Ես դուրս եկա ճաշարանից և քայլեցի դեպի շենքը,որտեղ մեր սենյակներն էին։Մտա սենյակ,բայց նրանք այնտեղ չէին։Միթե Կամիլան ստեց,որպեսզի չխոսեմ Ռայնի հետ?
Ուզում էի դուրս գալ երբ լսեցի Ավայի ձայնը.
-Լիզի հրաշալի սենյակ ունես։
Նրանք պատշգամբում էին։
Ես գրկեցի Ավային,Դանիելին,Էմիլիին։
-Ինչպե՞ս եք,-հարցրեցի ես նրանց։
-Այդ մենք քեզ պետք է հարցնենք,-ասաց Դանիելը,-ձեռքտ ինչ է եղել?
-Լուրջ բան չկա։
-Ինչպես թե լուրջ բան չկա,Դու այստեղ ես պարելու համար,եթե ձեռքտ վիրավոր է ինչպե՞ս ես պարելու:
-Վիրավոր է,բայց շարժել կարողանում եմ։
-Չես ուզում վերադառնալ?
-Դեռ մեկ օր է ինչ այստեղ եմ Դանիել,իսկ ինձ հրամայված է մնալ մի քանի շաբաթ։
-Բայց Հայրիկն էլ է քեզ կարոտել ու ինքն է խնդրել,որ քեզ հետ տանենք։
-Եթե կարոտել է թող ինքն էլ գա։Ես չեմ ուզում հետ գալ։
-Դու գիտես,-ասաց Դանիելը։
-Իսկ Ալեքսը?
-Ի՞նչ Ալեքսը,փակիր այդ թեման,-ասաց Դանիելը և դուրս եկավ սենյակից։
-Ավա՛...
-Ես էլ գնամ,-ասաց նա և դուրս եկավ։
-Դու էլ կարող ես գնալ,-ասացի Էմիլիին։
-Բայց ես չեմ ուզում։
-Ուրեմն ասա ուր է Ալեքսը հիմա։
-Նա մեկնել է մոր մոտ։Արի ես քեզ սկզբից պատմեմ... դե դու գիտես,որ քո Մայրը երգչուհի է...Նա հյուրախաղերի է մեկնել և այնտեղ է ունեցել Ալեքսին։Ճիշտ է Դանիելը ինձ խնդրել էր չպատմել,բայց դու պետք է իմանաս չէ՞։
-Իսկ ե՞ս։Ալեքսն ընդհամենը մեկ տարի է մեծ ինձանից։
-Դե Ալեքսի ծնվելուց հետո վերադարձել է։Քեզ ունենալուց հետո Ալեքսի հայրը հետ է կանչել նրան։Հայրտ իմացել է և արդեն դու գիտակցում ես ամեն ինչ չէ՞։
-Չէ,իսկ ինչու նա Ավաի հետ կապ չի պահել։
-Ավան նեղացել էր,որ քեզ թողնում է։
-Հյուրախաղերի,ամենաշատը 2 ամսով են գնում։
-Ես չգիտեմ,երևի իմացել է Ալեքսի մասին և կազմակերպել է ամեն ինչ,որպեսզի Հայրտ չիմանա։
-Շնորհակալ եմ,որ դու կաս Էմիլի,-ասացի ես և գրկեցի նրան։
-Այդ պահին Դանիելը դուռը բացեց.
-Էմիլի՛,Լիզին իմ քույրն է ինձանից շատ ես գրկում նրան։
-Այս անգամ ես եմ գրկել,-ասացի ես։
Նրանք գնացին և ես վերադարձա ճաշարան։Ռայնը այնտեղ չէր,և աղջիկներն այնտեղ չէին։Նրանց գտա մարզադահլիճում։
-Մեկ օր է ինչ այստեղ ես արդեն կարոտեցի՞ն քեզ,-ասաց Զոյան,երբ բոլորս միասին կանգնած էինք։
-Հորս բարկությունն անցել էր,ինձ առաջարկեցին վերադառնալ։
-Եվ դու վերադառնալու՞ ես,-ասաց Ռայնը։
-Նրանք արդեն գնացել են,ես մնում եմ։
Ճամբարի տնօրենը ներս մտավ և բաժանեցին մեզ թերթիկներ,ըստ որի ցանկության դեպքում մենք կարող են ընդունվել այդ ճամբարի քոլեջը։
Ազատ ժամին ես և Ռայնը դուրս եկանք զբոսնելու։
-Ինչ ես մտածում քոլեջի մասին ուզու՞մ ես ընդունվել,-հարցրեց նա։
-Չգիտեմ,ես ինչքան էլ ցանկանամ ինձ չեն թողնի,որ ուսումնարանս փոխեմ։
-Իսկ դու պատկերացրա,ամբողջ տարին միասին կլինենք։
-Իսկ ինձ ինչ միասին կլինենք թե չէ,-ասացի ես նյարդերի հետ խաղալով։
Նա շրջվեց և գնաց։
-Ու՞ր ես գնում,սպասիր,կներես։
-Լսիր եթե դու սիրահարվել ես առաջին հայացքից և ես նույնպես դա նորմալ չի,մենք պետք է միասին լինենք,որովհետև համ դու ես ուզում համ էլ ես։
Պահի լրջությունը հասկանալով կատակի տվեցի.
-Ինչի դու հավատու՞մ ես սերն առաջին հայացքից,-ասացի ես ցածր տոնով։
-Երբ լուրջ խոսելուն պատրաստ կլինես, այդ ժամանակ էլ կխոսենք։
-Բայց ես լուրջ եմ խոսում։
-Ուրեմն խոսելու բան չունենք։
-Կներես...լավ Արի խոսենք։
Նա գնաց։
-Աստված իմ ,ի՛նչ լուրջ տղա է նա,-ասացի ես հուսահատված։
ВЫ ЧИТАЕТЕ
Ժպիտը Հրաշքներ Է Գործում
RomanceԱյս ժպիտը կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա. Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։