🌬 9

32 1 0
                                    

Դռան հետևում,արցունքոտ աչքերով կանգնած էր Թեհյոնը,ում տեսքից դռան մոտ վազած Չոնգուկի ներսը կծկվեց,և բարկացած Չիմինը։
֊Նորից ակա՞նջ էիր դնում,֊փոքր օմեգային նայելով ասաց Մինգյուն։
֊Ձայնիդ տոնը փոխի՛ր,֊Չիմինի կոպիտ տոնից այլֆայի մարմնով դող անցավ,այս անգամ վախից,֊Չոնգուկ,֊դիմեց մյուս ալֆային,ով անթարթ նայում էր գլուխը կախած Թեհյոնին,֊Թեհյոնին իր սենյակ տար։
֊Ոչ,֊դողացող ձայնով ասաց Թեն,բայց արագ ձայնը կտրեց,երբ Չոնը բռնեց ձեռքը։Մատները դողում էին։
֊Գնանք։
Տղաների գնալուց հետո,Չիմինը Մինգյույին սենյակ հրեց ու դուռը իրենց հետևից ծածկեց։
֊Կուզենայի հիմա փականը պտտեիր ու համբուրեիր ինձ,֊ալֆան քմծիծաղեց,֊բայց բարկացած դեմքիցդ հասկանում եմ,որ  նման բան  չի լինի։
֊Ի՞նչ էիք խոսում,որ Թեն նման վիճակում էր,֊արհամարհելով փոքրի ասածը՝ասաց Չիմինը ու ձեռքերը կրծքին  խաչեց։
֊Թող ականջ չդներ...
֊Մինգյո՛ւ։
֊Նրա հիվանդությունից,Չոնը կարծես թե հրապուրվել է գեղեցիկ դեմքով,ես էլ նրան ասում էի,որ փոքրիկն ուղղակի բեռ կլինի և...
Չհասցրեց շարունակել,երբ այտին ցավ զգաց։
Փոքրին ապտակելուց հետո,իր ձեռքն ավելի շատ ցավեց,բայց ներսում զգացածին չէր հասնի։
֊Չփորձես նման բան ասել,֊գոռաց օմեգան,֊երբեք Մինգյու,լսո՞ւմ ես։
Ալֆան բռնել էր այտն ու ոչինչ չարտահայտող հայացքով նայում էր դիմացինին։
֊Եթե ես հիվանդ լինեի,ի՞նչ կանեիր,֊ալֆայի դեմքը խոժոռվեց,կարծես հարված ստանար,֊բաց կթողնեի՞ր։
֊Երբեք,֊առանց մտածելու։
֊Հիվանդները սիրելու ու սիրվելու իրավունք ունեն Մինգյու,եթե դու ինքդ բաց չէիր թողնի,ապա ինչո՞ւ ես Չոնին սխալ խորհուրդներ տալիս,֊ալֆան մեղավոր հայացքը գետնին գցեց,֊վերջ տուր հիմար մտածելակերպիդ,ու մյուսներին ուրիշ աչքերով սկսիր նայել,կտեսնես,որ ինքդ էլ ես փոխվում ու դեպի լավը։
Չիմինը չսպասեց,որ տղան որևէ բան ասի,պտտվեց ու դուրս եկավ։
Չնայած կուզեր հետ դառնալ ու կրծքին սեղմել շփոթված տղային։
Բայց պետք չէ,թող դաս լինի,թող հիմա նեղվի,բայց հետո նույն սխալը նորից չի կրկնի։

Քո շունչը...Место, где живут истории. Откройте их для себя