-Ալեքս դու հարկ չես համարում ինձ պատմել քո առօրյայից։Դու ինձ լուրջ չես վերաբերվում։
-Դու իրոք այդպես ես մտածում։
-Դե պատմի՛ր,ասա՛,ինչու՞ ես այդքան գնում քաղաքից։
-Ես քեզ խնդրել էի չէ,որ այդ հարցը չտաս։
-Տե՛ս, ես ինչպես քեզ վստահեմ,եթե դու ինձ չես վստահում,-ես գնացի դեպի ելքը այգու։
Ալեքսն անգամ հետևիցս չեկավ։Ես շատ վատ եմ՝շատ,շա՛տ վատ եմ ինձ զգում,ես տուն եմ ուզում։
Ես զանգեցի Դանիելին նա ասաց,որ մի քիչ ուշ կգան տուն։Ես ստիպված տաքսիով գնացի։Հիմա տանը մենակ եմ։Լացում եմ,ամբողջ ուժով,ինչպես փոքրիկ երեխա։Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչի համար եմ լացում,թե ինչ եմ ուզում։Ես բարձրացա սենյակս,նստեցի անկողնուս վրա ու շարունակեցի տապալվել սթրեսների ձեթի մեջ։
Քիչ հետո լսեցի դարպասի ձայնը,իսկ հետո Դանիելը ձայն էր տալիս ինձ,ես չպատասխանեցի,իմ համար արդեն մեկ էր ամեն ինչ։Սենյակիս դուռը թակեցին,ներս մտավ Էմիլին։Ես նորից հայտնվեցի անհարմար դրության մեջ։Փորձելով թաքցնել արցունքներս երեսս թաղեցի բարձերի մեջ։
-Լիզի...
-Ամեն ինչ կարգին է։
Էմիլին գրկեց ինձ։Ինչ իմացավ,որ ես դրա կարիքն ունեմ։
-Ես ինչ էի անելու առանց քեզ,-ասացի ես,-բայց քիչ ուշադրություն դարձրու ինձ վրա խնդրում եմ։
-Ինչպես թե քիչ ուշադրություն դարձնեմ,երբ դու դրա կարիքը շատ ունես։Ընթրիքին քեզ կսպասեմ,հանգսատցիր և իջիր ներքև լա՞վ։
-Լավ։
Ընթրիքի ժամին ես իջա ներքև։Բոլորն այնտեղ էին բացի Ավայից։Էմիլին՝ժպտաց ինձ տեսնելով,ես նստեցի նրա կողքին։Մենք սկսեցինք ընթրել։Շատ չանցած Ավան եկավ տուն,բայց նա մենակ չէր։Նրա հետ էր ընկերը՝Ալենը:Ի զարմանս ինձ Դանին հանգիստ ընդունեց այդ փաստը։Երբ վերջացրեցինք ընթրիքը Դանին և Ալենը դուրս եկան բակ։ Ես շրջվեցի Էմիլիի կողմը ձևացնելով,թե նեղաացած եմ Ավայից՝ինձ չվստահելու համար։
-Էմիլի կգաս լողավազան,մի քիչ կլողանք ու կարևորը չենք շոգի։
-Ոչ հիմա Լիզի,տանը հյուր կա ու ես ինքս էլ հյուր եմ։
-Լավ էլ մի,դու հյուր չես։Շուտով կնշանվեք, իսկ հետո կամուսնանաք, բայց կգնաք ուրիշ տուն,-շատ տխուր ասացի ես։
- Չենք գնա,-ասաց Դանիելը,որ երևի հենց նոր էր մտել տուն։
-Հերիք է ձեռ առնես ինձ Դանիել։
-Բայց ճիշտ է ասում։Մենք որոշել ենք,որ միասին ենք ապրելու՝ձեզ հետ,-ասաց Էմիլին։
-Դա շատ լավ է ,հրաշալի է,այսինքն հենց հիմա գնում ենք լողավազան։
-Լիզի ժամին նայել ես?-մեջ ընկավ Դանիելը։
-Թող մնա վաղը-ասաց Էմիլին։
-Թող մնա։Այդ դեպքում բարի գիշեր։
Բարձրացա սենյակս պարկեցի։Տեսնես Ալեքսը ինչու է իրեն այսպես պահում։ Վաղն ամեն ինչ պարզ կլինի հուսամ։
ВЫ ЧИТАЕТЕ
Ժպիտը Հրաշքներ Է Գործում
RomanceԱյս ժպիտը կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա. Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։