Համբույրից հետո երկու օր էր անցել։Տղաները իրար տեսնում էին միայն ճաշարանում ու բակում,բայց մոտենալ գոնե երկու բառ փոխանակել չէին կարողանում։Միշտ որևէ մեկը խանգարում էր։
Այսօր էլ,երբ Չիմինը Թեին կանչել էր իրեն օգնելու,Չոնը հիասթափված մտել էր սենյակ,պառկել Մինգյույի կողքին ու դուրս չէր գալիս։
֊Ի՞նչ ես կարծում,եթե անչափահասի հետ քնեմ,ինձ կդատե՞ն։
Մեծը բարձրացավ արմունկների վրա ու կկոծած աչքերով նայեց նրան։
֊Չոնգուկ դու հիմա՞ր ես։Դու ինքդ ես անչափահաս,ու պատմածներիցդ հասկացվում է,որ բացարձակ միամիտ ու անմեղ գառնուկ չես։Եթե քեզ դատեին,ապա վաղուց պետք է արած լինեին։
Չոնը պտտվեց փորի վրա,դեմքը սեղմեց բարձին ու գոռաց՝ոտքերը թափահարելով։
֊Այլևս դիմանալ չի լինում,֊տեղից բարձրացավ ու նստեց,֊կամ պետք է դուրս գամ այստեղից ու մեկին գտնեմ,կամ էլ...
֊Կամ էլ պետք է մեր սուրբ Թեհյոնին պղտորես,֊շարունակեցՄինգյուն։
֊Չեմ կարծում,որ սուրբ է,բայց...,֊Չոնը կանգ առավ՝նկատելով Մինգյույի զարմացած հայացքը,֊ֆիզիկապես չէ,հոգեպես...
֊Ի՞նչ ի նկատի ունես։
֊Մինգյու...,֊հարմար տեղավորվեց ու շուրթերը լիզելուց հետո շարունակեց,֊հույս ունեմ չես ծիծաղի,բայց...երբ միասին ենք,նա իրեն այնպես է պահում ասես ալֆան ինքն է,իսկ ես դեռահաս օմեգայի պես կարմրում եմ ամեն մի հայացքից ու հպումից։
Դեմքը ձեռքերով շփեց ու բացեց,բայց վախեցած հետ գնաց,քանի որ Մինգյուն մոտեցել ու ուշադիր դեմքին էր նայում։
֊Ի՞նչ հպումի մասին է խոսքը,֊աչքերն այնքան մեծ էին,որ թվում էր,թե հիմա սև ու անծայրածիր խոռոչները Չոնին կուլ կտան,֊նա քեզ դիպչե՞լ է,դո՞ւ ես նրան կպել,ո՞ր մասում,ինչպե՞ս,ինչո՞ւ...
֊Մենք համբուրվել ենք,֊արագ ասաց Չոնը,ավելի շատ նրա համար,որ դիմացինը ձայնը կտրի։
֊Գրո՜ղը տանի,֊ձեռքը դրեց շուրթերին ու հետ գնաց,֊ճի՞շտ ես ասում,֊Չոնը գլուխը վեր ու վար արեց,֊այ քեզ բա՜ն։Իսկ հետո՞,֊նորից մոտեցավ։
֊Հետո նա պառկեց քնելու,իսկ ես գնացի լոգարան,֊ուսերը թոթվեց։
֊Այդքա՞նը֊հիասթափված նայեց դիմացինին։
֊Ինչ է,մտածում էիր միանգամից ինչ֊որ բա՞ն կլինի։
֊Դե,անկեղծ ասած՝այո,֊քաղցր ժպտաց։
֊Կարող էր լինել,բայց...նա դեռ պատրաստ չէ՞...
֊Ի՞նձ ես հարցնում։
֊Չգիտեմ,֊նվվաց ու ընկավ ընկերոջ վրա,֊չգիտեմ Մինգյու,մահու չափ ցանկանում եմ նրան...մանավանդ համբույրից հետո...պտտվեց,գլուխը դրեց ընկերոջ որովայնին ու աչքերը փակեց,֊երբ տեսա կարմրած շուրթերը ու փայլող աչքերը...աստված իմ,իսկ մարմինը...
֊Գրողը տանի,ես է՞լ եմ այսպես տխմարանում,երբ Չիմինի մասին եմ խոսում,֊ինքն իրեն խոսեց Մինգյուն։
֊Մինգյու,֊նայեց տղային,֊այս ամենը նշանակում է,որ սիրահարվե՞լ եմ,֊ժպտաց։
֊Ոչ,֊այնքան լուրջ էր,որ Չոնի ժպիտը մարեց։
֊Դու գժվել ես ընկերս,֊ժպտաց՝Չոնից պատասխան ժպիտ ստանալով։
Մի քանի րոպե լուռ պառկելուց հետո,Չոնը արագ վեր կացավ՝մեծին հանկարծակիի բերելով ու գնաց դեպի դուռը։
֊Ո՞ւր ես գնում։
Դուռը ալֆայի հետևից շրխկաց։
Թեև Մինգյուն պատասխան չստացավ,միևնույմ է պարզից էլ պարզ էր,թե ալֆան ում մոտ էր շտապում։
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...