Մաս7

300 28 6
                                    

-Լիզիիիի,արթնացիր և փայլիր։ Գուշակեք,թե ո՞վ էր ինձ արթնացնում։Իհարկե Դանիելը։
-Լիզի Էմիլին արդեն արթնացել է վեր կաց,որ ձեզ տանեմ ուսումնարան։
-Հա հիմա կգամ։
Առաջին անգամ ուզում էի շատ գեղեցիկ դուրս գալ տանից։Առաջին անգամ պատմության մեջ ես դիմահարդարվեցի՝առավոտյան քնելու փոխարեն։Առաջին անգամ ոլորեցի մազերիս ծայրերը։
Իհարկե այս ամենը առաջին անգամ չէին կյանքում,առաջին անգամ էին առավոտյան։
Իջա ներքեւ Հայրիկն իրոք զարմացավ։
-Լիզի ես արդեն լուրջ կասկածներ ունեմ,որ քեզ հետ ինչ որ բան այն չէ։
-Չէ Պապ ջան ամեն ինչ կարգին է,ուղակի այսօր քննություն ունենք։
Դանիելը մեզ բերեց ուսումնարան։
-Լիզի դե արագ քայլիր չէ,որ քննության ես։
-Էմիլի մի ծաղրի։
-Ես շատ լուրջ եմ խոսում դու այսօր քննություն կհանձնես,որպեսզի դուրս չգա,որ տանը խաբել ես։
-Էմիլի՛։
-Դե ես ասացի։
Ու այդ պահին Ալեքսը եկավ ձեռքիցս բռնեց ու բաց չէր թողնում։
-Մենք պետք է խոսենք Լիզի։Ես չգիտեմ երեկ քեզ հետ ինչ էր կատարվում,դու զառանցում էիր։
-Ես ուշանում եմ չեմ կարող մնալ։
-Քեզ 10 րոպե ժամանակ,-ասաց Էմիլին ու գնաց։
-Էմիլի՛։
-Հա փաստորեն չես ուզում ինձ հետ խոսել։
-Ոչ։
-Իսկ ինչու՞։
-Կգաս այսօր դասի չնստենք ու զբոսնեք ամբողջ օրը։
-Ոչ,Լիզի դու դասի ես,ասեմ ավելին ունես 7 րոպե ժամանակ։
-Տես դու ինձ վերաբերվում ես ինչպես երեխայի։Ես զգում եմ,որ իմ կողքին եղբայրս է կանգնած ոչ թե իմ սիրած տղան։
-Ինչ ես խոսում։
-Ես քեզ սիրում եմ Ալեքս։
-Լիզի դու լռիվ գժվել ես։
-Դա ինչ է նշանակում։
-Լիզի դու իմ լավ ընկերներն ես և ոչ ավելին։
Ես չզսպեցի արցունքներս,դրանք գլորվեցին, և ես բառից բուն իմաստով փախա հանդերձարան։Եղբայր հա ինչի դու չէր նկատել...ես սկսեցի փոխվել։
Մտա դահլիճ ուշացած։Միացա խմբիս,քանի որ երկու օրից քննություն ունենք։
-Լիզի գնա՞նք տուն,-հարցրեց Էմիլին։
-Չէ ես չեմ ուզում դու գնա։
-Լավ ուրեմն արի միասին գնանք պաղպաղակ ուտելու։
Մենք գնացինք մոտակա բացօթյա սրճարանը։
-Էմիլի վաղվանից կսկսեն նաև մյուս դասերը։
-Ինչ է չես ուզում?
-Չգիտեմ։
-Լիզի,իսկ Ալեքսը...
-Ես ուղակի նրա լավ ընկերներից մեկն եմ։
-Լիզի ես չեմ հասկանում։
-Անգամ ես չեմ հասկանում։Թող լինի այնպես ինչպես ուզում է։
Ընթրիքին նորից բոլորս միասին էինք։Ես և հայրս,Դանիելն ու Էմիլին,Ավան և Ալենը։Մեզ հետ էին նաև Հենրին և Օլիվիան,նրանք Դանիի և Էմիլիի ընկերներն էին։
-Մենք որոշել ենք զույգերով գնալ քաղաքից դուրս մի քանի օրով։
-Դու՞ք,-հարցրեց հայրս։
-Ես,Ալենը և Հենրին։
-Իսկ որտեղ եք որոշել գնալ։
-Մեր ամառանոց։
-Լավ միտք է,-գոհ ասաց հայրիկը։
Այդ պահին ես մտածեցի,թե ինչքան լավ կլիներ,եթե ես և Ալեքսը նույնպես գնայինք։Այդ մտքից ես հուզվեցի,բայց ինձ ավելի հուզեց Դանիելի խոսքերը։
-Լիզի,ցավում եմ։Չնայած մեծ աղջիկ ես արդեն,իսկ դու մինչև հիմա կոպտում ես տղաներին։
Իմ հուզված վիճակին ավելացան Դանիելի խոսքերը,ես չդիմացա։Էմիլին դա զգաց մոտեցավ գրկեց։Ես սկսեցի լացել ու վազելով բարձրացա սենյակս։
-Ինչ պատահեց Լիզիին Էմիլի,-հարցրեց Դանիելը։
-Ավելի լավ է բարձրանաս և խոսես հետը ինձ թվում է ճիշտ ժամանակն է'։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя