֊Բարի լույս...
Ալֆան ժպտաց ու ներս մտավ։ Առավոտյան,երբ աչքերը բացեց ու կարդաց գիշերը Թեհյոնից ստացած նամակը, գլուխը կորցրած սկսեց պատրաստվել ու շտապել սիրելիի մոտ։ Սրտում անհանգստություն ու վախ չկար,ինչպես լինում էր օմեգայի հետ հանդիպումներից առաջ։ Թեթևություն էր զգում, ներքին ձայնը հուշում էր,որ ամեն բան լավ է լինելու։
֊Չես պատկերացնի,թե ինչքան ուրախ եմ,որ հնարավորություն տվեցիր բացատրելու,֊կանգնեց պատուհանագոգին նստած Թեի կողքին ու ձեռքերը մեջքին դնելուց հետո,խոսեց,֊ներիր խնդրում եմ...
֊Չոնգուկ...,֊Թեն,դադարեցրեց մեծին... Մի քանի վայրկյան մտածելուց հետո,երկու ձեռքերով բռնեց օձիքից, մոտ քաշեց ու իր բացված ոտքերի մեջտեղում կանգնեցրեց նրան,֊ոչինչ մի ասա,֊շշնջում էր,քանի որ շատ մոտ էին,իսկ ալֆան չէր շնչում՝ վախենալով,որ կփչացնի ամեն բան,֊ապացուցիր,որ սիրում ես,֊ճակատը դիմացինի ճակատին հենեց,֊ապացուցիր,որ կարող եմ վստահել, այնպես արա,որ չվախենամ քեզ նորից ու ավելի շատ սիրելուց...
Երբ ազդրերին զգաց ալֆայի մեծ ափերի ջերմությունն ու ճակատին՝ շուրթերի հպումը, փակեց աչքերը։
֊Ամեն անգամ,երբ աչքերս փակում էի, կոպերիս տակ քո դեմքն էր հայտնվում, լացակումած աչքերդ ու ամեն անգամ ավելի ու ավելի էի սկսում ինձ ատել...ուշանալու ու կորցնելու համար,֊աչքերը լցվեցին և նկատեց Թեի այտի վրայով գլորվող կաթիլը,֊երբ մանկատուն գնացի ու քեզ չգտա, կորցրի ինձ...ոչ ոք չկար, ումից կարող էի տեղեկություն ստանալ, մանկատանն էլ հրաժարվում էին որևէ բան ասել, գրողի տարած օրենքները...
֊Ես խնդրել էի ոչ ոքի ոչինչ չասել,֊օմեգան ժպտաց։
֊Ահա,շատ բարի գործ ես արել,֊նեղացած նայեց դիմացինին ու այտը շոյեց։
֊Դե հա...
Ծիծաղեցին։
֊Սիրում եմ քեզ Թե,֊թույլ ժպտաց, ձեռքերն էլ ազդրերի վրայով դեպի կոնքերը սահեցրեց,֊ներիր,որ ուշ հասկացա։
Չոնի հայացքը միանգամից փոխվեց, երբ Թեն բերանում եղածը դժվարությամբ կուլ տվեց,խորը շունչ քաշեց,բայց արտաշնչել չկարողացավ։
Բերանը բաց ու խուփ էր անում,բայց ձայն հանել չէր կարողանում,իսկ մատները մխրճվել էին ալֆայի ուսերի մեջ ու լուռ օգնություն էին խնդրում։
Չոնգուկն ամեն բան հասկացավ, արագ մոտ գնաց ու հպվեց շուրթերին։
Գրողը տանի,ինչքան էր սպասել։
Նույն փափկությունը, նույն համը, նույն զգացողությունները, որոնցից կոպերի տակ հրավառություններ, իսկ ստամոքսում՝ թիթեռնիկներ էին առաջանում։
Վաղուց մոռացված զգացմունքները երկուսին էլ ստիպեցին դողալ ու ծանր շնչել, այո, շնչել մեկը մյուսի համար։
֊Գրողը տանի,֊ալֆան պոկվեց պաշտելի շուրթերից ու շշնջաց,֊շնչառական խնդիրներ դու ունես,բայց ամեն անգամ,երբ քեզ տեսնում եմ,ամենավատ խնդիրը ինձ մոտ է առաջանում,֊նորից ու նորից համբուրեց,֊սրան նույնիսկ դեղերն օգնել չեն կարող...
֊Խոստացիր,որ այլևս բաց չես թողնի,֊ագահաբար օդ էր կուլ տալիս ու մոտ քաշում տղային, կարծես ուզում էր ձուլվել մարմնին ու մի ամբողջություն դառնալ։
֊Խոստացիր,որ նորից կսկսես ՇՆՉԵԼ։
֊Խոստանում եմ։
֊Խոստանում եմ։
Ժպտացին միմյանց ու նորից համբուրվեցին, այս անգամ ավելի ագահ, ավելի երկար ու համեղ։
Մինչ այն պահը,երբ դուռը թակեցին։
֊Չեմ հավատում,֊Չոնը գլուխը կախեց ու քմծիծաղեց,֊դեժավյու...
Թեհյոնը ծիծաղեց ու տղային հրեց դեպի դուռը։
֊Չեմ զարմանա,եթե Չիմինը լինի,֊դուռը բացելու հետ մեկտեղ ասաց Չոնգուկը։
֊Չիմին հյոն, տխմար...
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...