Տեսածին ու լսածին չէր հավատում։
Այդ կապույտ մազերը,սառը հայացքը,այդ Մինհոն ու նրա բառերը...
Կամ էլ չէր ուզում հավատալ։
Ախր նա չէ,իր արծաթափայլիկը չէ,այն ժպտերեսիկ ու նուրբ խոժոռվող օմեգան չէ,ով Չոնի սիրտը գողացել էր։
Հապա ո՞վ է։
Այդքան նման,նույնիսկ անունն է նույնը։
֊Չոնգո՞ւկ,֊Հոսոկը ցնցեց ընկերոջ ուսերը։
Ի՞նչ Չոնգուկ,ալֆան այստեղ չէր,մտքերով հեռուն էր գնացել։
Այդ աչքերում,որ պատասխան իրեն էին նայում,այնքան խառը զգացմունքներ կային։Չոնը շփոթվեց՝ինչ֊որ բան <<կարդալ>> չէր կարողանում։
֊Հոսոկ,ընկերոջդ ասա,որ ուրիշի օմեգաներին այդպես նայելը լավ բան չէ,֊Մինհոն խիստ նայեց Հոսոկին։
֊Օխ,եղբայր,հանգիստ եղիր,֊ծիծաղեց ալֆան,֊նա նույնիսկ իմ ամուսնուն է այդպես նայում,գրկում...
անհանգստանալ պետք չէ։
֊Իրո՞ք,֊դեմքին վախեցնող քմծիծաղ հայտնվեց։
֊Ահա,հաճախ ինքս էլ եմ ուզում նրան սպանել,բայց երեխա է,վատ մտքեր ունենալ չի կարող...
Մինչ երկու ալֆաները քննարկում էին Չոնի պահվածքը,վերջինս իրեն ստիպում էր շնչել։Իսկ դիմացը նստած օմեգան անթարթ նայում էր նրան՝սեղանի տակ,մատները կոտրատելով։
֊Ես համաձայն եմ,֊ալֆաների խոսակցությունն ընդհատեց Չոնը։
Մինհոն քմծիծաղեց։
֊Նույնիսկ չլսեցիր,թե ինչ ենք ուզում։
֊Կարևոր չէ,֊հայացքը ուղղեց դեպի ալֆայն,֊ինչ էլ ցանկանաք՝կլինի։
Մինհոն էլի քմծիծաղեց։
֊Լավ,դե որ այդպես է,եկեք սրճենք,֊մատուցողին մոտ կանչեց։
֊Ներեցեք,֊Չոնը կանգնեց,֊գործեր ունեմ,պետք է գնամ։
Օմեգան,ով հայացքն արդեն կախել էր,արագ նայեց ալֆային։Հայացքում զարմանք ու...խնդրանք կար։
Տեսնես ի՞նչ էր խնդրում...չգնա՞լ։
Չոնը մտքում ինքն իր մտածածի վրա ծիծաղեց։Միամի՜տ...
֊Չե՞ս...
֊Ոչ,֊Մինհոյին դուր չեկավ,որ իրեն ընդհատեցին,բռունցքները սեղմեց,իսկ Չոնը դուրս եկավ սեղանի կողքից,֊մինչ հանդիպում։
Հոսոկի զարմացած ուՄինհոյի բարկացած հայացքների ներքո,,արագ քայլերով դուրս եկավ սրճարանից։
Միայն Թեհյոնն էր,որ գլուխը կախ նստել ու փորձում էր զսպել դուրս սողացող արցունքները։
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...