🌬 24

27 2 0
                                    

Ներս մտնելուն պես խորը շունչ քաշեց,
իրեն տրամադրեց ու առաջ գնաց։ Բայց իրար գրկած զույգի փոխարեն միայն Թեին տեսավ,ով հենվել էր պատին ու ձեռքերը գրպանները դրած նայում էր ալֆային։
֊Մենա՞կ ես,֊հարցրեց՝ առանց տեղից շարժվելու։
֊Այո,֊պատասխանեց Չոնն ու մոտեցավ։
֊Իսկ մյուսները...
֊Վաղը կգան,֊էլի մոտեցավ։
֊Կանգ առ,֊հրամայեց օմեգան, ալֆան կանգ առավ։Ոտքից գլուխ զննեց դիմացինին ու հայացքը կանգնեցրեց մազերին։
֊Ինչո՞ւ ես ներկել մազերդ։
֊Որ ամեն անգամ հայելու մեջ նայելիս ձայնդ ականջներումս չլսեի,֊ձայնի մեջ այնքան դառնություն կար,որ Չոնը դողաց։
֊Ես ուզում էի գալ,֊դադար տվեց,
մտածելով՝օմեգան չի ուզենա լսել,բայց Թեի հայացքը ստիպեց շարունակել,֊բայց վախենում էի։
֊Ավելորդ բեռի՞ց,֊քմծիծաղեց։
֊Ինքս ինձնից,֊ բերանում եղածը կուլ տվեց,օմեգայի բառերը ցավեցրին,֊ իմ զգացմունքներից։ Այդ ընթացքում ներսումս ամեն բան խառնվել էր,չէի հասկանում,թե ինչ եմ ուզում, չգիտեի...կկարողանա՞մ...
֊Ինձ պահել կողքիդ,֊ալֆայի փոխարեն շարունակեց։
֊Թե ես...,֊մեկ քայլ առաջ գնաց,֊տեսնում էի,չէ,ավելի ճիշտ զգում էի,թե ինպես ես օր օրի սիրահարվում...,֊ցավով հետևեց օմեգայի կարմրած այտի վրայով ներքև սլացող արցունքի կաթիլին,֊ես էլ...
֊Չոնգուկ,֊շշնջաց օմեգան ու առաջ եկավ։
֊Համոզված չէի,հասկանո՞ւմ ես,֊ձայնը դողաց,֊ գնալուցս հետո միայն, երբ գլխումս ամեն բան խաղաղվեց, հասկացա,որ այլևս ոչ ոքի չեմ նայի այնպես,ինչպես քեզ։
֊Ինչո՞ւ չեկար,֊Թեն արդեն առանց դադարի լաց էր լինում,֊ինչո՞ւ չփնտրեցիր։
֊Ներիր խնդրում եմ,֊արցունքի կաթիլները դուրս պրծան ալֆայի աչքերից ու ցած հոսեցին։Մոտեցավ ու առանց երկար մտածելու՝ գրկեց,֊ներիր Թեհյոնա,֊օմեգան սկսեց հեկեկալ,ուսերը ցնցվում էին ալֆայի ձեռքերի տակ,բայց հետ չէր քաշվում, շնչում էր ալֆայի բույրն ու ձեռքերի մեջ տրորում վերնաշապիկը։
֊Ատում եմ քեզ,չես պատկերացնի,թե ինչքան եմ ատում Չոնգուկ,֊ալֆան առանց դադարի համբուրում էր նյարդայնացնող կապույտ վարսերը,֊չէ՞իր մտածում,որ լռելովդ ավելի շատ ես ցավեցնում...,֊մի քանի վայրկյան լռեց,հետո ուղղվեց ու հետ քաշվեց,֊գնա Չոնգուկ, ասա,թող մեկ ուրիշն անի այն ինչ դու պետք է անես,
տնօրենը դու չե՞ս, սա քո գործը չէ...,֊անընդհատ  ու արագ֊արագ խոսում էր՝ալֆային չնայելով,իսկ ալֆան լուռ կանգնել ու լաց էր լինում,ատում էր ինքն իրեն,որ հիմարություն արեց,որ բաց թողեց։
֊Խնդրում եմ,֊շշնջաց...
֊Ոչ։
֊Ընդհամենը մեկ...
֊Ոչ մի,֊չթողեց,որ խոսքն ավարտի ու մատանին ցույց տվեց֊մի մոռացիր սրա մասին։
֊Նշանված չեք այնպես չէ՞,֊ալֆայի ասածից օմեգան հանկարծակիի եկավ,֊սա ընդհամենը խաղ է...
֊Հիմարություններ դուրս մի տուր։
֊Եթե այս ամենն անում եք ինձ բարկացնելու համար, ստացվում է,բայց բավական է Թե, այլևս դիմանալու չի։
֊Շատ մեծ կարծիք ունես քո մասին Չոն,֊քմծիծաղեց ու աչքերը մաքրեց,֊պտտվիր ու գնա։
Չոնը քիթը քաշեց ու ինքն էլ քմծիծաղեց,ապա բավականին մոտ գնաց օմեգային. դեմքին շշնջալով հարցրեց.
֊Սիրո՞ւմ ես նրան։
֊Այո,֊հայացքը աչքերից չկտրեց, բայց դժվարությամբ,֊ավելին...
<<Քան քեզ>>֊չկարողացավ արտաբերել։
Ալֆան նորից քմծիծաղեց,պտտվեց ու լքեց տունը՝ համոզված լինելով,որ Թեն ստում է։

Քո շունչը...Место, где живут истории. Откройте их для себя