Առավոտյան երկու ալֆաներն արթնացան ոչ թե զարթուցիչի ձայնից,այլ դռան թակոցին։
Մինգյուն,ի տարբերություն Չոնգուկի,արագ վեր կացավ,մի քանի շարժումով իրեն կարգի բերեց ու ժպիտը դեմքին նայեց դռանը։
֊Արի հյոն։
Սենյակի դուռը բացվեց ու ներս մտավ սևահեր օմեգան,ով տղայի լայն ժպիտը տեսնելով ինքն էլ ժպտաց,չնայած,որ մտել էր նախատելու։
֊Նա քնա՞ծ է,֊հարցրեց օմեգան՝ցույց տալով Չոնգուկին։
֊Ոչ,֊լսվեց ծածկոցի տակից ու հաջորդ վայրկյանին ալֆայի կիսաբաց աչքերը երևացին։
֊Ավելի լավ,վեր կաց,արդեն նախաճաշի ժամանակն է,֊նուրբ ասաց տղան ու պտտվեց,որ դուրս գա,բայց հանկարծակի կանգ առավ ու դանդաղ պտտվեց։Մինգյուն նկատեց,թե ինչպես են օմեգայի քթանցքները նեղանում ու լայնանում ու լեզուն կծեց։
֊Նորի՞ց,֊հիասթափված նայեց տղային։
֊Հյոն...,֊Մինգյուն ուզում էր առաջ գնալ,բայց օմեգայի բարձրացրած ձեռքը ստիպեց կանգ առնել։
֊Միայն չասես՝այլևս չի կրկնվի,֊աչքերի մեջ նայել չէր կարողանում,իսկ դա ալֆային ընկճում էր,֊այլևս չեմ հավատում քեզ Մինգյու,֊անունը այդ քաղցր շուրթերից այնքան դառը հնչեց,որ Մինգյուն կծկվեց,ասես հարված ստացավ։
֊Չիմին...
Օմեգան պտտվեց ու դուրս եկավ,իսկ ալֆան մնաց տեղում գամված։
֊Միայն պոպկոռնն էր պակասում,֊ասաց՝արդեն լրիվ արթնացած Չոնգուկն,ով հետաքրքրությամբ հետևում էր տղաների խոսակցությանը,֊նա՞ էր,֊հարցրեց,բայց պատասխան չստացավ,պարզից էլ պարզ էր,որ նա է,֊հեյ,֊վեր կացավ ու մատներով ճտացրեց Մինգյույի սառած աչքերի դիմաց,֊եղբաայր,Երկիր մոլորակը քեզ է կանչում։
֊Նա այլևս ինձ չի հավատում,֊անգույն ձայնից Չոնը հետ քաշվեց ու զարմացած նայեց դիմացինին։
֊Ե՞վ,նա չի հավատում,բայց հազար ու մի օմեգաներ քեզ կհավատան,ո՛չ առաջինն է,ո՛չ էլ վերջինը։
֊Լռիր։
֊Ի՞նչ։
֊Ասում եմ լռիր,այլևս նման բաներ չասես,֊Մինգյուն բարկացած նայեց տղային։
֊Կռվե՞լ ես ուզում,֊Չոնը ևս խիստ հայացք ընդունեց ու բռունցքները սեղմած մոտեցավ ալֆային։
֊Ոչ,֊շշնջաց Գյուն,֊ուղղակի...խնդրում եմ Չոնգուկ,նման բաներ այլևս չասես լա՞վ,֊Չոնգուկը քարացավ,այն ցավը,որը տեսավ տղայի աչքերում,իրեն անծանոթ ու վախեցնող էր,֊եթե ոչ նա,ուրեմն ոչ ոք...
