🌬 17

31 2 0
                                    

4 տարի անց
֊Հյոն,այլևս չեմ կարողանում,ուղեղս հրաժարվում է աշխատել։
Ալֆան գլուխը շրխկոցով սեղանին գցեց,հետո էլ ինքն իր գլխին տվեց,քանի որ ճակատը կարմրեց։
֊Դե,դե...ծուլանում ես Չոնգուկ,֊ծիծաղելով ասաց աշխատասենյակի մյուս ծայրին դրված բազկաթոռի մեջ նստած Նամջունը։
֊Ինձ թվում է կարելի է գոնե մի անգամ ծուլանալ,֊նայեց մեծին ու խորամանկ ժպտաց,֊կարո՞ղ եմ այսօր Յունգիի վրա գցել ամեն բան ու գնալ։
֊Ինչ ուզում ես արա,֊հոգնած ասաց Նամջունը,֊միայն թե այդպես մի նայիր ի սեր Աստծո։
Չոնգուկը ժպտաց ու զանգ տվեց քարտուղարին,ով մեկ րոպե անց կանգնած էր Չոնի դիմաց ու մռայլ հայացքով լսում էր նրա բացատրությունները։
֊...ինքդ էլ գիտես,որ քեզ շատ եմ սիրում,֊բռնեց օմեգայի ձեռքը...
֊Գնա գրողի ծոցը Չոնգուկ,֊Յունգին,ով Չոների գործարանում էր աշխատում դեռ այն ժամանակ,երբ մեծ Չոնը ողջ էր,աչքերը պտտեցրեց ու հարվածեց փոքրի ծոծրակին։
֊Շնորհակալ եմ փոքրիկ,֊չնայած ցավին,ժպիտը դեմքին գրկեց օմեգայի գոտկատեղն ու համբուրեց այտը։
֊Օօօ,ինչ գեղեցիկ կադր,֊լսվեց Նամջունի ձայնը՝ստիպելով մյուս երկուսին իրեն նայել,֊սա Հոսոկին եմ ուղարկելու,֊ծիծաղեց՝նկատելով Յունգիի կարմրած այտերը։
֊Ուզում ես ինձ սպանի՞,֊Չոնը միանգամից մի կողմ քաշվեց՝
վրդովված հայացքը Նամջունից չկտրելով։
֊Հապա ինչո՞ւ ես ուրիշների օմեգաներին համբուրում ՓՈՔՐԻԿ,֊Նամջունը ծիծաղեց,իսկ Յունգին բոլորին հայհոյելով դուրս գնաց։
֊Յունգի՛,գրողը քեզ տանի,օմեգա ես,բառերդ չափավորիր,֊բարկացավ մեծը։
Չոնգուկը բարձր ծիծաղեց ու դուրս եկավ սենյակից։
Գործարանից դուրս եկավ ու մեքենան նստեց։
Դեմքի ժպիտը կորավ,ծանր հառաչեց,խորը շունչ քաշեց ու շարժիչը միացրեց։
Տան լուսավոր պատերը ուրախություն չէին պարգևում,ոչինչ ուրախություն չէր բերում։
Արդեն չորս տարի,դեռ ավելին...
Հագուստը փոխեց,մեկ բաժակ սուրճ խմեց ու հեռախոսը ձեռքն առավ։
Ընդհամենը մեկ զանգ,կես ժամ ու երկու օմեգաները հայտնվեցին Չոնի անկողնում։
Շոյում էին,համբուրում,դրանցից իրենք էլ էին հաճույք ստանում։Հետո էլ հևում էին Չոնի օրգանի վրա նստած։
Երբ ալֆան հոգնում էր հիմար խաղերից,ուղղակի պտտում էր ու առանց խնայելու օգտագործում էր։
Ինքն իրեն ստիպում էր աչքերը չփակել,քանի որ կոպերի տակ այն լուսավոր պատկերն էր հայտնվում՝արծաթափայլ մազերը,քառակուսի ժպիտը,դեմքի խալերը,սիրահարված աչքերը...
