֊Ինչո՞ւ ես լաց լինում։
Մինհոն հարցական նայեց կողքին նստած օմեգային։
Դուրս էին եկել սրճարանից ու գնում էին տուն։
Լուսացույցի վրա վառվեց կարմիր լույսն ու մեքենան կանգ առավ։Ալֆան թեքվեց դեպի օմեգան ու բռնեց ձեռքը։
֊Թեհյոնա...
֊Չոնգուկն էր,֊շշնջաց՝մաքրելով արցունքի կաթիլները,դրանց հետ նաև աչքերի ստվերաներկը։
֊Մանկատան Չոնգուկի մասի՞ն է խոսքը,֊Մինհոն լարվեց ու դրական պատասխան ստանալով հարվածեց ղեկին,֊գրողի տարածը,ինչո՞ւ շուտ չասացիր։
֊Ասեի,որ սպանեի՞ր,֊քմծիծաղեց։
֊Սպանելը մեղմ է ասված,չգիտեմ էլ,թե ինչ կանեի,֊ծանր էր շնչում,հայացքը մի կետի կենտրոնացնել չէր ստացվում,այդ իսկ պատճառով չէր նկատել,որ քշելու ժամանակն է։
֊Կանաչ է Մինհո,֊նուրբ ասաց օմեգան ու ձեռքը ալֆայի ոտքին դրեց։
Մեծը խորը շունչ քաշեց ու պատուհանից ազդանշան տտվողներին միջնամատը ցույց տալուց հետո,առաջ սլացավ։
֊Ի՞նչ ես պատրաստվում անել։
֊Չգիտեմ,֊օմեգան կծեց շուրթն ու աչքերը փակեց,֊երևի ոչինչ,ամեն բան թող իր հունով գնա։
֊Լավ,ոնց կուզես,բայց չեմ խոստանում,որ հաջորդ անգամ տեսնելուց քիթը չեմ ջարդի։
֊Դեե՜,վերջ տուր,֊ծիծաղեց։
֊Մի՛ նվվա,մի մոռացիր,որ դու իմ նշանածն ես ու...
֊Դեռ,֊ընդհատեց մեծին ու խորամանկ ժպտաց։
֊Դա կապ չունի,֊ժպիտը զսպել չկարողացավ,֊երդվում եմ կսպանեմ,եթե քեզ նեղացնի։
֊Ինքս էլ կարող եմ դա անել։
֊Չեմ կասկածում,֊ժպիտը դեմքին՝հպարտ եղբոր պես խառնեց կապույտ մազերը,հետո միանգամից լրջացավ,֊լուրջ եմ ասում Թեհյոն։
֊Սիրում եմ քեզ հյոն,֊ժպտաց։
֊Ես քեզ ավելի շատ։
֊Ֆու...,֊օմեգան դեմքը խոժոռեց ու աչքերը պտտեցրեց,֊ինչպիսի ծեծված խոսքեր,֊ծիծաղեցին,֊հա ի դեպ,֊աչքերը կկոծեց,իսկ Մինհոն հոգեպես պատրաստվեց,֊այդ ի՞նչ հիմար խանդի տեսարան էր։
֊Օ Աստված իմ,ինչքան վատ բան արել էի հիշեցի,֊ծիծաղեց,֊խոստովանիր,որ լավ դերասան եմ։
֊Աստվածային...հիմար։
Ճանապարհի մնացած մասը ծիծաղրեցին ու իրար ծաղրեցին։
Տուն հասնելուն պես էլ,ամեն մեկն իր գործին անցավ. Մինհոն վերջապես մի բան ուտելու,իսկ Թեն տնային հանձնարարությունները կատարելու,չնայած որ ուշքն ու միտքը ուրիշ տեղում էին։
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...