Ես նստեցի նստարանին և սկսեցի մտածել,թե ինչպես պետք է ինձ լուրջ պահեմ։Ախր ես ուրախ աղջիկ եմ,ինչու՞ պետք է նրա նման չժպտամ և կատակներ չանեմ։
-Տխրել չկա,-ասաց Թոմասը նստելով կողքիս։
-Դու էիր ինձ պակասում,-ասացի ես ցածրաձայն։
-Ի՞նչ։
-Տրամադրություն չունեմ հետո կխոսենք։
-Տրամադրություն չունես դրա համար էլ մոտեցել եմ։Դու տխուր չպետք է լինես։Մի վախեցի ես ընկերուհի ունեմ արդեն,հետո կծանոթացնեմ։
-Մեկ օրվա մեջ ինչպես հասցրեցիր?
-Քեզ պես,-ասաց նա ուսով ինձ հրելով,-հինգ րոպե սպասիր հիմա կգամ։
-Լավ,-ասացի ես։
Թոմասը այն լողավազանի տղան է։
Հազիվ մի քիչ ցրվել էի,նա գնաց և ես նորից ընկա մտքերիս մեջ։
-Վերջապես քեզ գտա։Հիմա դու պետք է լինեիր դահլիճում ոչ թե այստեղ,-ասաց իմ ջոկատավար Կամիլան։
-Քրամփն ինձ դուր չեկավ,բացի այդ մոռացե՞լ ես ձեռքս։
-Լա՜վ, հանգստացի՛ր,բայց ճաշի ժամին կմոտենաս ինձ հետաքրքիր բաներ ունեմ քեզ պատմելու։
-Ի՞նձ,լավ,-ասացի ես զարմացած։
Քիչ անց լսեցի իմ անունը,ինչ-որ մեկը ինձ ձայն էր տալիս։Գլուխս բարձրացրեցի և տեսա Թոմասը ձիով գալիս էր։
-Սպիտակ ձի չգտա,-ասաց նա ծիծաղելով:
Ձին,որով նա եկել էր շականակագույն էր՝ սպիտակ նախշերով։
-Սա էլ վատ չի,-ասացի ես նայելով ձիուն։
-Կբարձրանաս?
-Իհարկե,-ասացի ես բարձրանալով,-իսկ դու կառավարել գիտես նրան?
-Չէ,բայց մի ձև կգնանք։
-Ի՞նչ,ուրեմն հետ նստիր ես կարող եմ։
-Գնացի՜նք…
Ձին սկսեց շատ արագ վազել,ես մի ձեռքով բռնվել էի Թոմասից,մյուս ձեռքս բարձրացրել էի օդ և վայելում էի արագությունն ու ազատությունը։
Մենք դուրս էինք եկել ճամբարից և մտել էինք անտառ։Շուրջբոլորը միայն ծառեր էին։
Մենք կանգնեցինք գետի մոտ,ես իջա և օգնեցի նրան իջնել։Ես ուզում էի թրջել ձեռքերս, իսկ Թոմասը ինձ հրեց գետը։
-Անուղե՛ղ,հիմա գետի հոսանքն ինձ կտանի,-ասացի ես անհանգստացած։
Նա ձեռքը մեկնեց ինձ,ես բռնեցի և նրան էլ քաշեցի գետը։
-Հիմա հոսանքը երկուսիս կտանի,-ասացի ես ծիծաղելով։
-Քեզ թվում է սրամի՞տ ես,բոլոր կինոներում այսպես են վարվում իրենց ջուրը հրողների հետ,բայց ես հիմա ուրիշ կինո կստեղծեմ,-ասաց նա փորձելով բռնել ինձ։
-Ինչ ես խոսում, հեռու գնա,չմոտենաս,-բղավելով և միաժամանակ ծիծաղելով ասացի ես։
-Ուզում էիր խեղդե՞լ ինձ։Հիմա ես քեզ կխեղդեմ,-ասաց նա ձեռքիցս բռնելով և մոտ քաշելով։
Նա ամեն կերպ ուզում էր ինձ ջրի տակն անցկացնել բայց չէր ստացվում։
-Թո՛մաս,-բղավեցի ես։
-Ի՞նչ պատահեց։
-Ձի՛ն,ու՞ր է ձին։
Մենք լողացինք դեպի ափը։
-Չի կարող պատահել ես կապել էի նրան։
-Ումն էր այդ ձին?
-Պահակինը։
-Մենք կորած ենք,-ասացի ես հուսահատված։
-Մի անհանգստացի հիմա կգտնենք,- ասաց նա ժպտալով։
-Ի՞նչ ուրախանալու բան կա, մի ժպտա!!
Մենք սկսեցինք քայլել առաջ։
-Ահա նա, նայի՛ր,-ասաց Թոմասը։
Մենք մոտեցանք ձիուն,ինչքան մոտենում էինք այդքան հեռու էր գնում։
-Սպասիր Թոմաս նա ավելի է հեռանում։Մի բան մտածիր խնդրում եմ։
-Հիմա շատ հեշտ կբռնենք նրան կանգնիր այստեղ և ես կանցնեմ նրա մյուս կողմը երկուսով կմոտենանք և կբռնենք։
-Հետևից չմոտենաս, թե չէ հեչ լավ բան չի լինի,-ասացի ես ծաղրելով։
Մեծ դժվարությամբ նստեցինք ձին և վերադարձանք ճամբար։
-Գնա սենյակը քո,ամբողջությամբ ջուր ես,իսկ ես ձին վերադարձնեմ պահակին։
-Հա ու տեսնես ում պատճառով եմ թաց,-ասացի ես մուննաթով։
Բարձրա սենյակս,ուզում էի չորացնել մազերս:
Ինձ Ռայնից հաղորդագրություն էր եկել։Այնտեղ գրված էր,որ նա ինձ սպասում է իր պատշգամբում ժամը յոթին։Ես նայեցի ժամացույցին ժամը ութն էր։Ես դուրս եկա և վազեցի,թաց շորերով։
ВЫ ЧИТАЕТЕ
Ժպիտը Հրաշքներ Է Գործում
RomanceԱյս ժպիտը կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա. Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։