֊Նամջունն ո՞վ է։
Հարցրեց Թեն,երբ Չիմինը հեռացավ։
֊Հորս գործընկերը,ով ներկա պահին մեր գործարանի ղեկավարն է։
Թեն ոչինչ չասաց,մոտ քաշեց Չոնին ու իր կողքին նստեցրեց։
֊Ինչ֊որ բան այն չէ՞։
Չոնը լռում էր,հայացքը մի կետի վրա պահել չէր կարողանում։Հանկարծ կանգնեց ու Թեին թույլ համբուրելով ասաց.
֊Պետք է խոսեմ հետը,հետո ամեն բան պարզ կլինի։
Ու Թեի անհանգիստ հայացքի ուղղեկցությամբ դուրս եկավ սենյակից։
Կիմ Նամջունը հոր վաղեմի ընկերն էր,իրենց ընտանիքի ամենամոտ մարդը։Դժվար է հավատալը,բայց նախանձն ու չարությունը իրենց ընկերության մեջ տեղ չունեին։Ու տարեց տարի սերն ու հարգանքն էլ ավելի էր ավելանում միամյանց հանդեպ։
Այդ ամենի մասին Չոնը գիտեր,սիրում էր Նամջունին,համարում էր իր իդեալը,ամեն կերպ փորձում էր նրան նմանվել,բայց այսօր,հենց այս պահին վատ կանխազգացում ուներ,կամ էլ ուղղակի ինքն իրեն ներշնչում էր։
Չէր ուզում մտնել սենյակը,որտեղ Ջունն էր,չէր ուզում հիասթափվել։
Բայց ուրիշ տարբերակ չկար։
Երբ ներս մտավ,մի քանի րոպե անց հայտնվեց իրեն ծանոթ գրկում,լսեց ծանոթ ձայնը ու զգաց նուրբ շոյանքները,չդիմացավ,գրկեց մեծին ու լաց եղավ։
Փորձում էր ուժեղ լինել,հույզերին ազատություն չտալ,բայց ինչքա՞ն։
֊Տղաս,֊շշնջաց տղամարդն ու ավելի պինդ գրկեց տղային,֊ներիր խնդրում եմ։
֊Ինչի՞ համար,֊հազիվ արտաբերեց։
֊Որ ավելի շուտ չեկա,որ չհետևեցի տխմար հորեղբորդ ու չկանխեցի այստեղ հայտնվելդ...
֊Հյոն...
Հետ գնաց ու կարմրած աչքերով նայեց դիմացինի ոչ պակաս կարմրած ու հոգնած աչքերին։Նիհարել էր,առաջվա ժպտերես,մկանուտ ու բոլոր օմեգաների թաց երազների հեղինակը չէր իր առաջ։Վերջին անգամ ծնողների հուղարկավորությանն էր տեսել,երկար ժամանակ չէր անցել,բայց կարծես Ջունն ավելի ծանր էր տանում,քան ինքը։
Դրանից ամաչեց,հիշեց անցած օրերի կատարվածները,հիշեց Թեհյոնին,ով մոռանալ էր տվել ցավն ու ստիպել էր ժպտալ։
Հիշեց ու շուրթը կծեց,որ նորից լաց չլինի։
Իրեն անշնորհակալի մեկը զգաց,ով սեփական ծնողներին մոռացել էր։
Ջունը նորից իր գիրկն առավ տղային ու համբուրեց ճակատը։
֊Կարևոր բան ունեմ ասելու Չոնգուկա։
Արդեն գիտեր,թե ինչ էր լսելու մեծի բերանից ու այն,ինչ լսելու էր չէր հիասթափեցնելու։
Համենայնդեպս իրեն...
Մենակ իրեն...
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...