Մաս 8

301 27 7
                                    


Դանիելը մտավ սենյակ։Ես չէի ցանկանում խոսել նրա հետ,քանի որ ստիպված պետք է պատմեի ամենն։
-Լիզի ինչ պատահեց,եթե ուզում ես կարող ես մեզ հետ գալ ես կատակ էի անում։
-Ես երեխա չեմ,ես դրա համար չեմ տխրել։
-Տխրել?Ես քեզ այսպես լացելուց մեկ էլ փոքր ժամանակ էի տեսել։Պատմի՛ր հենց հիմա։
-Դանիել ես սիրահարվել եմ։
-Բայց ինչ կա դրա մեջ ինչի ես լացում։
-Դու չես նեղանում,որ քեզ չեմ ասել?
-Չէ Լիզի,բայց հիմա կպատմե՛ս։
-Դանիել ես չեմ ուզում այլևս շփվել նրա հետ։Ասում է.«ես քո եղբայրն եմ»։
Ախր բոլոր ֆիլմերում աղջիկն է ասում մնանք լավ ընկերներ,-լացելով ասեցի ես։
-Լիզի դու մեղավոր չես,որ սիրահարվել ես, ես ամեն ինչ կհարթեմ։
-Ինձ թվում էր կբարկանաս և կարգելես շփվել ու ճիշտ էլ կանեիր։
-Լավ Լիզի ամեն ինչ կարգին է հանգստացիր ու տուր այդ տղայի համարը։
Ես տվեցի Ալեքսի համարը։Դանիելը գրկեց ինձ,ես զգացի,որ մենակ չեմ։Այնուհետև քնեցի։
Երբ արթնացա տեսա,որ Էմիլին սենյակում է։
-Էմիլի ինչ ես անում այստեղ։
-Շատ անհանգիստ էիր քնած վախեցա քեզ մենակ թողնեմ։
Էմիլին նստեց անկողնուս ծայրին։
-հիմա արդեն արթուն եմ կարող ես զբաղվել քո գործերով,-ասացի ես իսկ Էմիլին գրկեց ինձ,որ գնա։
-Լիզի դու տաքություն ունես։Սպասիր ես ջերմաչափը կբերերեմ հիմա։
-Տաքություն է էլի,Էմիլի խնդրում եմ...
-Քիչ խոսա վերցրու ջերմաչափը։
Երբ հանեցի ջերմաչափը տեսա,որ ունեմ 39° ջերմություն։
-Ահա 37,5 է ջերմությունս,անհանգստանալու կարիք չկա։
-Տուր տեսնեմ,-ձեռքիցս խլելով ասաց Էմիլին,-Լիզի դու վառվում ես սպասիր հիմա թեյ կբերեմ։
Չլսելով պատասխանս Էմիլին դուրս եկավ։Մոտ 20 րոպե հետո հետ եկավ շտապ օգնության բժշկուհու և բուժքրոջ հետ։
-էմիլի ես հո երեխա չեմ,ինչու՞ ես բժիշկ կանչել։
Փոքր ժամանակ ես սարսափում էի բժիշկներից։Ես մեծացա,բայց դեռ սարսափում եմ բժիշկներից։
-Հիմա բուժքույրը նորից կչափի քո ջերմությունը,-ասաց Բժշկուհին։
-Կարիք չկա ու ընդհանրապես կարող եք գնալ։
-Լիզի դու քեզ լրիվ երեխայի պես ես պահում,-ասաց Էմիլին։
-Քույրտ ասաց,որ 39° ջերմություն ունես,եթե Իհարկե չի բարձրացել։Նման դեպքերում տեղափոխում են հիվանդանոց,բայց մենք քեզ ջերմիջեցնող հաբ կտանք կխմես։
-Ի՞նչ,Էմիլի ոնց կանչել ես այդպես էլ ճանապարհի։
Այդ պահին Ավան եկավ,նստեց կողքիս։
-Ինչպես ես,-հարցրեց Ավան։
-Լավ եմ Ավա կարող ես նրանց ճանապարհել։
-Էմիլի երևի դու չգիտես,բայց իրոք անհույս է։
Ավան ճանապարհեց նրանց։
-Գոնե քնիր,-ասաց Էմիլին։
Ես քնեցի բավականին շուտ։ Հաջորդ օրն էլ գրեթե քնած եմ եղել։Իսկ այսօր արթնացա շուտ, քանի որ քննության օրն է։Ես դեռ ջերմում էի բայց այսօր 38°։Դանիելը մեզ տարավ ուսումնարան։Ինչպես միշտ Ալեքսը դուրս եկավ դիմացս։
-Լիզի ես քեզ հետ պետք է խոսեմ։
-Ոչ այսօր,-ասացի ես,-քննության եմ։
-Ուրեմն կսպասեմ մինչև դուրս կգաս։
Ես չպատասխանեցի։
-Ես խոսել եմ Դանիելի հետ։
-Ի՞նչ,ուրեմն սպասիր դուս կգամ կխոսենք։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя