Թեհյոնն արթնացավ երեկոյան,
մթնշաղին,երբ բոլորը մանկատան բակում նստած զրուցում էին,ավելի կոնկրետ ծանոթանում Չոնգուկի հետ։
Վերջինս,երբ վեր նայեց ու պատուհանի մոտ նկատեց՝ իրենց նայող օմեգային,արագ կանգնեց ու ներեղություն խնդրելուց հետո,գնաց ներս։
Օմեգային նույն տեղում կանգնած գտավ,ձեռքերը ծալել էր կրծքին ու դուրս էր նայում։
֊Թեհյոն...,֊անունը բարձրաձայնելուց մարմինը փշաքաղվեց։
Չէր էլ պատկերացնում,որ նույնը տեղի ունեցավ օմեգայի փոքրիկ մարմնի հետ։
Օմեգան պտտվեց։
֊Ինչո՞ւ եկար հյոն,֊ձայնը քնելուց հոտո խռպոտ էր։
Նորից այդ <<հյոն>>֊ը,այն էլ այդ փամփլիկ շուրթերից։
Գրողը տանի Չոնգուկ,ինչի՞ մասին ես մտածում։
Ալֆան գլուխը թափահարեց,ասես ուզում էր հիմար մտքերը դուրս նետել և թույլ ժպտաց։
֊Ուզում էի իմանալ՝ոնց ես։
֊Լավ եմ,֊պատասխանեց ու հայացքը թեքեց։Դիմացինի աչքերի մեջ նայել չէր կարողանում,մի տեսակ ամոթ էր զգում։
֊Ըըմ,֊ալֆան շուրթերը լիզեց։Դիմացինի պահվածքը անտանելի ցանկություն էր առաջացնում։Չէ,ԱՅՆ ցանկությունը չէ,ուղղակի գրկել էր ուզում,միայն ու միայն գրկել,ոչ մի պղտոր մտքեր,
ըհըըմ,֊լավ է,ուրեմն...գնամ։
Պտտվեց,որ դուրս գա,բայց Թեհյոնի ձայնը կանգնեցրեց։
֊Հյոն...սպասիր։
<<Դե լա՜վ էլի>>
Պտտվեց ու ժպտաց։
֊Կներես առավոտվա համար,֊Թեն նորից հայացքը կախել էր,իսկ Չոնը խոժոռվեց,֊և շնորհակալ եմ...
֊Կարիք չկա Թեհյոնա,֊ինչո՞ւ այդքան նուրբ հնչեց,գրողը տանի,֊կարևորը հիմա լավ ես։
Օմեգան նայեց տղային ու թույլ ժպիտ նկարվեց շուրթերին։
<<Փամփլիկ շուրթերին>>...
Անհարմար լռություն տիրեց,որի ընթացքում օմեգան զբաղված էր պատերը ուսումնասիրելով(որոնց վրայի ամենափոքր կետիկն անգամ անգիր գիտեր,բայց ներկա պահին ամենահետաքրքիր զբաղմունքն էր),իսկ Չոնը ուսումնասիրում էր օմեգային։
Նիհարիկ մարմինը,սլացիկ ոտքերը,բարակ գոտկատեղն ու սպասվածից լայն,բայց ոչ պակաս գեղեցիկ ուսերը։Պարանոցի ու դեմքի մասին խոսք անգամ գնալ չէր կարող,ավեստի գլուխգործոց էին,իսկ արծաթափայլ մազերը...
<<Հետաքրքիր է բնակա՞ն են,թե՝ոչ>>։
֊Ինչո՞ւ արծաթափայլիկ,֊մրմնջաց օմեգան,բայց Չոնը լսեց։Լսեց ու քարացավ,երկար լեզուն,որը տեղի ու անտեղի խոսել գիտեր,հետ քաշվեց ու հրաժարվեց շարժվել։
Երբ ալֆայի լռությունը երկար տևեց,Թեն հայացքն ուղղեց դեպի տղան։
֊Ինչի՞ մասին է խոսքը,֊այո Չոն,ապրես,ամեն հասկանալի ու անհասկանալի պահերին միացնում ենք տխմարի ռեժիմը։
֊Առավոտյան ինձ այդպես դիմեցիր,֊օմեգային դուր էր գալիս դիմացինի շփոթված վիճակը։
֊Երևի սխալ ես հիշում,֊Չոնը մեկ քայլ հետ գնաց։
֊Իրո՞ք,֊Թեի ձախ հոնքը վեր բարձրացավ։
֊Ըհըմ,֊գլուխն արագ֊արագ վեր ու վար արեց ու դուռը բացեց,֊ես...գնա՞մ...այո...
Արագ դուրս թռավ սենյակից,
օմեգային թողնելով մենակ...կարմրած ու ժպտացող օմեգային...
ВЫ ЧИТАЕТЕ
Քո շունչը...
Fanfiction...եթե շնչել,ապա միայն քեզ հետ,քո կողքին,քեզանով՝կլանելով քո բույրը,քո շունչը... ...եթե խեղդվել,ապա միայն քո համբույրից,քո հպումներից՝ նայելով աչքերիդ մեջ ու ժպտալով...