Ես մտա Ռայնի սենյակ թաց-թաց։Նա սենյակում չէր։
-Տեսնես ինչու էր կանչել?
Ես դուրս եկա պատշգամբ...ոչ մի արտասովոր բան։ Վերադարձա իմ սենյակը,հագուստս փոխեցի և իջա դահլիճների դիմացի այգին։
Ես տեսա Հենրիին նա ձեռքով արեց , ես նստած տեղից վեր կացա և նույնպես ձեռքով արեցի։ Պատահաբար նայեցի աջ կողմ և տեսա զայրացած Կամիլաին...հասկացա,որ այս անգամ հեշտ չեմ պրծնելու։
-Ես քեզ խնդրեցի,որ գաս ընթրիքին,չնայած,որ դու պարտավոր էիր գալ։
-Կներես, իրոք կներես,-ասացի ես,-արի հիմա գնանք։
Մենք վերցրեցինք ամենահամեղ ուտեստները և նստեցինք սեղանի մոտ։
-Ես քեզ համար շատ լավ նորություն ունեմ,-ասաց նա։
-Ինչ նորություն?
-Այսօր խոսել եմ Էմիլիի հետ և նա ասաց,որ քեզ ընտրել են։
-Ո՞վքեր են ընտրել,ե՞րբ են ընտրել։
-Ասաց քննության ժամանակ են ընտրել և դու պետք է մեկնես սովորելու և պարելու հայտնի բալետ պարողների հետ։
-Իրո՞ք,իսկ երբ?
-Շատ շուտով,վաղը Դանիելը կգա քո հետևից։
-Հրաշալի է։
Հիմա ես իմ պատշգամբում եմ և նայում եմ համաստեղություններին, որոնք ինձ հայտնի են դեռ մանկուց։
Ռայնից ինձ նորից հաղորդագրությունն եկավ։
Գրված էր՝
«ես քեզ սպասում եմ մարզադահլիճում»։
Ես չեմ պատրաստվում գնալ...ոչ թե,որ նեղացած եմ,այլ որ հնարավոր է նեղացնեմ։Նա ուզում էր,որ մենք միասին ընդունենք և սովորենք այստեղ։Իսկ եթե ես մեկնեմ,դա անհնար կլինի։Սա եսասիրություն է իմ կողմից?
Ովքե՞ր են տառապում այս աշխարհում.աղքատներն ու տգետները?Ո՛չ։Նրանք,ում մեջ ինչ ինչ-որ բան կա որ չպետք է լինի։
Ես տառապում եմ...Որովհետև ես գիտակցում եմ,որ հեշտ չի լինի ոչ նրա,ոչ էլ ինձ համար։
-Ավելի լավ է այսպես ավարտել ամեն ինչ։
Ես քնեցի։Երազումս Ալեքսն էր,նա կանչում էր,իսկ ես գնացի։Հայրս դեմ դեմ չէր,Ավան ինձ գրկել էր։Ռայնը խլեց ինձ նրա ձեռքերից և ասաց, որ երբեք բաց չի թողնի։Ես հետ հրեցի նրան...Նա մոտեցավ ինձ ուզում էր դիպչել ինձ,բայց Ալեքսը թույլ չտվեց։Նա լուռ հեռացավ,իսկ ես ընկնում էի...
Ես արթնացա...այս ինչ երազ էր?
Ի՞նչ էր նշանակում այս ամենը,ես այլևս չքնեցի։Ես սկսեցի վախենալ երազներից։
ВЫ ЧИТАЕТЕ
Ժպիտը Հրաշքներ Է Գործում
RomanceԱյս ժպիտը կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա. Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։