Մաս4

353 29 0
                                    

Կանգնած եմ դռան դիմաց ու անիմաստ ժպտում եմ,աչքերս փայլում են։Ամբողջ խումբը հասկացել էր թե որտեղից այդ ծաղիկները։Մտերիմներս վազեցին ու գրկեցին ինձ.
-Լիզի ես շատ ուրախ եմ քեզ համար,-ասաց Էլյան։
Երջանկությունից կարելի է ասել կուրացել էի և ինձ ուշքի բերեց Էմիլիի խիստ ձայնը.
-Ի՞նչ է պատահել։
-Ես վերջում կպատմեմ...առանձին։
Մենք կանգնեցին մեր տեղերում և սկսեցինք փորձը։Մոտ մեկ ամիս կլիներ ինչ Ալեքսն քաղաքում չէր։Ես այսօր այնպես պարեցի,ինչպես այս մեկ ամսվա ընթացքում չէի պարել։Դասի ավարտին քիչ էր մնացել և Էմիլին կանչեց ինձ։
-Չես ուզում բացատրե՞լ։
-Բացատրել չէ,բայց եթե ուսուցչուհուտ կարգավիճակից դուրս գաս ես կկիսվեմ քեզ հետ։
-Լավ։
-Ուրեմն պարապմունքի վերջում կխոսենք,իսկ հետո կզանգենք Դանիելին կգա մեր հետևից,-ասացի ես ժպտալով ու դուրս եկա ընդմիջման։
Պատկերացնու՞մ եք թե,ինչքան ուրախ էի,որ ատելությունս դեպի Էմիլին չքացել էր։Ես զանգեցի Ալեքսին.
-Ալեքս կգաս բուժկե՞տ։
-Ամեն ինչ կարգին է?
-Ոչ!
-Արդեն գալիս եմ։
Գիտե՞ք,ես գրեթե ամեն դասին ինչ-որ տրավմա եմ ստանում՝կամ ոտքս եմ ոլորում,կամ պուանտներից ոտքիս մատներն են վնասվում,կամ գլուխս է ցավում։Մի խոսքով ես ամեն օր այստեղ եմ,և բավականին լավ հարաբերություններ ունեմ բուժքույր Լիլիի հետ։
-Լիզի աչքերտ փայլում են,այնքան Հաճելի է քեզ նորից ուրախ տեսնել։
-Ես առավոտվանից՝ անկախ ամեն ինչից ժպտում եմ։Գիտես Լիլի,թե ի՞նչ է իմ ժպիտի անունը։
-Ալեքս,ուրիշ էլ ինչ,-ասաց Լիլին։
-Այո։
Եվ հենց այդ պահին Ներս մտավ Ալեքսը բարևեց Լիլիին ու նստեց կողքիս։
-Ալեքս չես պատկերացնի,իմ նոր պարուսույցը Դանիելի ընկերուհին է նա այս գիշեր մեր տանն է եղել։
-Ի՜նչ ես ասում Լի՛զի,-Ալեքսի փոխարեն զարմացավ Լիլին։
-Հա Լիլի՛,Ալե՛քս,երբ այսօր վարդերի փնջով մտա դահլիճ նա ամեն ինչ հասկացավ։Ես ստիպված այսօր նրան պետք է պատմեմ մեր մասին,-նեղված ասացի ես։
Ու կանգնեցի Ալեքսի դիմաց,իսկ նա բռնեց ձեռքերս։
-Դու ոչինչ էլ չես պատմի,մենք հիմա մի բան կհորինենք և դու դա կպատմես։Ինչքա՞ն ժամանակ է,որ ճանաչում ես նրան,նա հաստատ կպատմի Դանիելին։
-Չէ Ճիշտ չի։Համոզված եմ,որ չի մատնի։
-Բայց վատ չի լինի,որ Դանիելն իմանա վերջապես։Ինչքան կարելի է թաքցնել ես ուզում եմ խոսել նրա հետ։
Ալեքսը լռիվ խելքը թռցրել է։
-Ալեքս հասկանում ե՞ս, ես Դանիելին լավ գիտեմ ու նրան դուր կգա,եթե ես այս մասին ասեմ։
-Ուրեմն ասա՛։
-Չեմ կարողանում։
-Արի ես քեզ կճանապարհեմ մինչև դահլիճ։
Մենք դուրս եկանք։Չկար այն նույն ժպիտը դեմքիս,չկար և Ալեքսի դեմքին։
-Եթե ճիշտ ես համարում նրան պատմելը՝պատմիր։Ինչ էլ լինի ես պատասխանատու եմ,-ասաց Ալեքսը։
Նա աննդհատ մազերս խառնելով  ասաց.
-Ես քեզ կսպասեմ մինչ դուք կզրուցեք,ի՞նչ էր անունը։
-Էմիլի։Ալեքս հավատա նա շատ լավն է,հավասարակշռված։Նա կհասկանա ու չի պատմի ոչինչ։
-Լիզի դու բոլոր մարդկանց մասին ես այդպես խոսում,երբ ես վերջապես սկսելու ճանաչել մարդկանց։
Ժպիտս նորից վերադարձավ դեմքիս։Ալեքսը գնաց,և ի՞նչ տեսնեմ՝Ալեքսի հետև քիչ հեռու այսքան ժամանակ կանգնած է եղել Էմիլին,նա տեսել է և լսել է թե ինչպես եմ գովում իրեն։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя