Վերջ

333 30 7
                                    

Հիմա մենք տանն ենք,մեր սեղանին դնում ենք յոթ ափսե…ո՞վ կպատկերացներ։
Ես վերջապես վերադարձա իմ սովորական ռեժիմին։
Առավոտյան Ավան,Էմիլին և մայրս ամեն ջանք գործադրում էին,որպեսզի ես արթնանամ և չուշանամ ուսումնարանից։
Բոլորս միասին նախաճաշեցինք,այնուհետև Դանիելը ինձ և Էմիլիին տարավ ուսումնարան։Մինչ կարոտս առա ընկերներիցս,Էմիլիին  ներս մտավ և ասաց.
-Մենք մեր խմբում նորեկ ունենք և նա տղա է...Ներս արի։
Ռայնն է։
-Ունեք ևս մի քանի րոպե ազատ ժամանակ։
-Բարև,-ասացի ես մոտենալով նրան, այնուհետև չոր տոնով հարցրեցի,-ինչու ես դու այստեղ?
-Անիմաստ հարցեր մի տուր։Իհարկե քեզ համար։
Ես միանգամից փափկեցի,ասես դրանք կախարդական խոսքեր լինեին։
-Խնդրում եմ ներիր ինձ իմ խոսքերի համար այս ամբողջ ընթացքում ես քո մասին շատ եմ մտածել ու հասկացել եմ,որ ես քեզ սիրում եմ։
Նա մի քանի րոպե լուրջ հայացքով նայեց ինձ։
-Ինչ  պատահեց,-ասացի ես անհանգստացած։
-Հիմար աղջիկ  տղան պետք է առաջինն ասի իր զգացմունքների մասին ,-ասաց նա ժպտալով։
Ես մոտեցա նրան և նա մոտեցավ ինձ…և իհարկե Էմիլիին մոտեցավ մեզ։
-Սկսեցինք ,- ասաց նա կանգնելով մեր մեջտեղում,-նախավարժանք ձողափայտի մոտ։
Եվ այսպես դաշնամուրի մեղմ հնչյունների տակ հիփ-հոփ պարող տղան հանուն սիրո, պարում էր բալետ։Ավելի ճիշտ փորձում էր։
-Խնդրում եմ Ռայն բավական է,-ասաց Էմիլիին ծիծաղը հազիվ զսպելով,-մենք բոլորս էլ հասկացանք,որ դու պարելու համար չես եկել,այնպես ու մի տանջիր քեզ։
Ես  Ռայնին հրավիրեցին մեզ հետ ընթրելու։Միասին դուրս եկանք ուսումնարանից,իսկ երբ մտանք մեր տուն այնտեղ էր նաև Ավայի ընկերը։Ռայնը ներկայացավ,մենք պատմեցինք,թե ինչպես ենք ծանոթացել և սկսեցինք ընթրել։
-Հիշում եք,որ որոշել էինք գնալ ամառանոցը մեր,-հարցրեց Դանիելը,-հենց վաղն էլ կգնանք,որովհետև ինչ-որ մեկը մանկությունից վերջապես դուրս է եկել։
Բոլորը ծիծաղեցին։Հայրս հանեց և մեզ տվեց ամառանոցի բանալիները։Ռայնն արդեն ճամպրուկներով էր եկել,ինչպես հետո պարզվեց նա նախորոք խոսել էր Դանիելի հետ։
                            ***
Եթե անգամ տարվա ամենաշոգ օրը լինի,մեր ամառանոցում միշտ անձրև է կամ սառը քամի։
Դանիելն և Ավան իրենց սիրելիների հետ ֆիլմ էին դիտում,իսկ ես և Ռայնը որոշեցինք զբոսնել մի փոքր։
Նա մի ձեռքով բռնել էր իմ  ձեռքը,մյուսը գցել ուսիս,ինչպես մեր առաջին հանդիպման երեկոի ժամանակ։Այսպես ամուր նրա գրկում լինելով միայն հասկացա,որ այն եսասեր փոքրիկ աղջիկը մանկությունից,արդեն մեծացել է։Ես նայեցի Ռայնին և ժպտացի նրան,ինչպես առաջին անգամ ժպտացի մայրիկին։Այդ ժպիտը կոտրեց տարիների ընթացքում առաջացած սառնությունը իմ և մորս միջև,իսկ ինչ կանի այս ժպիտը?
Նա կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա.
Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։
------

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя