Մաս3

400 31 2
                                    

Ու...հյութս կուլ չգնաց,ես շոկի մեջ էի, ոնց որ ֆիլմ լինի։Եղբորս ընկերուհին Էմիլին է,մեր ուսումնարանի նոր պարուսույցը։
Ինչպես բոլոր ֆիլմերում՝ես սկսեցի հազից խեղդվել։Վրա է հասնում ջուրը ձեռքին սպասուհին և ոչ թե իմ սիրած տղան։Այնուամենայնիվ ես ուշքի եկա։
-Հիմա արդեն լավ եմ,-ասացի ես։
-Լիզի ծանոթացիր Էմիլին է,Էմիլի քույրս է։
-Մենք ծանոթ ենք արդեն,-ասացի ես։
-Ի՞նչպես թե,որտեղի՞ց։
-Էմիլին մեր ուսումնարանի նոր անդամն է,և փոխարինելու է Միքայելին։Ճիշտ է դա միայն այդպես է հնչում,որովհետև նա անփոխարինելի է։
-Լիզի՛,բայց դա հրաշալի է,ինչի՞ ես քեզ վատ պահում հիմա։
Ես չեմ կարող այլևս ուսումնարան չգնալ,դա շատ մեծ սխալ կլինի։Եթե ուսումնարանում չտեսնեի նրան, հիմա շատ ուրախ կլինեի եղբորս ընտրության համար։Բայց ես տեսել եմ իրական Էմիլիին՝սառը և կոպիտ։
-Էմիլի դա շատ լավ է,հուսամ ամեն ինչ կստացվի քեզ մոտ,-ասաց Դանին։
-Ինձ այս թեման դուր չի գալիս ես էլ չեմ ուզում լսել,-չզգացի էլ ինչ տոնով ասացի ես։
Նման իրավիճակներում ես պետք է շուտ դուրս գամ այդտեղից,քանի որ ես ինձ կառավարել չգիտեմ։Բարձրացա սենյակս,պարկեցի անկողնուս վրա։Շուտով Ալեքսը կգա ու նորից ամեն ինչ շատ լավ կլինի։
Չզգացի,թե ինչպես քնեցի։Արթնացա առավոտյան շուտ,պատմության մեջ առաջին անգամ Լիզի Գրեյսը արթնացավ ժամը ութին։Իջա ներքև՝խոհանոց հույս ունենալով,որ ոչ ոք այնտեղ չի լինի։
Մտա ներս,բոլորը ներսում են՝նախաճաշում են։Ներս մտնելուն պես բոլորը ինձ վրա նայեցին։Եվ այստեղ լսում ենք Դանիի պատվավոր խոսքերը.
-Լիզի Գրեյսը առաջին անգամ առավոտյան նախաճաշելու է՝այն էլ մեզ հետ։
Ես չգիտեի,որ Էմիլին մնալու էր մեր տանը, քանզի զարմացա նրան տեսնելով։
-Բարի լույս,-ասացի ես։
-Ինչ-որ բան հո չի պատահել,որ այսքան շուտ ես արթնացել,-հետաքրքրվեց Ավան,- կամ ինչպես ես արթնացել?
-Մեր նոր պարուսույցը շատ խիստ է,ու երեկ բարկացավ ուշանալու համար,-ասացի ես ու դուրս եկա խոհանոցից։
Դրսի դռան մոտ հայրիկին տեսա,հնարավորինս արագ հասա նրա մոտ։
-Պաապ ես քեզ հետ եմ գալիս։
-Բայց Դանին ձեզ կտանի։
-Լավ:
Դուրս եկա նստեցի աստիճաններին։Մոտ տաս րոպե սպասեցի մինչև եկան։Ամբողջ ճանապարհին լուռ մնացի։Մտանք ուսումնարան միասին,Էմիլին գնաց աջ,իսկ ես ձախ։Հանդերձարանի դռան մոտ մեջքով կանգնած էր մի տղա՝Ալեքսը։
-Ալեքս՜,-բարձր բղավելով գրկեցի նրան,-ինչպիսի անակնկալ։
Նա ինձ նվիրեց վարդերի մեծ փունջ։
-Ես քեզ շատ պատմելու բան ունեմ,բայց հիմա շտապում եմ,-ասացի ես։
Ալեքսն ուղեկցեց մինչև դահլիճ։ Ուրախությունից չհասկացա թե ինչ եմ անում,համբուրեցի Ալեքսին և շատ մեծ սխալ թույլ տվեցի՝այդ մեծ փունջը ձեռքիս մտա դահլիճ։Բոլորի հայացքը իմ կողմն էր։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя