքի արդյունք,ապա դիմանալ կլիներ։
Բայց դրանք,գրողը տանի,լրիվ ուրիշ կողմմ էին գնում։
Չոնն արդեն սկսում էր մտածել,թե խելագարվել է,միգուցե սթրեսի արդյունքն է,միգուցե երկար ժամանակ լարված լինելու արդյունքը...,ուզում էր նույնիսկ մտածել,որ քաղցած մնալու(սովորական սովածությունը,ուրիշ բաներ չմտածել խնդրում եմ) արդյունք է,ամեն ինչ,միայն ոչ այն մեկը...
Խնդիրը արագ լուծելու կարիք կար։Ու դրանում օգնել կարող էր միայն մեկը...
֊Մինգյու,֊հաջորդ օրը,երբ Թեհյոնի հետ պահմտոցի խաղալուց հետո(ու դա ալֆայի մոտ բավականին լավ էր ստացվում,քանի որ փոքրը ոչ մի  անգամ չկարողացավ ալֆային տեսնել),նստել էին ամեն մեկն իր սենյակում,Չոնը դիմեց ընկերոջը,֊ինձ մանկատնից դուրս գալ է պետք։
֊Մեկ տարի պետք է սպասես ընկերս,֊գրքից չկտրվելով ասաց Մինգյուն։
֊Գրողը տանի,ընդհամենը մեկ օրով,֊Չոնի դեմքը կարմրեց՝բարկությունից։
֊Օու,֊ալֆան անտարբեր հայացք գցեց ընկերոջ վրա ու նորից գրքին վերադարձավ,֊հնարավոր չէ,պետք է փախչել,բայց խորհուրդ չեմ տա։
Չոնգուկը քիչ֊քիչ հունից դուրս էր գալիս։
֊Մինգյու,գրողը քեզ տանի,ինձ սեքս է պետք։
Չոնը նորից կարմրեց,բայց այս անգամ ամոթից։Իսկ Մինգյուն սկզբում քարացավ,հետո գլուխը դանդաղ պտտեց ու զարմացած ընկերոջը նայեց։
֊Ես...,֊Չոնը փորձեց բացատրել,բայց,երբ նկատեց,թե ինչպես է Մինգյուն արձակում վերնաշապիկի կոճակները, շփոթմունքից աչքերը ճակատը բարձրացան,֊...ի՞նչ ես անում։
֊Դու չասեցի՞ր,որ սեքսի կարիք ունես,պատրաստվում եմ օգնել։
֊Ի՞նչ,֊զզվանքից ու վախից սիրտը սկսեց խառնել,֊ձե՞ռք ես առնում։
֊Ոչ,֊լուրջ ասաց ու վերնաշապիկը հանեց։
֊Հեյ,հեյ,֊կանգնեց ու սկսեց դանդաղ քայլերով դեպի դուռը գնալ,֊Մինգյու,ես...ասացի,բայց...հասկանո՞ւմ ես,ես միայն...
Երբ Չոնի մատները գտան բռնակը ու արդեն պատրաստվում էին ներքև ձգել,սենյակով մեկ տարածվեց Մինգյույի բարձր ծիծաղը։
֊Դու...,֊Չոնի բերանը բաց մնաց,֊տխմար կենդանի,֊առաջ նետվեց ու ընկավ ընկերոջ վրա՝սկսելով թույլ հարվածներ հասցնել ու խուտուտ տալ,֊ձե՞ռք ես առնում հիմար։
֊Չոնգու...,֊ալֆայի շունչը ծիծաղից կտրվում էր,֊Չոն...,֊փորձեց իր վրայից գցել ընկերոջ ծանր մարմինը,բայց ապարդյուն,֊խնդ...Գուկ...խնդրում եմ...
Ալֆան կանգ առավ,նայեց ընկերոջը ու ինքն էլ ծիծաղեց։
֊Հասկանում եմ,որ տեղդ լավ է,բայց իջիր խնդրում եմ,֊ասաց Մինգյուն,ու Չոնը նոր միայն նկատեց,որ ընկերոջ հենց օրգանի վրա է նստել։
֊Ֆու...
Իջավ ու պառկեց հատակին։
֊Միայն դեմքդ տեսնեիր,֊Մինգյուն սկսեց նորից ծիծաղել,֊գրողը տանի ինչպե՞ս չնկարեցի։
֊Այո,միայն դա էր մնում պակաս,նկարեիր ու ամբողջ կյանքս երեսով տայիր։
֊Չէհ,շանտաժ էի անելու։
֊Գնա...գիտես թե ուր։
֊Ներիր Չոնգուկա,բայց ինձ միայն օմեգաներն են դուր գալիս,ասածդ տեղը գնալ չեմ կարող։
Նորից ծիծաղեց,այս անգամ Չոնգուկն էլ միացավ։
Երբ տղաները մի լավ ծիծաղեցին ու սենյակում նորից լռություն տիրեց,Մինգյուն պտտվեց որովայնի վրա ու նայեց հատակին պառկած ընկերոջը։
֊Ինչո՞ւ նման բան ասացիր։
Չոնը շուրթերը սեղմեց ու հայացքը թեքեց։
֊Ինձ թվում է...ես...,֊ամաչում էր,բայց աչքերը փակեց ու մի շնչով ասաց,֊ես ցանկանում եմ Թեհյոնին։
֊Օօ,ցանկանում ես Թեին,բայց ուզում ես ուրիշի հետ քնել,որ մոռանաս նրա մասին,֊Մինգյուն սկսեց իր մենախոսությունը,֊չէ,ոնց հասկանում եմ իմ հետ քնելը ավելի լավ տարբերակ էր,֊ասաց ու սկսեց այս անգամ էլ տաբատի կոճակները արձակել։
֊Լրջացիր գրողը քեզ տանի,֊նվնվաց Չոնգուկը։
֊Այդ դու լրջացիր,֊ալֆայի դեմքը խոժոռվեց,֊ինչե՞ր ես դուրս տալիս։Ի՞նչ ցանկանալու մասին է խոսքը։Լավ,աղջիկներից,կամ մնացած օմեգաներից մեկը լիներ՝ուրիշ,բայց Թեհյո՞նը։
֊Ի՞նչու ես հենց նրան առանձնացնում,նա պակաս գեղեցիկ ու ցանկալի չէ։
֊Նա հիվանդ է Չոնգուկ,սովորական խոսելուց հետո է գնում հանդերձյալ աշխարհ ու հետ գալիս,
պատկերացնո՞ւմ ես ինչ կլինի,երբ քնես հետը,֊Մինգյույի խոսքերը Չոնին ստիպեցին մտածել,գլուխը կախեց,֊ուղղակի շունչը կփչի,հենց ձեռքերիդ մեջ,իսկ քեզ նման բեռ պետք չէ...
֊Մին...
Դռան հետևից լսված շրխկոցը ընդհատեց Չոնի խոսքը։Մինգյուն կանգնեց ու դռանը մոտեցավ։
Բացելն ու քարանալը մեկ եղան։

Քո շունչը...Место, где живут истории. Откройте их для себя