Արդեն չորս օր է ինչ ապրում եմ Ալեքսի և մայրիկիս հետ։Մայրիկիս ստիպում եմ պատմել Ավայի և Դանիելի մանկությունից։Նա պատմում է ժպիտը դեմքին և արցունքներն աչքերին։Ցույց է տալիս իր մոտ պահպանված նկարները։Ինձ վերցրեցի իմ և նրա նկարը,որը արված էր ծնվելուցս րոպեներ անց։
-Մամ ինչ լավ կլիներ,եթե իմ մանկության նկարներում էլ դու լինեիր։
Ես միշտ ատել եմ մորս ինձ թողնելու համար։Բայց երբեք չեմ պատկերացրել,որ Հայրս է մեզ «թաքցրել»։
Այս ընթացքում բոլորին ստել եմ և պատմել մրցույթի մասին,որը գոյություն էլ չունի։Մայրիկիս հետ բավականին շատ նկարներ ունեցա այս օրերի ընթացքում։Իմ,Ալեքսի և մայրիկի նկարը ես և Ալեքսը որոշեցինք ուղարկել Ավային։
Ամենայն հավանականությամբ նա միանգամից ցույց է տվել հայրիկին, որովհետև հաջորդ օրը…
Մենք նախաճաշում էինք,երբ դուռը թակեցին։Ալեքսը գնաց և բացեց.ես վախից քարացա,երբ տեսա հայրիկին։
-Ուրեմն ստում ես ինձ Լիզի։
-Դու էլ ես ինձ ստել,-ասացի ես արդարանալով։
Մայրիկն էլ էր անակնկալի եկել։
-Թողեք ինձ մենակ ձեր մոր հետ։
Մենք դուրս եկանք և կանգնեցինք դռան հետևում։
-Էլլա ես քեզ խնդրել էի մեզ հանգիստ թողնես և ապրես քո ընտանիքի հետ։
-Ես չեմ կարող ապրել առանց իմ երեխաների։
-Իսկ առանց ինձ կարող ես,-ասաց հայրս։Այդ ժամանակ նա շատ զայրացած էր,դա նշանակում է,որ նա դեռ սիրում է մայրիկին։
-Սիրում է նա,միայն ես եմ տեսել թե ինչպես է տառապում,- ասաց Ալեքսը,-ձեր տանից հեռանալուց հետո նա խզել է կապերը հորս հետ։Մայրս ինձ մենակ է մեծացրել։
-Մենա՞կ,իսկ ինչու չես ասել ինձ,որ մենակ ես?
Անհավատալիորեն Հայրս տոնը փոխեց։Նա այլևս չէր բղավում,ակնհայտ է,թե ինչքան շատ է սիրում նրան։
-Իսկ դու ինձ թողնում էի՞ր խոսել,-ասաց Մայրս։
-Կվերադառնաս,երբ կցանկանաս,-ասաց Հայրս ինձ։
-Ես առանց Մայրիկի և Ալեքսի չեմ վերադառնա։
-Ուրեմն վերադարձեք միասին։
-Իսկ գուցե վերադառնա՞նք միասին,-հարցրեցի ես ժպտալով։
-Եթե դեմ չեք…
-Իհարկե,իհարկե,-ասացի ես ինձ գցելով հորս գիրկը։
***
Մենք հիմա օդանավակայանում ենք Ավան և Դանին պետք է դիմավորեն մեզ։Մայրիկը շատ լարված էր։
-Մամ հանգստացիր ամեն ինչ լավ կլինի,մեր երեքից ամենաբարդ բնավորությունը ես ունեմ։
-Հանգստացիր նրանք երազում են քեզ նորից տեսնել,-ասաց Հայրս ձեռքը գցելով նրա ուսին։
Ահա և նրանք։Մայրիկին տեսնելով նրանք ուղղակի առանց հերթի գրկեցին նրան։
-Դանի,-աաացի ես ունքերով Ալեքսին ցույց տալով։Դանիելը Ալեքսի ուսին ձեռքը դրեց և ասաց մի քանի բան,բայց ես չլսեցի։
Ես ուրախությունից պատրաստ էի պարել հենց օդանավակայանի մեջտեղում ինչը կարող է մեզ խանգարել հիմա…
Շարունակությունը շուտով։
ВЫ ЧИТАЕТЕ
Ժպիտը Հրաշքներ Է Գործում
RomansaԱյս ժպիտը կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա. Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։