🌬 14

35 2 0
                                    

֊Քեզ լա՞վ ես զգում։
Ալֆան նստած էր օմեգայի մահճակալին ու խաղում էր իր ծնկներին պառկած տղայի մազերի հետ։
֊Այդ հարցն այլևս չտաս,֊մռթմռթաց օմեգան,֊երբ քեզ հետ եմ,ինձ աշխարհի ամենաառողջ մարդն եմ զգում։
Չոնը ժպտաց։
Հաճելի էր նման բան լսել,մանավանդ,երբ ասում է մեկը,ում հանդեպ դու ինքդ անտարբեր չես/սիրահարված ես/սիրում ես։
Դեռ չէր որոշել այս երեք տարբերակներից որն է իրենց համապատասխանում։
Գիտեր,որ օմեգան իրեն սիրահարված է,այդ հայացքները,հպումները ու ամեն պատասխան քայլից կարմրելը ուրիշ ոչնչի արդյունք լինել չէին կարող։
Իսկ ի՞նքը...ի՞նքն ինչ է զգում։
Հաստատ զգում է,բայց կոնկրետ ասել ու նկարագրել չի կարող։
֊Թե,կարո՞ղ եմ մի հարց տալ։
֊Ըհըմ,֊աչքերը փակ էին,շուրթերին թույլ ժպիտ կար։
֊Երբվանի՞ց է սկսվել աթման։
Թեի ժպիտը կորավ։Աչքերն էլ բացվեցին,զարմացած հայացքն ուղվեց դիմացի պատին։
֊Ինչո՞ւ ես հարցնում։
Ալֆան զգաց,թե ինչպես են փոքրի մկանները լարվում,հասկացավ՝
վախենում է։
֊Ներիր,եթե չես ուզում կարող ես չպատասխանել։
Սենյակի լռության մեջ լսվում էին միայն դրսից եկող ծղրիդների ծղրտոցը։Չոնը նայեց մթնշաղին,մտածելով՝որ այդ ծղրտոցը իրենց սիրո երգն է դարձել։
֊Թե կոնկրետ երբ է սկսվել չգիտեմ,֊Թեն խորը շունչ քաշեց ու շարունակեց,֊ինչ ինձ հիշում եմ եղել է,դպրոցում էր հաճախակի լինում,դե միշտ նյարդայնանում էի կամ էլ...
֊Նեղացնում էին,֊շարունակեց Չոնը՝ատամները սեղմելով։
֊Մայրիկներս էլ երևի հոգնել էին ամեն անգամ օրվա պատահական ժամի իմ հետևից վազելուց,դրա համար ինձ այստեղ բերեցին,֊աչքերը լցվեցին,բայց արցունքներին թույլ չտվեց դուրս հոսել,֊սկզբում անընդհատ իրենց էի սպասում,հետո,երբ հերթական առավոտ աչքերս բացեցի,հասկացա,
որ չեն գալու,որ ուղղակի հրաժարվել են,առանց խղճի խայթ զգալու,֊չկարողացավ,արցունքի կաթիլները գլորվեցին,֊հիմա երևի այլ երեխա ունեն,նրան են սիրում,֊նստեց,արցունքները երկու ձեռքերով մաքրեց ու քմծիծաղեց,֊հուսամ հիվանդ չէ ու գոնե նա է արժանի ծնողների հետ մեծանալուն։
֊Դու էլ ես արժանի,֊Չոնը մոտ քաշեց օմեգային ու սեղմեց իր կրծքին,֊դու ավելիին ես արժանի քանի նրանք,ամենաին ես արժանի դու Թե,֊համբուրեց գլուխը ու սկսեց շոյել մեջքը,֊նրանք աշխարհի ամենամեծ սխալն են գործել քեզ իրենցից հեռացնելով,իրենք իրենց զրկել են արևի կտորից։
Թեն թույլ ծիծաղեց։
֊Մտածում էի կոպիտ ու բռիի մեկն ես,փաստորեն ռոմանտիկ ես։
֊Պահը փչացրիր,֊ձևացրեց թե նեղացել է ու շուրթերը հավաքեց։
Թեին էլ նման հնարավորություն էր պետք,բարձրացավ ու թույլ համբույր թողեց դրանց վրա՝Չոնին հանկարծակիի բերելով։