Չէր էլ կարող պատկերացնել,որ օմեգան այդքան կարևոր տեղ ունի կյանքում,ընդհամենը մի քանի օր էր ճանաչել,բայց արդեն չորս տարի չէր կարողանում ուղեղից հանել։
Ավարտելուց հետո, օմեգաներին դուրս հանեց ու պառկեց բազմոցին,ինչպես ամեն անգամ։Կեղտոտ անկողին վերադառնալ ու այնտեղ քնել չէր կարողանում,ինքն իրենից զզվում էր։
☆☆☆
֊Բարի լույս,ուրիշի օմեգաներին <<փոքրիկ>> անվանող փսլնքոտ։
Չոնը՝աչքերը փակ,ծիծաղեց ու հեռախոսը ականջից հեռու տարավ։
֊Ես էլ քեզ եմ սիրում Հոսոկ հյոն,֊մրմնջաց։
֊Հետույքդ անկողնուց կտրիր,քեզ կարգի բեր ու  իմ սրճարան արի։
֊Պատրաստվում ես սպանե՞լ։
֊Դեռ ոչ,դա հետո,հիմա ինձ պետք ես,արագ,֊վերջին բառը դիտմամբ գոռաց՝ստիպելով փոքրին խոժոռվել,ու անջատեց։
Ալֆան մի քանի րոպե հեռախոսը ականջին դրած պառկած մնաց,ապա վեր կացավ ու մտավ լոգարան։
Տեսքը մեղմ ասած անտանելի էր...
Արագ լոգանք ընդունեց,իրեն կարգի բերեց ու տասը րոպե հայելու դիմաց անցկացնելուց հետո՝դուրս եկավ։
Ընկերոջ սրճարան հասնելու համար քսան րոպե պահանջվեց։
Մտավ ներս,հայացքով ընկերոջը գտավ,ով երկու տղաների հետ նստած զրուցում էր,ու ժպտաց։
Հոսոկը վեր կացավ ու ինչ֊որ  բան ասելով տղաներին,որոնց դեմքերը Չոնը չէր տեսնում,մոտեցավ փոքրին։
֊Նայում եմ սիրուն դեմքիդ ու ուզում եմ ջարդել,֊ժպտաց ու ինքն էլ ծոծրակին հարվածեց։
֊Ձեզ մոտ սովորությո՞ւն է փոքրերի ծոծրակին հարվածելը,֊շփեց ցավող հատվածը։
֊Լռիր,֊խիստ նայեց,բայց փոքրը լավ հասկանում էր՝կատակում է,֊լավ Չոնգուկ,լսիր...այնտեղ ձեր գործարանից հետաքրքրվող մեկն է նստած, հորս ընկերոջ տղան է,ուզում է մեծ քանակությամբ կահույք պատվիրել։
֊Օու,֊Չոնը ժպտաց,֊կապույտ մազերո՞վն է,թե կողքինը։
֊Կողքինը,կապտահերը նրա օմեգան է։
֊Պարզ է,֊շշնջաց ու գնաց սեղանի մոտ։
Չգիտես,թե ինչու սկսեց դողալ,ոտքերը չէին ենթարկվում,իսկ սիրտի աշխատանքը,կարծես անորոշություն զգալով՝արագացավ։
Ուզում էր պտտվել ու փախչել,բայց ինչո՞ւ։
֊Լա՞վ ես,֊Հոսոկի ձեռքը ընկավ ուսին։
Հասել էին սեղանի մոտ,սևահեր ալֆան կանգնել էր ու ձեռքը մեկնել,բայց Չոնը քարացել ու անթարթ նայում էր կապտահեր օմեգային։
֊Անունս Մինհո է,֊Չոնից պատասխան չսպասելով ասաց ալֆան,֊նա էլ իմ նշանածն է՝Թեհյոնը...

Քո շունչը...Место, где живут истории. Откройте их для себя