֊Այդքան շա՞տ ես սիրում։
֊Պաշտում եմ։
֊Իսկ նա՞,֊Չոնը հետ գնաց ու նստեց իր մահճակալին,երկուսն էլ լրիվ մոռացան նախաճաշի մասին,֊ինձ թվա՞ց,թե նա էլ է ինչ֊որ բան զգում։
Մինգյուն նստեց Չոնի կողքին ու ոտքերը իր տակ ծալեց։
֊Նա ոչինչ չի ասում,բայց աչքերը...մարդու աչքերն իր փոխարեն խոսում են ընկերս,նրա չարտասանած բառերը ես կարդում եմ աչքերում։
֊Մի տեսակ նողկալի ռոմանտիկա եմ զգում։
֊Հաճելի պահերը փչացնելու մեծ վարպետ ես գիտե՞ս,֊Մինգյուն նեղացած հայացքով նայեց կողքինին։
֊Դու դեռ ծնողներիս չես ճանաչում,֊ասաց,հետո հիշեց ու դառը ժպիտով ավելացրեց,֊ճանաչել...
Մինգյուն ձեռքը դրեց տղայի ուսին ու սեղմեց։
֊Ցավում եմ,բայց հիմա տխրելուն վերջ տալու ժամանակն է,համոզված եմ նրանք չէին ուզի,որ ինքդ քեզ ներսից ոչնչացնես։
֊Իսկ ո՞վ ասեց,որ...
֊Աչքերդ Չոն...
֊Գրողի տարած փիլիսոփա,֊կողքը կսմթեց։
֊Եվ ի՞նչ են արել ծնողներդ,֊կողքը բռնելով ու խոժոռվելով հարցրեց ալֆան։
֊Առանձնապես ոչինչ,ուղղակի սենյակ մտան այն պահին,երբ մի օմեգա մեծ հաճույքով օրգանս էր...
֊Օօօ,աստված իմ,հերիք է...,֊Մինգյուն ականջները փակեց,֊փչացածի մեկը...
֊Ինքդ հարցրիր,֊ուսերը թոթվեց ու կանգնեց,֊վեր կաց,թե չէ ասպետդ ևս մեկ անգամ կբարկանա։
֊Գրողը տանի,֊Մինգյուն արագ կանգնեց ու գնաց,դեպի դուռը։
Չէր հասցրել դուռը մինչև վերջ բացել,երբ մեկը արագ վազեելով անցավ։
֊Հապա կանգնի՛ր,֊լսվեց Մինգյույի կոպիտ ձայնը։
Օմեգան քարացավ տեղում ու սկսեց դանդաղ պտտվել։Հենց այդ պահին Չոնգուկը,ով լսեց Մինգյույի ձայնը, դուրս եկավ սենյակից ու ինքը ևս քարացավ։
Փոքրիկ, արծաթափայլ մազերով օմեգան,ում կլոր թուշիկները կարմրել էին,իսկ աչքերը աջ ու ձախ էին անում,մի ոտքից մյուսի վրա էր տտեղափոխվում ու արագ֊արագ շնչում էր։
Չոնգգուկի մտքերն ու բառերը միանգամից չքացան գլխից,իսկ սրտի աշխատանքը երկու անգամ ավելի արագացցավ,դիմացինը գեղեցիկ էր։
֊Ակա՞նջ էիր դնում,֊Մինգյուն մոտեցավ տղային։
֊Ոչ,ինչի՞ս եք պետք,֊զարմանալիորեն հաստատակամ պատասխանեց օմեգան ու հայացք գցեց Չոնի վրա։
Երբ հայացքները խաչվեցին,Չոնին թվաց,թե հիմա կընկնի,իսկ Թեհյոնն ուղղակի ժպտաց։
֊Չիմին հյոնն ասաց,որ գնաք նախաճաշելու։
Մեծի անունը լսելով՝Մինգյուն ուշքի եկավ ու առանց որևէ բան ասելու գնաց։
֊Ես էլ գնամ,֊ասաց ոչ պակաս կարմրած Չոնգուկն ու հետևեց ալֆային։
Իսկ Թեհյոնը,ով ամեն բան լսել էր,բռնեց կարմիր այտերն ու գնաց լոգարան՝լվացվելու։
Անծանոթ ալֆայի մասին նման ինֆորմացիա իմանալուն դեռ պատրաստ չէր,բայց ճարն ինչ...
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...