Մաս1

922 35 5
                                    

Երբ պարի ուսումնարանից եկա տուն,սովորության համաձայն առանց ինձ սպասելու սկսել էին ընթրել։Հայրս և քույրս լուռ ընթրում էին,իսկ եղբայրս ինչպես միշտ տանը չէր,և միայն վերջում միացավ մեզ։Առաջ մեր սեղանին դնում էինք հինգ ափսե։Հիմա արդեն չորս ափսե,իսկ նա գուցե մեկ ուրիշ տեղ երրորդն է դարձել։Ես չեմ մեղադրում,բայց մոր մասին պատկերացումները սահմանափակ են ինձ համար։Մենք այդ թեմայով ընդհանրապես չենք խոսում,բայց ինձ շատ է հուզում այդ թեման։
Եղբայրս՝Դանիելը գալուն պես խախտեց լռությունը։
-Վաղը պատրաստվում եմ ձեզ ծանոթացնել իմ ընկերուհու հետ։
-Վերջապես,բայց մի տեսակ չեմ հավատում,-ասաց հայրս։
-Դե եթե բանն հասել է մեզ ծանոթացանելուն ուրեմն լուրջ է,-մեջ մտավ քույրս։
Նորից տիրեց լռություն։Մենք շատ չենք խոսում,ամեն մեկն իր մտքերով է տարված։Դանին ավարտել է մագիստրագուրան,իսկ Ավան երրորդ կուրսում է սովորում։Ես ավարտական դասարան տեղափոխվեցի։
Հիմա իմ ուշքն ու միտքը Դանիի ընկերուհին է։Տեսնես սիրու՞ն է,ինձանից է՞լ,չէ՛ շատ-շատ Ավայից սիրուն լինի։Ավան էլ՝քույրս,ընկեր ունի բայց ես պատահական եմ նրանց տեսել,ու Ավան չգիտի։
Ընթիքից հետո ես բարձրացա իմ սենյակ։Երբ պատրաստվում էի քնել Ավան ներս մտավ.
-Այսօր ի՞նչ արեցիք,-հարցրեց հետաքրքրությամբ։
-Միքայելն այօր մեզ հրաժեշտ տվեց,ասաց,որ որպես գլխավոր բալետմայստեր հրավիրել են արտասահման։Ես չեմ պատկերացնում,թե առանց նրա ինչ ենք անելու։
-Նոր ղեկավար ե՞ք ունենալու։
-Ուհի,Ավա՛։Միքայելն ասաց,որ աղջիկ է լինելու։
-Իսկ ինչ ես մտածում ինչպիսի՞ն է Դանիի ընկերուհին։Ուզու՞մ ես ծանոթանալ։
-Ես ավելի շատ ուզում եմ ծանոթանալ քո ընկերոջ հետ։
-Ի՞մ,բայց ես ընկեր չունեմ,-շփոթված պատասխանեց Ավան։-Չէ՛ ես ընկեր չունեմ։
-Չէ,իհարկե չունես։
-Քիչ երևակայիր։
-Բարի գիշեր։
Արագ քայլերով դուրս եկավ սենյակից։Իսկ ինչ վերաբերվում է Դանիին կասկած չունեմ,որ լավ ընկերուհի ունի։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя