Մաս 14

293 25 0
                                    

Բուժքույրն ասաց,որ հաստատ կոտրվածք չէ։
-Հնարավոր է թեթև ճաք լինի,դրա համար 3 օր կապած կմնա,իսկ հետո կարող ես պարել։
Բուժքույրն ինչ-որ բան քսեց և հետո կապեց։
Մենք դուրս եկանք։Ռայնը ինձանից մի փոքր բոյով է, այնպես,որ նա ձախ ձեռքով պահում էր իմ թևը,իսկ հետո աջ ձեռքը գցեց ուսիս։
-Հեյ ձեռքտ,-ասացի ես,իսկ նա նայեց ինձ,-չնայած դու իմ ձեռքն ես պահում ես էլ քոնը կպահեմ ուսիս վրա։
Ռայնը սկսեց ծիծաղել ես նույնպես։
-Ահա թե ինչու հրաժարվեցիր ինձ հետ պարել-ասաց Հենրին։
-Ես աղջիկների հետ էի եկել ակումբ,իսկ Ռայնի հետ նոր ենք ծանոթացել։
-Ուրախ եմ քեզ համար,շատ էիր ուզում անունն իմանալ։
-Մենք քեզ հետ մեկ օր է ինչ ծանոթ ենք Հենրի,ու հաշվի առ այն փաստը որ առաջին օրով ճամպրուկներս թողեցիր ճամբարի մեջտեղում ու գնացիր,-ես արագ ընդհատեցի, որպեսզի Հենրին չպատմի,թե ես ինչպես էի նայում նրան։
-Լավ եք գրկել իրար։
-Ի՞նչ,-ասացի ես և հիշեցի,որ Ռայնը ձեռքը գցել էր ուսիս։
Սովորության համաձայն Հենրին միանգամից գնաց։
-Ոնց հասկացա դու...
-Սխալ հասկացար,-ասացի ես ձեռքը ուսիցս գցելով։
-Ահ այստեղ եք,-ասաց Զոյան,-օհո, Ռայն հասցրեցիր ծանոթանալ նրա հետ։Լիզի այսօր պարի ընթացքում Ռայնը բոլորից քո անունն էր հարցնում։
Ես նայեցի Ռայնին,իսկ նրա հայացքը դեպի հատակն էր։
-Ոնց հասկացա...
-Սխալ հասկացար,-ասաց նա վիրավոր ձեռքս բաց թողնելով,որը զգուշությամբ պահում էր ուղիղ։
-Ա՛խ,ձե՛ռքս,զգուշացնեիր գոնե,-ասացի ես նյարդայնացած։
-Ի՞նչ է եղել,-հարցրեց Զոյան։
-Սիրելի ընկերտ դուռը բացելուց հարվածել է նրան,-ասաց Ռայնը։
-Զե՞յնը։
-Ի՞նչպես թե,նա քո ընկերն է?
-Հա,արի գնանք ես քեզ կօգնեմ,-ասաց Զոյան։
Այդ գիշեր նա մնաց ինձ հետ։
Առավոտյան արթնացա Բելլաի և Զոյաի ձայներից։
-Գուցե վերջապես արթնանաս?
-Ո՛չ,մեկ է,ոչ կարողանալու եմ վազել, ոչ էլ լողալ։
-Մենք արդեն վազել ենք,հիմա նախաճաշի ժամն է։
-Ուզում եք ասել,որ հիմա ժամը ինն է?
-Այո,-ասաց Զոյան,-օգնենք թե կարող ես հագնվել?
-Կարող եմ,-ասացի ես։
-Դե ուրեմն ներքևում կսպասենք։
Նրանք գնացին և ես սկսեցի հագնվել։Այնպիսի զգեստ ընտրեցի,որ ինչ-որ մի բան կոճկելու,կամ էլ կապելու կարիք չլիներ։Ի տարբերություն հագնվելուն, մի ձեռքով դժվար էր սանրել և կապել մազերը,ավելի ճիշտ՝անհնար։
-Բարի լույս,-ասացի ես մոտենալով մեր երեքիս սեղանին։
-Բարի լույս,-ասաց Բելլան։
Ես նստեցի և Բելլան կապեց մազերս։
-Շնորհակալ եմ Բելլա,-ասացի ես։
Ես մոտեցա ուտեստների սեղանին։
Ինձ մոտեցավ Ռայնը.
-Բարի լույս,-ասաց նա։
-Բարի լույս,-ասացի ես ժպտալով։
-Օգնե՞մ,-ասաց նա,-իսկ հետո միասին կնախաճաշենք ինձ թվում է խոսելու թեմա ունենք։
-Իհարկե խոսելու թեմա ունենք,-ասացի ես։
Մենք երկուսս էլ խուսափում էինք իրար նայել։
-Ես կօգնեմ,-ասաց Կամիլան։
-Բայց ինձ Ռայնը կօգնի,-ասացի ես։
-Ինչի՞, ես վատ կօգնե՞մ։Նայիր վերցնում եմ ափսեն և քեզ համար ձու եմ դնում այստեղ։
-Ես ձու չեմ սիրում,-միանգամից ասացի ես։
-Ուրեմն տապակած միս?
-Ես միս չեմ ուտում։
-Թխվածք?
-Այդտեղ ձու կա։
-Ուրեմն դու ընտրիր ես կվերցնեմ,-հանձնվեց Կամիլան։
-Միայն կակաո և դոնաթս։
-Իսկ մի՞րգ,գուցե շոկոլադ?
Ես նայեցի Կամիին այնպես,որ նա հասկացավ ամեն ինչ։
-Ահա,-ասաց նա,-միասին նախաճաշենք?
-Ես պետք է Ռայնի հետ նախաճաշեմ,արդեն խոստացել եմ։
Ռայնը գլխի շարժումով հաստատեց։
-Երեքով կնախաճաշենք,-ասաց Կամիլան և նստեց։
Ես և Ռայնը իրար նայեցինք,նա ունքերի շարժումով հասկացրեց,որ ուրիշ տարբերակ չունենք և մենք ստիպված նստեցինք
-Ի դեպ Լիզի Ավան և Դանիելը այստեղ են։
-Իսկապե՞ս։
-Քո սենյակում են։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя