Մաս 19

227 22 0
                                    

Ահա ես  արդեն Չիկագոյի օդանավակայանում եմ։Փնտրում եմ Էմիլի ցույց տված մարդկանց,բայց չեմ գտնում։Նայում եմ աջ և ձախ, հանկարծ շրջվում եմ և տեսնում եմ Ալեքսին։
-Աստված  իմ Ալեքս,-ասացի ես գրկելով նրան։
-Հն ինչպիսին էր անակնկալը?
-Ես անչափ ուրախ եմ,ինչպես իմացար,որ գալու եմ այստեղ?
-Ես և Էմիլին ենք կազմակերպել,ոչ մի մրցույթ էլ չկա։
-Այսինքն ամեն դեպքում ես չէի ընտրվել։Լավ ինչևիցե Սա ավելի լավ է քան հաղթելը։
Մենք դուրս եկանք օդանավակայանից և պատրաստվում էինք մոտենալ մեքենաների կայանատեղին։
-Պատրաստ ես?
-Ինչին?
-Մայրիկին տեսնելուն։
Ես դադարեցի քայլել։Ինչ խոսք անսպասելի էր։
-Ես չեմ կարող…ես վախենում եմ։
-Իզուր,այսքան ժամանակ միշտ ստիպել է պատմել քեզ մասին և նրա պատճառով էր,որ ես չէի կարողանում ասել,թե ով եմ իրականում։ Մայրիկն վախենում էր կորցնել քեզ։Ասում էր,որ հայրտ կարգելի մեզ շփվել։
-Եվ այդպես էլ եղավ։
-Գնանք?
-Չեմ կարողանում,-մի կերպ ինձ կառավարելով ասացի ես։
Ես շատ էմոցիոնալ եմ և չգիտեմ ինձ հետ ինչ կպատահի,երբ տեսնեմ նրան։
Նա բռնեց ձեռքիցս և ստիպեց առաջանալ։
Մի կին կանգնած էր այնտեղ ինձ պես շեկ մազերով։Միթե՞ նա է։Այսքան նման ենք միմյանց?
Ես սկսեցի լացել։
-Խնդրում եմ,արի առանձին գնանք ես չեմ ուզում տեսնել նրան,-ասացի ես չկարողանալով արցունքներիս դեմն առնել։
-Հանգստացիր լիզի…դու էլ,նա էլ երազում եք տեսնել միմյանց։
Ահա և այսքան տարի անց տեսնում եմ նրան կանգնած իմ դիմաց։
Նրա աչքերից կաթում էին արցունքներ,իսկ իմ աչքերից ուղղակի հորդառատ անձրևի պես թափվում էին։
Ես զգացի,որ նա այսքան տարի ապրել է այն հույսով,որ մի օր նորից կտեսնի իր երեխաներին,որովհետև անհնար է չսիրել քեզնից կյանք առած զավակներիտ։Ու ինչպես հիմա չգրկես նրան ամուր-ամուր։
Ես այսքանը մտքումս ասելով ուղղակի ժպտացի նրան,իսկ նա գրկեց ինձ ամուր-ամուր ինչպես ոչ մեկ աշխարհում։ Առաջին անգամ զգացի,որ ինձ սիրում են։Ես չեմ ասում,որ Դանիելն Ավան ու Հայրս ինձ չեն սիրում.ուղղակի մոր սերն ուրիշ աշխարհ է։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя