-Լիզի՛ գոնե այսօր ժամանակին գնա, առաջին օրով ուշացողի տպավորություն մի թող,-ծածկոցը վրայիցս քաշելով ասաց Ավան։
-Ավա՛։
-Հայրիկն արդեն գնացել է, քեզ Դանիելն է տանելու ուսումնարան։
-Շատ ավելի լավ։
Այնքան էի քնել,որ ստիպված չնախաճաշեցի։Դանին սպասում էր մեքենայի մեջ։Երբ նա ուսումնարանում չէ,ես չեմ ուզում լինել այնտեղ։Ես սիրահարվել էի,ու այնքան ակնհայտ,որ ամբողջ աշխարհն էր նկատել այդ։Բայց Ալեքսն հազիվ թե երկու շաբաթից գա։Երբ նստեցի մեքենան Դանին պարտադիր իր պատվավոր խոսքերն ասաց.
-Քնկոտ, այսօր էլ ես ուշանալու?
-Առանց նյարդերիս հետ խաղալու չի լինի՞։Որ մի քիչ արագ վարես չեմ ուշանա։
-Հո լուրջ բան չի եղել,որ չես ուզում ուշանալ։
-Միքայելն երեկ գնաց ու այսօր նորեկ ենք ունենալու։
-Ուզում ես լավ տպավորություն թողնել?
-Փառք Աստծո հասկացար։
Մտա ուսումնարան և կայծակնային արագությամբ հասա դահլիճ։Մեջքով կանգնած էր բավականին երկար մազերով և շատ նորաձև հագուստով աղջիկ։ Ուրախությանս չափ չկար,քանի որ մեր նոր ղեկավարը երիտասարդ է և շատ նորաձև։
Նա շրջվեց և բարձր տոնով ասաց.
-Գիտեք,որ ուշացել եք ուղիղ 20 րոպե։
-Գիտեմ,-բավականին նյարդայնացած պատասխանեցի ես։
-Ես չեմ սիրում և չեմ հանդուրժի ուշացումները,քանզի այսօր առաջին օրն է ոչինչ։
-Ես կարող եմ հետ գնալ։
-Ոչ,ես այդպիսի բան չասացի։
Նա երիտասարդ է,գեղեցիկ,ու կազմվածքից էլ երևում էր պարային ուժը։
Մոտեցա խմբիս և կանգնեցի վերջում։
-Իմ անունը Էմիլի է,-ներկայացավ արդեն հանգիստ տոնով,-Այսօր ես շտապում եմ,բայց վաղը անպայման կզրուցենք։Ազատ եք։
Դասերի հետո ես շտապ զանգեցի վարորդին։Այսօր Դանիելը պետք է ծանոթացնի ընկերուհու հետ,ես պետք է լավ տեսք ունենամ։Տուն հասնելուն պես սկսեցի զարդրվել,երբ վերջացրեցի մտա Ավայի սենյակ։
-Օհօ՛, Լիզի՛,որոշել ես հարսիկից սիրուն լինել?
-Իհարկե,-ուրախ ասացի ես,-Լավ ես գնամ շատ անհամբեր եմ։
Դեռ սենյակում էի,երբ լսեցի զանգի ձայնը։Խոսում էի ընկերուհուս հետ։Դրա համար փոքր ինչ ուշացած իջա ներքև։Ես տեսա ներքևում միայն Դանիելին։
-Դանի անտեսանելի՞ է ընկերուհիտ,թե՞ երևակայական։
-Որ ժամանակին ներքև իջնեիր կտեսնեիր։Հիմա Ավայի հետ վերևում են, կգան շուտով։
Ես սոված էի ու չեի պատրաստվում սպասել նրանց։Սկսեցի ուտել,լսեցի ոտնաձայներ։Վերցրեցի հյութս՝ խմեցի,և դեռ կուլ չտված շրջվեցի որպիսի տեսնեմ Դանիի ընկերուհուն։Ու
ВЫ ЧИТАЕТЕ
Ժպիտը Հրաշքներ Է Գործում
عاطفيةԱյս ժպիտը կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա. Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։