Բոլորն ասում են թե հասկանում են։
Բայց ոչ մեկ,բացարձակ ոչ մեկ չէր կարող պատկերացնել, թե ինչ էր զգում հիմա,թե ինչպես էր ներսը քանդվում,փշուր֊փշուր լինում։
Ատում էր ինքն իրեն,
մարդկանց,աշխարհին։
Ուզում էր մեռնել,բայց համարձակությունը չէր հերիքում։
Իսկ այդ մտքերով ապրելն էլ արդեն անհնար էր,ամեն քայլափոխի,ամեն պահի, հարմար առիթի մտածում էր մեռնելու մասին։
Պատկերացնում էր,թե ինչպես է մեքենան գալիս հարվածում,թե ոնց է կամրջից նետվում,կամ քուն մտնում ու այլևս չի արթնանում։
Կամ էլ կյանքը կանգ առնի հիմա,հենց հիմա,երբ մի ամբողջ Երկիր մոլորակի օդը չի հերիքում,թոքեր չի անցնում,կարծես կոկորդում ինչ֊որ պատնեշ լինի,որ չթողնի այդ անգույն զանգվածը ներս գնա։
Արցունքի կաթիլները իրար հերթ չտտալով գլորվում էին այտերի վրայով,աչքերը փակ էին,սիրտը արագ էր բաբախում,ձեռքերն ու ոտքերը դողում էին,ինչի պատճառով էլ չկարողացավ հավասարակշռությունը պահել ու ծնկի եկավ։
Զգում էր,որ ուր֊որ է գիտակցությունը կկորցնի,բայց ոչինչ անել չէր կարող։
Հանկարծ զգաց,թե ինչպես են երկու տաք ձեռքեր իր սառած մարմնին դիպչում,թե ինչպես են թափ տալիս։
Ինչ֊որ բան էին ասում,բայց կարծես ջրի տակից գար ձայնը,չէր լսվում։
֊Թեհյոն...
Աչքերը մի կերպ բացեց ու փորձեց հայացքը ֆիքսել դիմացինի վրա,բայց շնչառության խանգարումը թույլ չէր տալիս,ուշադրություւնը շեղում էր։
Բռնեց,իրեն պահողի արմունկներից ու մատները սեղմեց՝օգնություն էր խնդրում։
֊Ինձ նայիր,֊լսվեց իրեն անծանոթ,չէ...արդեն ծանոթ ձայնը։Այնքան հրամայական հնչեց,որ օմեգան անկախ իրենից ենթարկվեց։
Բարձրացրեց աչքերն ու իր առաջ նորեկ ալֆային տեսավ,ում մեծ,սև, ածխագույն աչքերը այնքան մոտ էին,որ քիչ էր մնում իրեն <<կուլ տան>>։
֊Ինձ հետ հավասար շնչիր,֊ասաց ալֆան ու խորը շունչ քաշեց,օմեգան կրկնեց,֊այ այդպես,հիմա արտաշնչիր,֊Թեն փորձեց,բայց չէր ստացվում,դրա պատճառով էլ ավելի շփոթվեց,֊դե արծաթափայլիկ,կարող ես,գիտեմ,֊Չոնի ձայնը նուրբ էր,բայց անհանգիստ։
Երբ օմեգայի երկրորդ փորձը ևս ձախողվեց,ալֆան աչքերը փակեց ու փոքրին մոտ քաշելով՝իր կրծքին սեղմեց։
֊Խնդրում եմ Թե...
Օմեգան միանգամից արտաշնչեց,ևս մի քանի անգամ շունչ֊արտաշունչ ու փոքրիկ մարմինը լրիվ թուլացավ։
Չոնգուկը վախեցած նայեց գիտակցությունը կորցրած տղային,ու նրան գրկած մի կերպ կանգնելով՝գնաց դեպի մանկատուն։
Բարեբախտաբար հեռու չէին,իսկ նրան մոտեցած Մինգյուն ու Չիմինը,օգնեցին,որ տղային սենյակ տանեն։
☆☆☆
֊Նոպա՞ է ունեցել,֊հարցրեց տիկին Մինան։
Սենյակում,կանգնել էին Թեի մահճակալի մոտ,որտեղօմեգան մուշ֊մուշ քնած էր, ու խոսում էին։
֊Այո,֊դողացող ձայնով ասաց Չոնը ու պտտվեց դեպի դուռը։Ներսում մնալ այլևս չէր կարքղանում,միջավայրը ճնշող էր։
Մինգյուն ձեռքը դրեց Չոնի ուսին,հասկանում էր,որ վախեցել է։
Չոնը թույլ ժպտաց ու ներեղություն խնդրելով՝դուրս եկավ։Մինգյուն հետևեց ալֆային ու միասին իրենց սենյակ մտան։
Չոնը ծխախոտ խնդրեց ու դողացող մատներով վառեց այն։
֊Երբ իմացա ծնողներիս մահվան մասին,նոր միայն հասկացա,որ մարդիկ իրոք մահանում են,֊սկսեց Չոնը՝պատուհանից դուրս նայելով,֊մինչ այդ <<մահանալ>> արտահայտությունը ինձ մոտ ոչ մի զգացմունք չէր առաջացնում,չէի էլ մտածում,որ դա կարող է երբևէ պատահել,այնքան հեռու էր ինձ թվում,֊գլանակը մատների արանքից ցած ընկավ,ուղիղ պատուհանագոգին։Հետ վերցրեց ու էլի բերանը դրեց։Մինգյուն փորձեց կանխել,բայց չհասցրեց,֊բան չկա...
֊Բայց Թեն...
֊Գիտեմ՝ինչ ես ասելու,Թեն ինձ հարազատ չէ,նորմալ չեմ էլ ճանաչում և այլն, և այլն...,֊քմծիծաղեց,֊բայց ի՞նչ կապ ունի...երբ այդ վիճակում տեսա,ինձ թվաց թե...մահանում է...գրողը տանի...ու ես ոչինչ չեմ հասցնի...
Գլանակի մնացորդը պատուհանից դուրս նետեց ու դեմքը շփեց։
֊Հեյ,հանգստացիր,֊Մինգյուն մոտեցավ ու ուսը շոյեց,֊դու արել ես այն,ինչ պետք է անեիր,նա լավ է,շնչում է,կքնի էներգիա կհավաքի ու վաղը նորից կսկսի նյարդայնացնել բոլորիս։
Չոնը ժպտաց։
֊Ուղղակի ևս մեկ մահ չեմ ուզում,ինձ հարազատ չէ,բայց միևնույն է,չեմ ուզում։
Հասկանում էր,որ իր ուզել֊չուզելով չէ,ու հենց այս նույն պահին աշխարհի որևէ անկյունում ինչ֊որ մեկը մահանում է։
Բայց,երբ գիտի,որ կարող է փրկել...
֊Գրողը տանի,֊շշնջաց ու ևս մեկ ծխախոտ վառեց։
Ինքն իրեն խոստացավ,որ վերջինն է,բայց լավ հասկանում էր,որ դա ընդհանրապես այդպես չէր...
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...