Առավոտյան վազքի ներկա բացակայից պարզվեց,որ այն խենթ տղայի անունը Հենրի է,իսկ ջոկատավարինը՝Կամիլա։Վազքից հետո պետք է գնանք լողավազան,իսկ հետո նախաճաշելու։
Լողավազանն ընդհանրապես լիցքաթափվելու համար պետք է լիներ ցուցակում,բայց բանից պարզվում է,որ դա էլ է տանջանքների շարքում։
-Հիմա պարզենք,թե ով ինչ արագությամբ է լողում և ըստ արդյունքների կբաժանվեք խմբերի,-ասաց մարզիչը։
Լողում էինք զույգերով իմ հաշվարկներով ինձ հետ լողալու էր աղջիկ։Մեր հերթն էր հասնում, երբ անծանոթ տղա մոտեցավ այդ աղջկան և կանգնեց նրա տեղը։Ինչու՞։
-Ով ավելի արագ լողա,նա էլ կորոշի մեր հանդիպման վայրը.գնացինք։
-Բայց...,-ինձ ոչ ոք չլսեց,քանի որ սուլիչի ձայնից հետո այնպիսի արագությամբ տեղ հասավ,որ ես չհասցրեցի ոչինչ անել։
Անիմաստ հայացքով նայում էի մարզիչին։
-Ինչ է դու լողալ չգիտե՞ս,-հարցրեց մարզիչը։
-Գիտեմ,-ասացի ես և դուրս եկա լողավազանից։
Դուրս եկա, երկար քայլեցի ճամբարով մեկ և չնախաճաշեցի։Ոչ մի հետաքրքիր բան չկա այս ճամբարում։
-Լիզի ինչու՞ քեզ չտեսա՝ոչ լողի ժամին,ոչ էլ նախաճաշին,-ասաց Կամիլիան։
-Որովհետև ես ոչ լողալ գիտեմ,ոչ էլ առավոտյան նախաճաշում եմ։
-Բայց ամեն դեպքում պետք է ներկա լինես։
-Իսկ հիմա ինչ ենք անելու?
-Հիմա պետք է ընտրենք այն պարի ոճերը,որոնք դու պարում ես,և որոնք ուզում ես սովորել։
Նա տվեց ինձ ցուցակ այստեղ ամեն ոճ կար։
-Ես պարում եմ միայն բալետ։
-Ամենաքիչը 5 ոճ պետք է նշես։
Ես ընտրեցի ՝
բալետ,Մոդերն,Հիփ-հոփ,Հաուս,Քրամփ
-Դե,քանի որ ընտրել ես հիփ-հոփ,հիմա պետք է գնանք,ուր որ է դասը կսկսվի։
Բարձր երաժշտության ձայնը լսվում էր դեռ հեռվից։Երբ մտանք Ներս մոտ քսան պարող շրջան էին կազմել և հերթով պարում էին։Հիմա եմ հասկանում,որ բալետից բացի ուրիշ աշխարհ էլ կա։Ես ակամա ժպտում էի, որովհետև չէի պատկերացնում ինձ այս աշխարհում։
-Հիմա,հիմա ես քեզ կներկայացնեմ,-ասաց պարուսույց Բենը։
Ներկայացրեց ինձ և համոզում էր պարել ինձ անծանոթ ոճում։
-Ես չեմ կարող ես ոչ մի շարժում չգիտեմ,-ասացի ես գրեթե շշուկով նրա ականջին։
-Հա դժվար էլ քո նուրբիկ բալետից հետո կարողանաս,ասաց Լողավազանի այն տղան,ով ցավոք նույն խմբից էր։
-Դա դեռ կտեսնենք։
-Պարապունքից հետո կմոտենամ,-ասաց Կամիլիան։
-Լավ։
Նա գնաց,իսկ երբ շրջվեցի,հանդիպեցի իմ իդեալին։Միթե՞ նա էլ է իմ խմբից։
-Լիզի,բարև,-ասաց Հենրին։
-Լսիր Հենրի,այն տղայի անունը ինչ է?
-Ինչ է սիրահարվել ես,-ասաց տարօրինակ տոնով։
-Չէ,չէ,իսկ դու ինչ էիր ասում?
-Այսօր կգաս ինձ հետ պարելու?
-Որտեղ?
-Ակումբում։
-Իսկ այս տղան այնտեղ է լինելու?
Խոսում էի Հենրիի հետ,բայց հայացքս նրա կողմն էր։
-Հենրի?
Հայացքս թեքեցի,բայց նա կողքիս չէր։Տարօրինակ տղա է։
Պարապունքից հետո մտա հանդերձարան,մոտեցա պատուհանին։
-Շատ լավ ես պարում, իսկ քանի տարի ես պարում այս ոճում?,-ասաց սև մազերով աղջիկը։
Ես պատրաստվում էի պատասխանել,երբ ձեռքս դրեցի պատուհանագոգին այն ընկավ և որպեսզի ես չնկնեի բռնվեցի առաջին պատահածից,այս դեպքում վարագույրից,որն էլ ընկավ գլխիս։
-Ես ուզում էի զգուշացնել,որ ամրացված չէ,բայց չհասցրեցի,-ասաց շեկ մազերով աղջիկը խառնված,բայց ծիծաղելով։
-Ծանոթանանք?,-հարցրեցի ես։
-Սկզբի համար արի վարագույրը հանենք վրայիցտ։
-Իհարկե,-ասացի ես,իսկ նրանք ծիծաղելով օգնեցին ինձ,կարևորը որ օգնեցին։
ВЫ ЧИТАЕТЕ
Ժպիտը Հրաշքներ Է Գործում
RomanceԱյս ժպիտը կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա. Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։