Երեք ամիս անց
Արդեն ամբողջովին կահավորված տանը եռուզեռ էր, տան ամեն մի անկյունից բարձր ձայներ էին լսվում, չնայած որ տանը ընդհամենը տասը հոգի կար։
֊Ո՞րտեղ է Թեհյոնը,գրողը տանի...
Օհ,տասը չէ,ինը...
֊Ասաց,որ ուր որ է կհասնի,֊Չոնգուկի հարցին պատասխանեց Չիմինը,ով միակն էր,որ նստել էր բազմոցին ու խնձոր էր ուտում՝ շոյելով բավականին մեծ փորիկը։
Մյուսները մի սենյակից մյուսն էին անցնում, ոմանք սեղանն էին պատրաստում ծննդյան ընթրիքի համար, մյուսները մեկ այլ գործ էին անում, մարդ էլ կար, ինչպես օրինակ Չոնգուկը, անհանգստությունից շուրթերը կծոտելով, հետ֊առաջ էր անում։
֊Թեհյոնը երեխա չէ Չոնգուկ, հանգստացիր,֊Նամջունը կանգնեցրեց տղայիկ ու ստիպեց,որ իրեն նայի,֊ այսօր քո տոնն է, հերիք է կիտրոն կերածի դեմքով ման գաս, ժպտա, խմիր ու վայելիր։
֊Ես Թեհյոնին եմ ուզում,֊ խոժոռվեց ու մեծի ձեռքերը ուսերի վրայից գցեց։
֊Չոնգուկ, կարո՞ղ է հղի ես,֊խոհանոցից գոռաց Մինգյուն,֊երբ Չիմինը այդ տոնով սկսեց պահանջներ ներկայացնել, միանգամից հասկացա,որ հղի է,֊սենյակով մեկ տարածվեց Հոսոկի քրքիջը,֊ստուգվելու գնա,միգուցե...
֊Փակիր տխմար բերանդ քանի դեռ ձեռքիդ լոլիկը կոկորդդ չեմ մցրել։
֊Նրա բերանն այդքան չի բացվում,֊հանգիստ ասաց Չիմինը՝ ստիպելով բոլորին ծիծաղից գալարվել։
֊Երեխաս չլիներ բազմոցին կքնեիր այսօր,֊նեղացած ասաց Մինգյուն ու հյուրասենյակ մտավ։
֊Իրո՞ք,֊Չիմինի հայացքից Մինգյուն փշաքաղվեց։
֊Ոչ։
Հոսոկի ու Ջինի ծիծաղները միմյանց խառնվելով տարածվեցին։ Մյուսներն ուղղակի ժպտում էին։Իհարկե բացի Չոնգուկից։
֊Իսկ,եթե նրան ինչ֊որ բան է պատահե՞լ։
֊Ահա,մեքենայի տակ է ընկել,֊Յունգին աղցանով լիքը ափսեն դրեց սեղանին ու պտտվեց դեպի Չոնը,֊հետո էլ առնետները կռծել են նրա ամբողջ մարմինը։
֊Անգղներն էլ աչքերն են հանել,֊մեջ ընկավ հյուրասենյակ մտած Մինհոն։
֊Հիմա ինքս ձեզ կկռծեմ ու աչքներդ կհանեմ,եթե չդադարեք հոգիս հանել,֊Չոնգուկը հեռախոսը ականջին դրեց ու մի կողմ գնաց։
֊Նրա մոտ դեպրեսիա է սկսվում,֊Հյունջինը ժպտաց,֊իրոք,ո՞րտեղ է Թեհյոնը։
֊Այս դեպրեսվածի նվերն է պատրաստում,֊Յունգին գլխով Չոնին ցույց տվեց։
Խեղճը հանգիստ կանգնել չէր կարողանում, մի փոքր էլ ու ծնկները կկոտրվեին։
֊Խոսեցի՞ր հորդ հետ,֊Նամջունը նայեց Մինհոյին։
֊Ոչ, չի պատասխանում զանգերիս,֊դառը քմծիծաղեց։
֊Քեզ մեղավոր մի զգա,֊Ջինը մոտեցավ ալֆային ու ձեռքը ուսին դրեց,֊սա քո կյանքն է ու ինքդ ես որոշում՝ ինչպես ապրել։
֊Այո, բայց ամեն բան կորցրի։
֊Եթե նյութականի մասին է խոսքը՝ ապա դրանք չնչին բաներ են, գումարը, հարստությունը այսօր կան, վաղը՝ ոչ։ Բացի դա էլ դու այնպիսի ընկերներ ունես, ովքեր ամեն պահի պատրաստ են քեզ օգնել։
֊Այո, ճիշտ է Չոնից չէի սպասում,բայց մինչև կյանքիս վերջ պարտական եմ լինելու աշխատանք տալու համար։
֊Գրողը քեզ տանի, պարտական լինելու փոխարեն Թեին գտիր,֊քիչ էր մնում լաց լիներ։
֊Ախ աստված իմ,֊Մինհոն ձեռքը աչքերին դրեց ու գլուխը տարուբերեց,֊եկեք սեղանի մոտ գնանք։
Երբ բոլորը նստեցին սեղանի մոտ ու Չոնին էլ քարշ տվեցին իր տեղը՝ հյուրասենյակով մեկ տարածվեց Թեհյոնի մելոդիկ ձայնը։
Չոնը քարացել մնացել էր աթոռին նստած։ Բերանը բաց նայում էր դիմացը կանգնածին, ում ձեռքին մի մեծ տորթ, ու փուչիկներ կային, ում բերանից <<Happy birthday>>-ի ամենագեղեցիկ կատարումն էր դուրս գալիս ու ամենակարևորը....
