-Լիզի նա մահացել է։
-Իսկ ես գիտեմ,որ ողջ է և ունի տղա։
-Դա սուտ է։
-Դա ճիշտ է,-բղավեցի ես,-և քանի որ դու ինձ ոչինչ չէիր պատմել ես սիրահարվել էի իմ եղբորը։Հասկանում ե՞ս։
-Լիզի ես ուղակի չէի ուզում,որ դուք կապ ունենաիք նրանց հետ։
-Լավ է գոնե Ալեքսը գիտեր իմ մասին ու հենց դրա համար էլ միշտ իմ կողքին էր,իսկ ես հիմարի նման սիրահարվել էի,-շարունակում էի բղավել ես,-գոնե պատմիր թե ինչու նրանք մեզ հետ չեն հիմա։
-Լիզի վերջացրու,դու չես շփվելու նրանց հետ։Ես քեզ ուղարկում եմ ճամբար։
-Ճամբա՞ր,ի՞նչ ճամբար։Չէ պապ դու չես հասկանում ես չեմ կարող գնալ։
-Պատրաստվիր։Հենց Վաղն էլ կգնաս։
Ես այնքան նյարդայնացած բարձրացա սենյակ,որ հերիք չի բաժակս ընկավ հատակին,ոտքս էլ խփեցի աթոռին։
Բայց ես չէի էլ պատրաստվում շփվել նրանց հետ ինչու է այսպես անում հայրիկը,ես չեմ կարող պարից հրաժարվել։Լավ կողմն այն էր,որ մոտ 3 շաբաթ ոչ մեկին չեմ տեսնի հատկապես Ալեքսին։Իսկ զարմանալին այն էր,որ Էմիլին չբարձրացավ ինձ մոտ։Միթե նեղացել է,բայց ինչի՞ց։Դանիելը մտավ սենյակ.
-Որ հայրիկի մոտ մեծ-մեծ չխոսեիր այսպես չէր լինի-ասաց Դանիելը։
-Ես չեմ դժգոհում։
-Լավ Լիզի ընդհամենը մեկ ամիս ես լինելու այնտեղ։
-Նորից եմ կրկնում ես չեմ դժգոհում,իսկ երբ վերադառնամ ուսումնարանից դուրս եմ գալու։
-Դու այդպիսի բան չես անի։
-Կտեսնես։
Երբ Դանիելը գնաց ես որոշեցի հավագել իրերս։Իհարկե հեռախոսը,մակբուքը և դրանց լիցքավորիչները ամենաառաջինը վերցրեցի։Հետո անհրաժեշտ հագուստները։Հեռախոսից բացի բոլորը դրեցի պայուսակների մեջ և պայուսակնել պահարանի մեջ։
Էմիլին ինձ հաղորդագրություն ուղարկեց,որ իջնեմ հյուրասենյակ։
-Լիզի լողավազանի ջուրը տաք է արի գնանք լողանք։
-Իսկապես ուզում ե՞ս,եթե ինձ համար ես ասում ուրեմն պետք չի։
-Եթե դու չգաս էլ ես այսպես թե այնպես կգնամ։
-Սպասիր հիմա կգամ։
Էմիլին իմ տրամադրությունը բարձրացնելու համար էր անում այս ամենը իհարկե։ Դանիելն ինձ ասել էր,որ Էմիլին չի սիրում լողալ։
Ես լողազգեստը հագա և Իջա ներքև Էմիլին կանգնած էր ես մոտեցա նրան.
-Էմիլի ինչու չես լողում։
-Քեզ էի սպասում։
-Ես հրեցի Էմիլիին նա ընկավ ջուրը,անմիջապես հետո ինձ հրեց Դանիելը և ինքն էլ թռավ ջուրը։Երկար լողալուց հետո,երբ նստել և հանգստանում էի լսեցի,թե ինչպես հայրս խոսում էր տնօրենի հետ և ասում,որ մեկ ամիս բացակայելու եմ։
Գրեթե մութն ընկնում էր,երբ մենք պատվիրեցինք դոնաթսներ։Հենց լողավազանի կողքին էլ նստած կերանք այն։Երբ գնացի քնելու բավականին հոգնած էի և միանգամից քնեցի։
Առավոտյան արթնացա Հայրիկն ասաց,որ նախաճաշից հետո պետք է գնանք։ Էմիլին եկավ սենյակ.
-Լավ կհանգստանաս Լիզի։
-Ես էլ եմ այդպես կարծում։
-Կզանգեմ կխոսենք լավ?
-Անպայման։
Նախաճաշից հետո մենք գնացինք։Մոտ մեկ ժամ գնացինք,ճամբարը հեռվից երևում էր։Շուրջբոլորը միայն բարձր ծառեր էին,ոնց որ աշխարհից կտրված լիներ։Չեմ էլ պատկերացնում ինչ ահավոր մեկ ամիս է ինձ սպասվում։
ВЫ ЧИТАЕТЕ
Ժպիտը Հրաշքներ Է Գործում
عاطفيةԱյս ժպիտը կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա. Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։