֊Դե դե,այդ ինչ երեխայական հպումներ են,նորմալ համբուրիր, թե չէ...
Չհասցրեց շարունակել,երբ Թեի շուրթերը կանգնեցրեցին նրան։
Թեն տղամարդկությունը ձեռքը վերցրեց ու լեզուն դիմացինի շուրթերի վրայով սահեցրեց՝դող պարգևելով թե՛ իրեն,թե՛ ալֆային։Վերջինս աչքերը մեծացրած նայեց դիմացինին։
֊Նորից,֊շշնջաց ու նայեց թե ինչպես է օմեգան աչքերը փակ նորից համբուրում ու լիզում իր շուրթերը։
Թեն հետ քաշվեց,շունչը կտրվում էր,բայց հաճույքից,աչքերը չէր բացում,վախենում էր նայել տղային ու չդիմանալ։
֊Էլի...,֊լսվեց Չոնի շշուկը ու Թեն նորից առաջ նետվեց,այս անգամ պատասխան համբույր ստանալով։
Քիչ֊քիչ հայտնվեցին անկողնու կենտրոնում պառկած։Չոնն անմոռաց համբուրում ու թուլ կծում էր դիմացինի՝ արդեն ալ կարմիր շուրթերը։
Թեն մի պահ քարացավ ու սկսեց ծանր  շնչել։Չոնը հետ քաշվեց,իր քթով շոյեց  դիմացինի քիթը ու շշնջաց։
֊Շնչիր Թե,֊օմեգան բերանը բաց ու խուփ էր անում,֊հանուն ինձ,֊համբուրեց այտը ու սեղմեց ձեռքը,֊խնդրում եմ։
Թեն միանգամից արտաշնչեց,
արցունքների կաթիլները դուրս հոսեցին,հերթով հանդիպելով ալֆայի շուրթերին։
֊Ամեն անգամ,երբ զգում ես,որ չես կարողանում շնչել,հիշիր ինձ,հիշիր,որ կա մեկն ով քո շնչով է ապրում,֊ինքն էլ չգիտեր,թե ինչ է խոսում,բայց այս պահին այդ բառերն ամենաճիշտն էին հնչում,֊հիշիր ու ամեն ինչ արա,որ հաղթես...խոստացիր։
֊Չոնգուկ։
֊Խոստացիր Թեհյոն,֊համառեց։
֊Ես գիտեմ,որ նման դեպքերում կողքիս կլինես։
֊Խնդրում եմ...
֊Խոստանում եմ...
Շրթունքները նորից հանդիպեցին,այս անգամ ավելի խորը ու թաց համբույրով,ավելի էմոցիոնալ։Զգում էին այն անտեսանելի կապը,որը իրենց յուրաքանչյուր օրգան իրար էր միացնում,հոգին կարծես երկար փնտրտուքներից հետո գտել էր այն, ինչ փնտրում էր...
֊Այստեղ մնա,֊Թեի շշուկին հաջորդեց թույլ հևոցը,քանի որ ալֆան լիզեց քրտնած պարանոցը։
֊Իսկ եթե Չիմինը նորից բարկանա,֊քմծիծաղեց ու մի ձեռքը վերնաշապիկի տակ անցկացրեց,֊չե՞ս վախենում։
֊Գրողի ծոցը թող...գրողը տանի,֊գալարվեց,երբ ալֆան շորի վրայից կծեց կուրծքը,֊Չոնգուկ...
Նույն պահին սենյակի դուռը թակեցին ու թակողը Չոնի կողմից ամենավատ հայհոյանքներին արժանացավ։
Թեն արագ սավանի տակ մտավ ու մեջքով դեպի դոււռը պտտվեց,իսկ ալֆան գնաց դեպի դուռը։
Չիմինն էր։
֊Հյոն,ինչ է դու գիտե՞ս,թե երբ ենք քո մասին խոսում։
֊Բամբասո՞ւմ էիք,֊ասաց Չիմինը արհամարհելով ալֆայի կարմիր շուրթերն ու խառնված մազերը։
֊Նման մի բան,֊ծոծրակը քորեց ու ծիծաղեց։
֊Քեզ մոտ մարդ է եկել։
Չոնը զարմացած մեծին նայեց։Իսկ պառկած օմեգան լարվեց։
֊Ո՞վ։
֊Ասաց,որ անունը Նամջուն է,Կիմ Նամջուն։
Չոնը սարսռաց։

Քո շունչը...Место, где живут истории. Откройте их для себя