֊Կարո՞ղ եմ իմանալ,թե ինչո՞ւ ես դադարեց...գրողը տանի,֊բառից բուն իմաստով սենյակ ներխուժած Մինհոն,աչքերը փակեց ու պտտվեց,֊ինչո՞ւ ես մերկ գրողը քեզ տանի։
Թեհյոնը,ով միայն վարտիքով փռվել էր մահճակալին,գլուխը դանդաղ թեքեց ու նայեց մեծի մեջքին։
֊Նախ մերկ չեմ,֊գլուխն ուղղեց ու աչքերը փակեց,֊ձևականություններիդ վերջ տուր,ինձ առանց այս կտորի էլ ես տեսել...և երկրորդ,դադարեցրել եմ, քանի,որ չեմ ուզում նրան ամեն օր իմ տանը տեսնել։
֊Պատճա՞ռը,֊պտտվեց ու մոտեցավ օմեգային,֊ամեն բան իմացել է,դրա համա՞ր։
Թեն գլուխն արագ բարձրացրեց ու զարմացած նայեց ալֆային։
֊Ո՞րտեղից գիտես։
֊Այսօր առավոտյան հանդիպել եմ նրա հետ,֊այ սա ստիպեց Թեին նստել,֊հրաժարվելուցդ հետո ինձ զանգ տվեց ու խնդրեց,որ հանդիպենք։
֊Ասա,որ նա ողջ է, խնդրում եմ,֊աչքերի միջի աղաչանքն ուղղակի սպանում էր Մինհոյին։
֊Ողջ է,բայց...
֊Հիվանդանոցո՞ւմ,֊իջավ անկողնու վրայից,֊Մինհո, հիմա՞ր ես դու,֊սկսեց հագնվել,֊հազար անգամ խնդրեցի,որ ոչինչ չանես,իսկ դու...
֊Վերջ տո՛ւր,֊հրամայեց մեծն ու կանգնեց,֊հենց հիմա հանիր շորերդ ու անկողին մտիր։
֊Ոչ, ես հիվանդանոց եմ գնում։
֊Թեհյոն,հանիր հագուստդ,թե չէ ինքս կհանեմ,֊մոտեցավ ու ուսերից բռնեց,֊ ու շնչիր խնդրում եմ, քո Չոնգուկին ոչինչ էլ չի պատահել,շնչում է,լավ է,ընդհամենը շրթունքն է պատռվել ու այտը՝ կարմրել...հանգստացիր։
Թեն, ում պանիկան քիչ էր մնում հյուր գար, խորը շունչ քաշեց ու գլուխը հենեց տղայի ուսին։
֊Ներիր...
֊Ես նրան չեմ սիրում...ինձ համար մեկ է...թող գրողի ծոցը գնա...
֊Վերջ տուր հյոն,֊կողքը կսմթեց։
֊Քո բառերն եմ կրկնում սուտասան,֊համբուրեց գլուխը,֊փաստորեն այդքան էլ մեկ չէ։
֊Ամեն ինչ իմանալուց հետո,ինձ հանգիստ չի թողնի,֊առանց հետ գնալու խոսում էր,֊իսկ ես...
֊Իսկ դու չես դիմանա ու կհանձնվես,֊Թեն ծղրտաց,֊գիտե՞ս...նա քեզ սիրում է։
֊Գիտեմ,֊քմծիծաղեց։
֊Դու էլ նրան ես սիրում։
֊Գիտեմ։
֊Հապա ինչո՞ւմն է խնդիրը,֊հրեց օմեգային ու նայեց աչքերի մեջ։
֊Վախենում եմ,֊շշնջաց,֊չեմ ուզում նորից այն ամենի միջով անցնել հյոն,֊արցունքոտ աչքերը կկոծեց,֊իսկ եթե...
֊Թե,֊ափերի մեջ առավ կարմրած դեմքն ու ստիպեց իրեն նայել,֊մինչև չփորձես,ոչինչ չես իմանա,֊ժպտաց,֊ եթե չսիրեր քեզ,այսքան տարի անց չէր ուզի նորից քեզ հետ լինել։
֊Եթե սիրեր չէր թողնի...
֊Դու ինքդ էիր ասում,որ նրա մոտ ծանր ժամանակներ են եղել,այնպես չէ՞։
֊Նա քեզ ինչ֊որ բա՞ն է տվել խմելու,֊հարցական նայեց մեծին,֊այնպիսի տպավորություն է,որ դու ավելի շատ նրա կողմից ես,քան իմ։
֊Հիմարիկ,֊ծիծաղեց,֊ուղղակի ուզում եմ,որ երջանիկ լինես,֊միասին նստեցին մահճակալին,Թեն գլուխը մեծի ուսին դրեց,֊բոլորն էլ սխալվում են, ու այդ սխալն ուղղելու իրավունք ունեն։ Խելացի մարդիկ նույն սխալը երբեք չեն կրկնում, իսկ Չոնգուկի հետ խոսելուց հետո հասկացա,որ խելացի է։
֊Շա՞տ ես ծեծել,֊աչքերը վեր բարձրացրեց։
֊Թեթև,֊շշնջաց ու ծիծաղեց,֊տեղն է նրան։
֊Համաձայն եմ,֊քիթը քաշեց ու կոնքերից գրկեց հյոնին։
☆☆☆
Իր նոր տան, նոր մահճակալին պառկած, նայում էր,թե ինչպես է արևը մայր մտնում։ Հիշում էր մանկատանն անցկացրած մի քանի օրը, Թեի արծաթափայլիկները, որոնց խառնվելով արևի շողերը էլ ավելի շատ էին պսպղում։ Չէր կարողանում հավատալ,որ դիմացել է առանց նրա ժպիտի, առանց ամաչկոտ,բայց միևնույն ժամանակ վայրի բնավորության։
Երբ Մինհոյից հարվածներ էր ստանում, չէր դիմադրում, գիտեր,որ արժանի է։ Իսկ երբ խոսեցին ու, ինչպես պարզվեց՝ մեծը, ամեն բան պատմեց, արդեն ինքը խնդրեց,որ Մինհոն իրեն հարվածի։
Չէր կարողանում իրեն ներել օմեգային նման վիճակում հասցնելու համար։
Բայց ինքն իրեն ու Մինհոյին խոստացավ,որ կուղղվի, հանուն Թեի...
Ու եթե նույնիսկ միասին էլ չլինեն...
Չէհ, նման բան չպետք է լինի, թեկուզ մի ամբողջ բանակ իր առաջ դուրս գա, թեկուզ տարիներ պահանջվեն, կդիմանա...հանուն ԻՐ արծաթափայլիկի։
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...