Մաս11

314 32 5
                                    

Մենք հասանք դարպասների մոտ,ներսից դրանք բացեցին և մենք մտանք ներս։Ի զարմանս ինձ ամեն ինչ շատ գեղեցիկ էր։Դե հայրիկն ինչքան էլ բարկացած լինի, հաստատ վատ տեղ չի ուղարկի ինձ։
-Լիզի վերցրու նոր քարտը, իսկ հին համարը տուր ինձ։
Ես սուս-փուս հանեցի և նորը դրեցի հեռախոսի մեջ։Մեզ մոտեցավ մի կին և ասաց ,որ ինձ կտանի իմ սենյակ։Հայրիկը և վարորդը ինձ հրաժեշտ տվեցին և գնացին։Այդ կինը նայում էր ինձ երկար.
-Դու շատ գեղեցիկ ես։
-Շնորհակալություն,-ասացի ես մտծելով,որ աննորմալ կին է։Ես ուր, գեղեցիկն ուր։
-Քո կանաչ աչքերն ու երկար շեկ մազերը համատեղ կատարելություն են ճիշտ այնպես ինչպես իմը։
Աստված իմ,ով է այս կինը փրկեք ինձ։
Այդ կինը մի տղայի կանչեց Վիլիամ անունով,տվեց ինչ որ բանալիներ և խնդրեց,որ ինձ ուղեկցի։Վիլիամը անգամ մի բառ չասաց ինձ,իսկ մի փոքր քայլելուց հետո մեկ ուրիշ տղա մոտեցավ։
-Ես կուղեկցեմ դու գնա քո գործերով։
Վիլիամը լուռ իմ պայուսկներն ու բանալին տվեց նրան և հեռացավ։Տղան նայեց բանալիների վրայի համարին և ասաց.
-Լավ էլ բախտ ունես միայնակ ես մնալու այս սենյակում։
-Իսկապե՞ս,դա առաջին լավ բանն է այստեղ,որ պատահեց։
-Ոչ երկրորդ։
-ինչպե՞ս թե։
-Առաջին լավ բանը ես եմ,որ հանդիպել ես ինձ։
-Շատ մեծ կարծիք ունես քո մասին։
-Ինչի դա վատ է՞։
-Ոչ ես էլ շատ մեծ կարծիք ունեմ իմ մասին։
Նա ուղղակի ժպտաց և դա ինձ նյարդայնացրեց։
-Իսկ դու ինչ ոճի պարեր ես պարում,-հարցրեց նա։
-Իսկ դու ինչ գիտես,որ ես պարում եմ։
-Եթե պարի հետ կապ չունենաիր,քեզ այս ճամբար չէին ընդունի։
-Ինչպե՞ս թե։
-Այստեղ միայն պարողներն են ու ոչ թե հանգստանալու ես եկել,այլ տանջվելու և կատարելագործվելու։
Ես ապուշի հայացքով նայում էի նրան։
-Ինչ է չգիտեի՞ր,առանց իմանալու ես եկել?
-Գիտեի,-փորձեցի ստել ես։
-Հա ես էլ ասեմ ինչու զարմացար,դու մի ասա գիտեիր։
Փաստորեն Հայրիկն իրոք ամեն ինչ իմ օգտին է արել։
-Հիմա ինչ դու պարում ես թե՞ ոչ։
-Պարում եմ։
-Իսկ ի՞նչ,պատմի՛ր։Պարտադիր պետք է հարցեր տամ,որ պատմես?
-Ես չեմ ուզում քեզ պատմել ինչ որ բան։
-Ախ այդպես,լավ դե ուրեմն ինչպես ուզում ես պայուսակները տար,- ասաց նա պայուսակներս գետնին դնելով,իսկ բանալին ձեռքիս մեջ։Շրջվեց և գնաց։
Հիմար տղա՛,-մտքումս ասացի ես։
Հարցուփորձ անելով գտա սենյակս, դա երկրորդ հարկի ծայրում էր։Մտա Ներս,ամեն ինչ կատարյալ էր։Այստեղ կար նաև պատշգամբ,որտեղից տեսարան էր բացվում դեպի անտառ,որովհետև անտառից բացի շուրջը ոչինչ չկար։Ներս մտավ մի աղջիկ այն ժամանակ,երբ ես հեռախոսի մեջ մտած՝նստած էի անկողնու վրա։
-Լավ կանես դուռը միշտ փակ պահես։Ես քո ջոկատավարն եմ։
-Ինչն ե՞ս։
-Առաջին անգամ ես այստեղ?
-Ծիծաղել չլինի,բայց ես անգամ չգիտեմ թե այստեղ ինչ են անում։
Նա սկսեց ծիծաղել։
-Բա դու ինչու ես եկել այստեղ?
-Որպես պատիժ,-խոր հոգոց հանելով ասացի ես։
-Առավոտյան ժամը յոթին վազում ենք մեր ջոկատով ես կգամ հինգ պակաս քեզ մոտ։
-Առավոտյան ժամը յոթի՞ն,իսկ երբ եմ քնելու..ես երբեք այդ ժամին չեմ արթնացել։
-Չես արթնացել կարթնանաս,իսկ մնացածը վաղը կասեմ։Լավ կլինի հիմա քնես,որ կարողանաս արթնանալ։
Ես դուռը ներսից փակեցի և պարկեցի քնելու։Դա իհարկե միայն այդպես էր հնչում։Ես չկարողացա շուտ քնել,քնեցի իմ սովորական ժամին։Չեմ էլ պատկերացնում թե ինչպես պետք է արթնանամ։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя