Երբ քնեց,մենակ էր,բայց արթնացավ Չոնգուկի հետ ու հիմա,ձեռքերը դրել էր գլխի տակ ու ուսումնասիրում էր ալֆայի դեմքը։
֊Մի փոքր էլ նայես,դեմքիս անցք կբացվի,֊խռպոտ ձայնով ասաց Չոնն ու մի աչքը բացեց։
֊Ներիր,֊ծիծաղեց Թեն ու գլուխը հենեց Չոնի ուսին,միանգամից հայտնվելով ամուր ձեռքերի թակարդում։
֊Լա՞վ ես։
֊Արդեն հա,֊շշնջաց ու թույլ համբուրեց պարանոցը։
Չոնը միանգամից հետ քաշվեց ու անհանգիստ նայեց տղային։
֊Արդե՞ն...գիշերը նոպա՞ ես ունեցել։
֊Ոչ,ոչ,֊նուրբ ժպտաց,֊ուղղակի անհանգիստ էի,մտածում էի կխոսես այն մարդու հետ ու միանգամից այստեղ կգաս։
Երեկվա դեպքերը մեկը մյուսի հետևից հայտնվեցին Չոնի գլխում։Դառը իրականությունը ստիպեց խոժոռվել,այնպես,ինչպես խոժոռվում են ֆիզիկական ցավից։
֊Չոնգո՞ւկ,֊երկու ձեռքերի մեջ առավ ալֆայի դեմքը։
֊Արի այսօր դուրս չգանք սենյակից,֊ալֆան շշնջաց ու շոյեց մեջքը։
֊Չիմինը կբարկանա։
֊Չի բարկանա,֊համոզված էր։
֊Դե,ես դեմ չեմ,֊ժպտաց։
Աչքերը փայլում էին,ժպիտը լայն էր ու անկեղծ։
Չոն ուզում էր գրկել ու ամբողջ աշխարհից պաշտպանել օմեգային,պինդ սեղմել կրծքին ու երբեք բաց չթողնել։
Մոտեցավ,որ համբուրի,բայց օմեգան ձեռքով ինքն իր բերանը փակեց։
֊Առավոտյան շնչառություն,֊մրմնջաց։
֊Ինձ համար մեկ է,ուզում եմ համբուրել քեզ,֊ասաց ու թույլ կծեց բերանը փակող մատներից մեկը։
Երբ օմեգայի շուրթերը երևացին մատների տակից,անմիջապես ալֆայի ատամների գրոհին արժանացան։
Համբուրում էր,լիզում,կծում,ստիպում էր հևալ ու փակ կոպերի տակ հրավառություն էր առաջացնում։
Թեն սկզբում ժպտում էր,փորձում էր հասցնել ալֆայի շարժումների արագության հետ,բայց հետո թուլացավ ու <<ղեկը>> ալֆային թողեց։
Ներսում քիչ֊քիչ ինչ֊որ տարօրինակ զգացողություն բուսնեց։
Չէ,թիթեռնիկները չէին,
տագնապ էր...
Հետ քաշվեց,նայեց ալֆային,խոժոռվեց,
քանի որ դիմացինի աչքերում տխրություն տեսավ։
֊Ի՞նչ է կատարվում։
֊Խոստմանդ մասին հիշո՞ւմ ես։
Թեն էլ ավելի լրջացավ,բայց գլուխը դրական շարժեց։
֊Ուզում եմ նորից խոստանաս,֊համբուրեց ճակատը,֊որ ինչ էլ լինի,ինչ իրավիճակում էլ հայտնվես,դուրս կգաս դրա միջից...հաղթած։
֊Այնպիսի տպավորություն է կարծես հրաժեշտ ես տալիս,֊նյարդային քմծիծաղեց։
֊Խոստացիր,որ հանուն ինձ կապրես...
Այս խոսքերը դարձան օմեգայի լրիվ շփոթության ու վերջնական հուսահատության պատճառը։
֊Ուրեմն նույնն էլ դու խոստացիր,֊շշնջաց՝չկարողանալով պահել արցունքները։
Ալֆան երկու ձեռքերի մեջ առավ փոքրիկ դեմքն ու բթամատերով մաքրեց արցունքի կաթիլները։
֊Խոստանում եմ արծաթափայլիկ,֊համբուրեց թաց շուրթերը։
֊Ես էլ եմ խոստանում,֊շշնջաց Թեն ու զարմացած նայեց դիմացինի այտերի վրայով գլորվող կաթիլներին։
Այլևս ոչինչ չասացին,իրար ամուր գրկել էին ու ժամանակ առ ժամանակ համբուրվում էին,թաց...արցունքներից։
Բառերն այլևս տեղ չունեին,միայն հպումներն ու հայացքներն էին,որ կլանում էին մեկը մյուսից,փորձելով ապագայի համար հիշողության փոքրիկ պաշար ստեղծել։
Կես ժամ անց օմեգան խոսեց.
֊Ե՞րբվանից ես սկսել ծխել։
֊Օհ,ներիր,֊Չոնը մեղավոր նայեց դիմացինին։
֊Բան չկա,֊թույլ ժպտաց։Ինչքան էլ իրեն հակացուցված էր որևէ առնչություն ունենալ ծխի,առավել ևս ծխախոտի ծխի հետ,դա Չոնի մի մասնիկն էր,որն արհամարհել կամ էգոիստաբար կռվել չէր կարող։
֊13 տարեկանից,այդ ժամանակ...
Սկսեց պատմել։Անդադար խոսում էր,պատմում,հիշում էր տխուր ու ուրախ դեպքերը,որոնցից շատերը Թեին ծիծաղեցնում էին։
Նայում էր Չոնին,ուշադիր հետևում էր ամեն մի շարժումին,կլանում էլ ձայնը...
Հասկանում էր,վերջին անգամ է տեսնում։
Իսկ Չոնն ուղղակի դիպչում էր,որտեղ պատահի,ուղեղում գծագրում էր փոքրիկ ու գեղեցիկ մարմինը։
Երկար զրույցներից հետո օմեգան, ինքն էլ չհասկացավ,թե ինչպես, քնեց։
Քնեց ալֆայի գրկում,նրա շուրթերը իր ճակատին։
Բայց արթնացավ մենակ,արցունքն աչքերին ու ծանրությունը սրտում։
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...