🌬 25

29 3 0
                                    

Երբևէ ցանկացե՞լ եք ճակատագրին գրկել,կամ ճակատը համբուրել ու նման աբսուրդ բաներ։ Ո՞չ, դե իհարկե, նորմալ մարդիկ դա երբեք չեն ուզում,բայց Չոնը ներկա պահին նորմալ մարդկանց ցուցակից ինքնակամ ջնջվեց։
Չնայած, կարծում եմ,ով էլ նրա փոխարեն լիներ, նույնը կաներ։
Ամեն բան սկսվեց նրանից,որ Նամջունը, հիմնարկությունում շատ գործեր ունենալով, խնդրեց Չոնգուկին (ով արդեն հինգ օր հրաժարվում էր տնից դուրս գալ) գնալ բար ու Սոկջինին՝ իր օմեգային, տուն տանել։
֊Ի՞նչ գործ ունի քո ծեր օմեգան այս ժամին,բարում,֊նայեց ժամին, երեկոյան ինն անց էր։
֊Ինքդ ես ծեր անդաստիարակ լակոտ,֊Նամջունի ձայնն իրոք խիստ էր,֊հենց ձեռքս ընկնես սպանելու եմ։
֊Հեյ հեյ, հյոն կատակում էի,֊վախեցած քմծիծաղեց,֊հենց հիմա գնում եմ։
Ու իրոք,հենց նույն վայրկյանին դուրս էր եկել տնից ու գնացել այն բարի մոտ,որի հասցեն Նամջունն ուղարկել էր։
Բայց բար մտնելն ու քարանալը մեկ էր եղել։Սոկջինը, այո հենց Նամջունի Սոկջինը, նստած զրուցում էր Թեհյոնի հետ։ ԻՐ Թեհյոնի հետ։ Վերջինս ալֆային տեսնելուն պես, խոժոռվել էր ու հաջորդ վայրկյանին կորել տեսադաշտից։ Իսկ Սոկջինն ուղղակի ընկել էր Չոնի գիրկն ու հրամայել իրեն տուն տանել։
Հենց ճանապարհին էլ Չոնն իմացել այն, ինչ գլխիվայր փոխեց ամեն բան։
☆☆☆
֊Պատկերացնո՞ւմ ես հյոն,Թեն նշանված չէ,այդ ամենը խաղ է,այդ տխմար Մինհոն ալֆաների է նախընտրում,չգիտեմ էլ ուրախանամ,թե զզվեմ...,֊էմոցիաներից
նստել չէր կարողանում, աշխատասենյակում աջ ու ձախ էր անում ու ժպտում էր։ Սեղանի մոտ նստած Յունգին էլ, ձեռքը դրել էր գլխի տակ ու դեմքի հոգնած արտահայտությամբ, նայում էր փոքրին,֊ախր զգում էի, գիտեի...
֊Չոնգուկ,աստծու սիրուն, կա՛մ բերանդ փակիր ու նստիր,կա՛մ էլ դուռը դրսի կողմից փակիր ու քեզ մեկուրիշ թարմ ականջներ գտիր խնդրում եմ։
֊Հյոն, դու չես հասկանում...
֊Այո, ես հիմար եմ, միայն թե ուղեղս մի բռնաբարաիր խնդրում եմ։
֊Էխ...
Ալֆան դառը հոգոց հանեց ու նստեց բազմոցին։
Երբ լռությունը երկար տևեց, Յունգին աչքերը պտտեցրեց ու Չոնի նեղացած դեմքին նայելուց հետո, խոսեց.
֊Ի՞նչ ես պատրաստվում անել։
֊Կփորձեմ վստահությունը հետ բերել,֊ձայնի մեջ տխրություն կար։
֊Դժվար է։
֊Բայց ոչ անհնարին,֊ժպտաց,֊ես...ես նրան սիրում եմ հյոն,֊մտածում էր թե չի կարողանա արտաբերել,բայց այնքան հեշտությամբ դուրս թռան բերանից։
֊Կարծում եմ ավելի ճիշտ կլինի դա նրան ասես։
Չոնգուկը ժպտաց՝ ինքն իրեն խոստանալով,որ այսուհետ ոչ միայն կասի,այլ նաև ցույց կտա։ Այս անգամ նույն սխալը հաստատ չի կրկնի...
☆☆☆
Ներս մտնողների մեջ Չոնգուկին տեսնելը զարմանալի էր, չէր սպասում,որ ալֆան այն օրվա խոսակցությունից հետո իր տուն կգա։
֊Բարի օր,֊ասաց Չոնը ժպտաց ու ներս գնաց, իր հետ տանելով աշխատակիցներին։
Երբ բոլորին հանձնարարեց այն,ինչ պետք է անեին, իջավ բակ ու նստեց աստիճանների վրա նստած օմեգայի կողքին։
Գեղեցիկ էր, մտածկոտ հայացքն ու կապույտ մազերը իրար համապատասխան չէին,բայց միևնույն է, Թեն գեղեցիկ էր։
֊Լա՞վ ես։
Օմեգան նայեց տղային ու մի ունքը վեր բարձրացրեց։
֊Այո՞,֊զարմացած էր։
֊Իսկ գործե՞րդ,֊չէր նայում օմեգային,գիտեր, եթե նայի՝ ծիծաղը չի կարողանա զսպել։
֊Լավ են։
֊Տան գործերը...
֊Ընտիր...
֊Իսկ Մինհոն ու իր ալֆա՞ն։
֊Իրենք էլ են լավ,֊պտտվեց դեպի ալֆան,֊այս ի՞նչ հարցազրույց է Չոնգուկ, ի՞նչ ես ուզում։
֊Այն,ինչ ուզում էի իմացա,֊խորամանկ ժպիտ նկարվեց տղայի դեմքին։
֊Այսի...,֊չհասցրեց շարունակել,երբ հասկացավ,թե ինչ կատարվեց ու, թե ինչպես բռնվեց հենց նոր,֊ես քո...
Չոնգուկը ծիծաղեց, ու կանգնեց։
֊Անծանոթներին,մանավանդ հարբած, վստահելն ու ամբողջ կյանքը պատմելը լավ բան չէ Թեհյոնա,֊պտտվեց,որ  ներս գնա,բայց կանգ առավ,֊ոււ մի հայհոհիր,դա ինձ գրգռում է, միգուցե չդիմանամ...
Քմծիծաղեց ու ներս գնաց՝ ապշած ու կարմրած Թեհյոնին աստիճանների վրա թողնելով։

Քո շունչը...Место, где живут истории. Откройте их для себя