Կապույտ մազերը...ատելի կապույտ մազերը չկային, իր դիմաց արծաթափայլիկն էր, ԻՐ արծաթափայլիկը։
Վեր կացավ ու մոտեցավ օմեգային, նմանակեց ժպիտը ու աչքերը փակեց։
Չնայած նրան,որ ամենաբաղձալի երազանքն այնժմ իր դիմաց կանգնած էր, միևնույն է խնդրեց,որ իրենց սերը հավերժ լինի, իսկ օմեգան՝ առողջ։
Մոմերը փչելն ու աչքերից արցունքները գնալը մեկ եղան։
Կոպերը բարձրացան, քիթը քաշեց ու մոտ քաշեց օմեգային,որ գրկի։
Մինհոն հազիվ հասցրեց տորթը վերցնել, փոչիկներն էլ օդ բարձրացան։
֊Սիրում եմ քեզ,֊շշնջաց ալֆան ու իրեն սեղմեց փոքրիկ մարմինը։
֊Շնորհակալ եմ, որ ծնվել ես Չոնգուկա,֊ասաց Թեն ու հետ քաշվեց,֊ ես երկար խոսել չեմ կարողանում,֊ժպտաց,֊զգացածս բառերով արտահայտել չեմ կարող, գիտեմ,որ գիտես, հասկանում ես ու զգում ես այն,ինչ ուզում եմ ասել,֊Չոնը գլուխը վեր ու վար արեց։Աչքը դիմացինից չէր կտրում,֊շատ երկար եմ մտածել նվերիդ մասին ու...
֊Դու ես իմ նվերը,֊մատները վարսերի միջով սահեցրեց,֊և վարսերդ,֊ծիծաղեցին։
֊Ոչ միայն...
Թեհյոնը հետ քաշվեց, անհանգիստ հայացք գցեց Մինհոյի վրա ու, երբ գլխի դրական շարժումը նկատեց, ձեռքը գրպանը տարավ։
֊Ուզում եմ բոլոր կարծրատիպերը կոտրել,֊ժպտաց ու ինչ֊որ բան հանեց գրպանից,֊դեմ չե՞ս։
Չոնը ապշած նայում էր մե՛կ օմեգայի դեմքին, մե՛կ ձեռքին։
Փոքրը կոկորդը մաքրեց, մեկ ոտքի վրա ծնկի եկավ ու փոքրիկ տուփը բացելով՝ ասաց.
֊Չոն Չոնգուկ, կդառնա՞ս իմ ամուսնինը։
֊Հիմա լաց կլինեմ,֊լսվեց արդեն լաց լինող Չիմինի ձայնը։
֊Չիմին,դա մի կեր,֊Մինգյուն ավոկադն հազիվ վերցրեց օմեգաի ձեռքից ու ձեռքը բերանին դրեց,որ այլևս չխոսի։
Բոլորը սրտատրոփ սպասում էին Չոնի պատասխանին։
֊Թե...
Բառերը դուրս չէին գալիս,ի՞նչ ասեր։
֊Գիտեմ,որ համաձայն ես,֊ծիծաղեց օմեգան ու ալֆայի ձեռքը բռնելով՝ մատանին մատը դրեց։
Այլևս ոչ մի խոսքը, ալֆան մոտ քաշեց սիրելիին ու հպվեց շուրթերին։ Համբույրը թաց էր, աղի...բայց այնքան քաղցր։
Բոլորի ծափահարությունների ներքո սեղանի մոտ գնացին, չնայած երկուսն էլ հանգստանալ ու չժպտալ չէին կարողանում։
Սկսեցին ուտել, խմել, կատակել ու ծաղրել միմյանց։ Չիմինը հազիվ ազատություն ստանալով սկսեց կռվել Մինգյույի հետ ու ուտել այն,ինչ ընկնում էր ձեռքի տակ։
Չոնն ու Թեն ժամանակ առ ժամանակ իրար էին նայում ու ժպտում, երկուսն էլ երջանկությունից շողում էին ուղղակի։
Բայց,երբ Նամջունը կանգնեց ու սկսեց խոսել, բոլորը լռեցին։
֊Ուզում եմ շնորհավորել և՛ ծննդյանդ, և՛ նշանդրեքիդ կապակցությամբ տղաս,֊ժպտաց՝ ի ցույց դնելով փոսիկները,֊ուրախ եմ,որ միմյանց գտաք, որ երջանիկ եք, հպարտ եմ,որ պատվով անցաք բոլոր փորձությունների միջով, համոզված եմ...ծնողներդ նույնպես երջանիկ են ու հպարտ քեզնով,֊արցունքի կաթիլը արագ սրբեց,֊ապագայում էլ երջանիկ եղիր խնդրում եմ, անկախ ամեն ինչից...
֊Հյոն,֊ընդհատեց մեծին ու սեղանը շրջանցելով՝ գիրկն ընկավ,֊սիրում եմ քեզ։
֊Ես էլ քեզ,֊համբուրեց փոքրի ճակատը,֊քո կենացը։
֊Բոլորիս կենացը...
Բաժակները շրխկացին ու հաջորդ վայրկյանին դատարկվեցին։
֊Շատ չխմես,֊ալֆայի ականջին շշնջաց Թեն,֊ուզում եմ,որ գիշերը սթափ լինես։
֊Ինչո՞ւ,֊քմծիծաղեց ու շուրթերը լիզեց, ամեն բան լավ հասկանում էր,բայց դիմացինին չամաչացնել չէր կարող։
֊Գլխավոր նվերդ գիշերն եմ տալու,֊կարմրեց, բայց ինքն էլ ժպտաց։
Ու չստեց, Չոնն այդ գիշեր կյանքի լավագույն նվերը ստացավ։
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...